https://arm.sputniknews.ru/20250515/hh-azh-artaqin-haraberutjunneri-handznazhvoghvovy-merzhec-mets-haghtanaki-masin-hajtararutjuny-88958698.html
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց Մեծ հաղթանակի մասին հայտարարությունը
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց Մեծ հաղթանակի մասին հայտարարությունը
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական... 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T14:20+0400
2025-05-15T14:20+0400
2025-05-15T14:53+0400
հաղթանակ
աժ (ազգային ժողով)
հայրենական մեծ պատերազմ
«պատիվ ունեմ» դաշինք
արմեն ռուստամյան
հայկ մամիջանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60642250_0:0:1213:682_1920x0_80_0_0_0ae0aec6799d4b48d1af5b4d74ee8f8b.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։Մինչ այդ տեղի ունեցած քննրակման ժամանակ «Պատիվ ունեմ»–ի ղեկավար Հայկ Մամիջանյանը հարց հղեց իշխող «Քաղաքացիական պայմանագրին` ինչով է պայմանավորված հայ ժողովրդի հաղթանակները ջնջելու մոլուցքը։Նա հիշեցրեց, որ ամեն երկիր Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է իր ծիրից։ Նշեց` հարց ունենալ, թե ինչի համար է այս հայտարարությունը կապվում նաև Շուշիի ազատագրման հետ, անհասկանալի է։Անդրադառնալով ՔՊ–ական Մարիա Կարապետյանի ելույթին, թե ՀՀ–ն չպետք է իրեն նույնացնի այն հաղթանակի հետ, որի համար 300 հազար զոհ է տվել, այն հիմքով, որ այդ երկրում եղել են բռնաճնշումներ, Մամիջանյանը նշեց, որ կասկած ունի, որ այդ ելույթը ուղղված էր հաճոյանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին կամ երկրին։Իսկ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում նշել էր, որ այս հայտարարության տեքստը խորհրդային Հայաստանի տեքստ կարող էր լինել, որովհետև մենակ ՀԽՍՀ–ն կխոսեր նացիզնի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ունեցած ավանդի և միայն խորհրդային Հայաստանը կվախենար գնահատական տալ Հայաստանի խորհրդայնացմանը։ «Չենք կարող չանդրադառնալ և գնահատական չհնչեցնել սովետական բռնաճնշումներին, խորհրդային Հայաստանը կվախենար, անկախ Հայաստանը պիտի չվախենա։ Այստեղ փոխկապակցված հարցեր կան»,–ասաց ՔՊ–ական պատգամավորը։«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի համար էլ էր տարակուսելի, որ իշխանությունը անընդհատ ուզում մեզ հեռացնել հաղթանակներից։Ընդգծեց` ձեր «Իրական Հայաստանի» համար 2 բառ կա, որ սպառնալիք են` հայկականը և հաղթանակը։«Դուք բոլոր հաղթանակները ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում, որտեղ խոսվում է հայ ժողովրդի հաղթանակի մասին, դուք սկսում եք փորփրել` իսկապե՞ս հաղթանակ է եղել, ով է ասել, որ հայ ժողովրդի հաղթանակն է, դա ինչ–որ մեկին ծառայություն մատուցելու համար ենք արել։ Դուք պարտություններով եք կերտում իրական Հայաստանը, ասում ենք` մենք երբեք չենք ունեցել այսպիսի ինքնիշխան պետություն, ու էդ «ինքնիշխան» պետության անվտանգությունը հանձնել ենք դարերով եկած մեր թշնամուն` Թուրքիային և Ադրբեջանին»։Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ: «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը նաև անդրադառնում էր 1992թ–ի մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/05/60642250_87:0:1166:809_1920x0_80_0_0_c4c6cb93b1c6ecc06f122c05274deb0f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հաղթանակ, աժ (ազգային ժողով), հայրենական մեծ պատերազմ, «պատիվ ունեմ» դաշինք, արմեն ռուստամյան, հայկ մամիջանյան
