https://arm.sputniknews.ru/20250528/haj-zhvoghvovurdy-haghtec-qani-vor-tvacjal-anhnariny-chkvotrec-vogu-amrutjuny-serzh-sargsjan-89448832.html
Հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը. Սերժ Սարգսյան
Հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը. Սերժ Սարգսյան
Sputnik Արմենիա
ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել է` 1918 թվականին հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու... 28.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-28T09:49+0400
2025-05-28T09:49+0400
2025-05-28T10:01+0400
սերժ սարգսյան
սարդարապատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38050404_0:0:1200:676_1920x0_80_0_0_134da15c7f85917c52e842c45f82edc0.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Մայիսյան հաղթական հերոսամարտերը իրողություն են դարձել հայ ժողովրդի ազատատենչության և պայքարելու կամքի շնորհիվ։ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական էջից։Ըստ Սարգսյանի` մեր ժողովուրդը հաղթեց, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը, hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից։Իր ուղերձը եզրափակելով` ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալ զավակներին, որոնք բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել, որոնք դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ հայրենիքի վաղվա օրը:Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։
սարդարապատ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1c/38050404_81:0:1137:792_1920x0_80_0_0_24dbec3e655436935ea531e2c064f7b3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերժ սարգսյան, սարդարապատ
սերժ սարգսյան, սարդարապատ
Հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը. Սերժ Սարգսյան
09:49 28.05.2025 (Թարմացված է: 10:01 28.05.2025) ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանն իր ուղերձում նշել է` 1918 թվականին հայ ժողովուրդը հաղթեց, քանի որ ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը։
ԵՐԵՎԱՆ, 28 մայիսի – Sputnik. Մայիսյան հաղթական հերոսամարտերը իրողություն են դարձել հայ ժողովրդի ազատատենչության և պայքարելու կամքի շնորհիվ։ Հանրապետության տոնի առթիվ իր ուղերձում այս մասին նշել է ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ 3–րդ նախագահ
Սերժ Սարգսյանի պաշտոնական էջից։
Ըստ Սարգսյանի` մեր ժողովուրդը հաղթեց, քանի որ թվացյալ անհնարինը չկոտրեց ոգու ամրությունը, hաղթանակ չխոստացող ամեն տեսակ ռացիոնալ հաշվարկները պարտվեցին արժանապատիվ ապրելու աներեր կամքին, հավատը ուժեղ գտնվեց վախից։
«Հաղթեց, քանի որ ազատատենչությունը հաղթեց հոռետեսությանը, ազգային պատասխանատվությունը բարձր դասվեց հարմարվողականությունից, մեծ նպատակն ավելի կարևոր համարվեց, քան անձնական ապահովությունը, ազատությունն ու անկախությունը մնացին կենսական, ոչ թե բանակցելի արժեք և, վերջապես, ժամանակավոր կորուստները չդարձան պարտության հետ հարմարվելու պատճառ, այլ մղիչ ուժ՝ շարունակելու պայքարը։ Հավերժ փա´ռք բոլոր այն հայորդիներին, ովքեր կերտեցին Մայիսի 28-ը»,– ընդգծել է Սարգսյանը:
Իր ուղերձը եզրափակելով` ՀՀ երրորդ նախագահը նշել է, որ փառք ու պատիվ հայրենիքի նվիրյալ զավակներին, որոնք բոլոր ժամանակներում հավատով ու վճռականությամբ պայքարել և հաղթանակներ են կռել, որոնք դեռ նոր հաղթանակներով կերտելու են արժանապատիվ, ազատ ու անկախ հայրենիքի վաղվա օրը:
Հիշեցնենք` 1918 թվականի փետրվարին թուրքերը, օգտվելով այն հանգամանքից, որ ռուսական բանակը հեռացել էր Կովկասյան ճակատից (Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Ռուսաստանը դուրս եկավ առաջին համաշխարհային պատերազմից– խմբ.), անցան հարձակման՝ ձգտելով գրավել Արևմտյան և Արևելյան
Հայաստանը։ Նրանք մտան Երզնկա, Էրզրում, Սարիղամիշ, Կարս, իսկ մայիսի 15–ին գրավեցին Ալեքսանդրապոլը (այժմ ՝ Գյումրի)։
Ալեքսանդրապոլից թուրքական զորքերի մի մասը շարժվեց Ղարաքիլիսայի ուղղությամբ, մեկ դիվիզիա էլ ձգտում էր Երևան հասնել Բաշ-Ապարանի կողմից, իսկ հակառակորդի հիմնական ուժերը հարձակում սկսեցին Սարդարապատի ուղղությամբ։ Մայիսի 21-ից 28-ն ընկած ժամանակահատվածում թուրքական զորքերը ջախջախվեցին։
Մայիսի 28-ին նշվում է Հանրապետության տոնը։ Հայաստանի առաջին հանրապետությունը հռչակվեց 1918 թվականի մայիսի 28-ին ու գոյություն ունեցավ մինչև 1920 թվականը։