00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:27
4 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
3 ր
Ուղիղ եթեր
12:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Сицилийская мафия, резня в Портелла-делла-Джинестре
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ստվերը ստեղծում է իշխանությունը. տնտեսագետը մեկնաբանում է ՊԵԿ նախագահի հայտարարությունը

© Sputnik / Andranik GhazaryanՇինարարություն
Շինարարություն - Sputnik Արմենիա, 1920, 26.05.2025
Շինարարություն
Բաժանորդագրվել
Նաիրի Սարգսյանը պնդում է, որ պետությունն անհամադրելի հարկային դրույքաչափեր է կիրառում և սխալ ծախսային քաղաքականություն վարում։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ստվերի կտրուկ աճին նպաստել են հենց իրենք՝ իշխանությունները։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս տեսակետը հայտնեց «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը` մեկնաբանելով ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի հրապարակած վերջին տվյալները։
ՊԵԿ նախագահը մայիսի 23-ին հայտարարեց, որ 2025թ–ի հունվար-ապրիլին 2024 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ստվերային շրջանառությունը Հայաստանում աճել է 84 միլիարդ դրամով կամ 146 տոկոսով։ Դրա հետևանքով ՊԵԿ-ը թերհավաքագրել է 39 միլիարդ դրամ, ինչը 80 տոկոսով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։

«ՀՀ–ում ստվերը ստեղծում է իշխանությունը։ Երբ անհամադրելի և անարդյունավետ հարկային դրույքաչափեր են կիրառվում, և զուգահեռ սխալ ծախսային բյուջետային քաղաքականություն է տարվում, յուրաքանչյուր հարկատու զգում է, որ իր վճարած հարկերը նպատակին չեն ծառայում։ Օրինակ` տեսնում է, որ ինքը աշխատավարձերի ու ծախսերի կրճատումներ է իրականացնում, որ կարողանա հարկերը վճարել, իսկ ԱԺ նախագահը 2024թ–ի արտադրության, մի քանի հարյուր հազար դոլար արժողությամբ տրանսպորտային միջոց է քշում, բնականաբար պետք է գնա ստվերային գործողությունների»,– ասաց Սարգսյանը։

ՊԵԿ-ի իրականացրած ստուգումները ցույց են տվել, որ ամենաստվերային ոլորտներն են առևտուրը և շինարարությունը` ներառյալ շինանյութերի առևտուրը։
Տնտեսագետը ոլորտային այս տարբերակումը մեկնաբանեց ՀՀ տնտեսության կառուցվածքի առանձնահատկություններով։ Ըստ նրա` վերջին 2 տարում կառուցապատման ծավալների աննախադեպ աճի պայմաններում շինարարության ոլորտում ցանկալի շահույթ ապահովելու համար շինարարական կազմակերպությունները ստվերային շրջանառության են գնացել` թաքցնելով իրական եկամուտներն ու արհեստականորեն ավելացնելով ծախսերը, այսինքն` ստվերային պայմանավորվածություններ ձեռք բերելով նաև շինանյութ վաճառողների ու վերավաճառողների հետ։
Սարգսյանի խոսքով` նույնաբովանդակ գործընթաց է տեղի ունենում նաև առևտրի ոլորտում, որտեղ ստվերային շրջանառությունն ապահովելու ուղիներն ավելի բազմազան են ու դժվար բացահայտելի։
Ինչ վերաբերում է տնտեսության հիմնական ճյուղին` արդյունաբերությանը, մասնագետը նշեց, որ այստեղ մինչև 2025թ–ը ստվերային շրջանառությունը շատ չնչին է եղել, քանի որ ոլորտի հիմնական աճն ապահովվել է հանքարդյունաբերության և հատկապես հանքանյութի արտահանման հաշվին, որտեղ ստվերը գրեթե բացառված է։ Իսկ սննդի, խմիչքի կամ ծխախոտի արդյունաբերությունն ու իրացումը վերահսկվել է ակցիզային հարկով կամ դրոշմավորումներով, ինչը ևս գրեթե բացառում էր ստվերի հնարավորությունը։
«2025թ–ից իշխանությունը դրոշմապիտակները փոխարինեց QR կոդերով, որը չապահովեց թվային անվտանգություն և հանգեցրեց ստվերային շրջանառության աճի։ Խմիչք արտադրողներից ու վաճառողներից շատերը կարողանում են թվային տեխնոլոգիաներով կեղծել QR կոդերն ու վաճառք իրականացնել»,– վստահեցրեց Սարգսյանը։
Անդրադառնալով ՊԵԿ-ի թերհավաքագրած 39 միլիարդ դրամին` տնտեսագետն ընդգծեց, որ պետական մարմինը բոլոր լծակներն ու ռեսուրսներն ունի ուսումնասիրելու ու պարզելու թերհավաքագրումների ծագումը։ Բայց քանի որ դա, ըստ տնտեսագետի, հետևանք է հենց ՊԵԿ–ի նախաձեռնած հարկային փոփոխությունների, մասնավորապես` ակցիզները QR կոդերով փոխարինելու, ապա պատասխանատու կառույցը բավարարվում է միայն փաստն արձանագրելով ու հետաքրքրված չէ պատճառները պարզելու հարցում։
Լրահոս
0