հաղթանակ, աժ (ազգային ժողով), հայրենական մեծ պատերազմ, «պատիվ ունեմ» դաշինք, արմեն ռուստամյան, հայկ մամիջանյան
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը մերժեց Մեծ հաղթանակի մասին հայտարարությունը
14:20 15.05.2025 (Թարմացված է: 14:53 15.05.2025) Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Անդրադարձ կար նաև Շուշիի ազատագրմանը։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր մերժեց «Պատիվ ունեմ» խմբակցության բերած հայտարարությունը` Հաղթանակի 80–ամյակի մասին։
Մինչ այդ տեղի ունեցած քննրակման ժամանակ «Պատիվ ունեմ»–ի ղեկավար Հայկ Մամիջանյանը հարց հղեց իշխող «Քաղաքացիական պայմանագրին` ինչով է պայմանավորված հայ ժողովրդի հաղթանակները ջնջելու մոլուցքը։
Նա հիշեցրեց, որ ամեն երկիր Երկրորդ համաշխարհայինում հաղթանակը տոնում է իր ծիրից։ Նշեց` հարց ունենալ, թե ինչի համար է այս հայտարարությունը կապվում նաև Շուշիի ազատագրման հետ, անհասկանալի է։
«2 հաղթանակն էլ հայ ժողովրդի համար փառահեղ են։ Տեղյակ չեք, բայց մինչև 2018–ը կյանք է եղել, և այս տոնը կոչվում էր եռատոն, դուք էլ մի 2 տարի նշեցիք, պարեցիք»,–ասաց նա։
Անդրադառնալով ՔՊ–ական Մարիա Կարապետյանի ելույթին, թե ՀՀ–ն չպետք է իրեն նույնացնի այն հաղթանակի հետ, որի համար 300 հազար զոհ է տվել, այն հիմքով, որ այդ երկրում եղել են բռնաճնշումներ, Մամիջանյանը նշեց, որ կասկած ունի, որ այդ ելույթը ուղղված էր հաճոյանալու այս կամ այն աշխարհաքաղաքական կենտրոնին կամ երկրին։
Իսկ իշխանական պատգամավոր Մարիա Կարապետյանն իր ելույթում նշել էր, որ այս հայտարարության տեքստը խորհրդային Հայաստանի տեքստ կարող էր լինել, որովհետև մենակ ՀԽՍՀ–ն կխոսեր նացիզնի դեմ տարած հաղթանակում հայ ժողովրդի ունեցած ավանդի և միայն խորհրդային Հայաստանը կվախենար գնահատական տալ Հայաստանի խորհրդայնացմանը։
«Չենք կարող չանդրադառնալ և գնահատական չհնչեցնել սովետական բռնաճնշումներին, խորհրդային Հայաստանը կվախենար, անկախ Հայաստանը պիտի չվախենա։ Այստեղ փոխկապակցված հարցեր կան»,–ասաց ՔՊ–ական պատգամավորը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանի համար էլ էր տարակուսելի, որ իշխանությունը անընդհատ ուզում մեզ հեռացնել հաղթանակներից։
«Իմ պապը զոհվել է Հայրենական մեծ պատերազմին և կերտել այս հաղթանակը։ Ի դեպ` էսօրվա Ուկրաինայի տարածքում է զոհվել, և ես ուզում եմ հիշատակել նրա կատարածը։ Բրավո նրանց, ովքեր պայքարել են հիտլերյան չարիքը վերացնելու համար»,–ասաց նա։
Ընդգծեց` ձեր «Իրական Հայաստանի» համար 2 բառ կա, որ սպառնալիք են` հայկականը և հաղթանակը։
«Դուք բոլոր հաղթանակները ստորադասելու տրամաբանության մեջ եք աշխատում, որտեղ խոսվում է հայ ժողովրդի հաղթանակի մասին, դուք սկսում եք փորփրել` իսկապե՞ս հաղթանակ է եղել, ով է ասել, որ հայ ժողովրդի հաղթանակն է, դա ինչ–որ մեկին ծառայություն մատուցելու համար ենք արել։ Դուք պարտություններով եք կերտում իրական Հայաստանը, ասում ենք` մենք երբեք չենք ունեցել այսպիսի ինքնիշխան պետություն, ու էդ «ինքնիշխան» պետության անվտանգությունը հանձնել ենք դարերով եկած մեր թշնամուն` Թուրքիային և Ադրբեջանին»։
Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է, որ 80 տարի առաջ քաղաքակիրթ մարդկությունը, համատեղ ջանքերի և մեծ զոհողությունների շնորհիվ, հաղթանակ տարավ նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների նկատմամբ: Երկրորդ համաշխարհային պատերազմը, որն աննախադեպ էր իր մասշտաբներով, էապես քաղաքակրթական պայքար էր քսենոֆոբիայի դեմ: «Պատիվ ունեմ»–ի հայտարարությունը նաև անդրադառնում էր 1992թ–ի մայիսի 9–ին Շուշիի ազատագրմանը` որպես հայ ժողովրդի փառահեղ հաղթանակի։