https://arm.sputniknews.ru/20250527/azhn-dem-qvearkec-hajrenakan-mets-paterazmi-80amjaki-aritvov-hajtararutjan-nakhagtsin-89409151.html
ԱԺ–ն դեմ քվեարկեց «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագծին
ԱԺ–ն դեմ քվեարկեց «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագծին
Sputnik Արմենիա
«Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը մեջ անդրադարձ կա նաև 1992 թ. մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։ 27.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-27T10:31+0400
2025-05-27T10:31+0400
2025-05-27T10:35+0400
աժ (ազգային ժողով)
հայրենական մեծ պատերազմ
«պատիվ ունեմ» դաշինք
հայտարարություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978373_0:0:1600:901_1920x0_80_0_0_aaa5ca08bd251058d94e8f0df3bff529.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագիծը 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 15–ի նիստի ժամանակ մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։Մինչ քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվեց լրիվ այլ ենթատեքստում` աշխարհաքաղաքական շահերի բախման, փաստերի խեղաթյուրման և թեմայից չբխող երկրորդական մեկնաբանություններով։Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ: «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը նաև անդրադառնում էր 1992 թ. մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978373_137:0:1557:1065_1920x0_80_0_0_62500972afba5be38724df32503bf6e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), հայրենական մեծ պատերազմ, «պատիվ ունեմ» դաշինք, հայտարարություն
աժ (ազգային ժողով), հայրենական մեծ պատերազմ, «պատիվ ունեմ» դաշինք, հայտարարություն
ԱԺ–ն դեմ քվեարկեց «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագծին
10:31 27.05.2025 (Թարմացված է: 10:35 27.05.2025) «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը մեջ անդրադարձ կա նաև 1992 թ. մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։
ԵՐԵՎԱՆ, 27 մայիսի – Sputnik. «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Հայրենական մեծ պատերազմի 80–ամյակի առիթով» հայտարարության նախագիծը 27 կողմ, 54 դեմ, 2 ձեռնպահ ձայներով չընդգրկվեց Ազգային ժողովի լիագումար նիստերի օրակարգ։
Հայտնել էինք, որ ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մայիսի 15–ի նիստի ժամանակ մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։
Մինչ քվեարկությունը «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հայտարարեց, որ հանձնաժողովում նախագիծը քննարկվեց լրիվ այլ ենթատեքստում` աշխարհաքաղաքական շահերի բախման, փաստերի խեղաթյուրման և թեմայից չբխող երկրորդական մեկնաբանություններով։
«Միևնույնն է` ինչ էլ անես, ինչ էլ ասես, կան պատմական փաստեր, որոնք խմբագրել հնարավոր չէ»,– հայտարարեց նա։
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ: «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը նաև անդրադառնում էր 1992 թ. մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։