https://arm.sputniknews.ru/20250522/hajastanum-stverajin-shrjanarutjuny-4-amsum-atshel-e-146vov-pek-nakhagah-89241344.html
Հայաստանում ստվերային շրջանառությունը 4 ամսում աճել է 146%–ով. ՊԵԿ նախագահ
Հայաստանում ստվերային շրջանառությունը 4 ամսում աճել է 146%–ով. ՊԵԿ նախագահ
Sputnik Արմենիա
Պետական եկամուտների կոմիտեի ստուգումները ցույց են տվել, որ ամենաստվերային ոլորտներն են առևտուրն ու շինարարությունը։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T17:12+0400
2025-05-22T17:12+0400
2025-05-22T17:13+0400
հայաստան
տնտեսություն
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
էդուարդ հակոբյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78401532_0:114:1600:1014_1920x0_80_0_0_67fb5721a46cf9b5e2a5aa833cb27ee0.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ–ում 2025 թ. հունվար–ապրիլին ստվերային շրջանառությունը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84 մլրդ դրամով կամ 146%–ով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։Նա նշեց, որ դրա հետևանքով ՊԵԿ–ը թերհավաքագրել է 39 մլրդ դրամ, ինչը 80%–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։Անդրադառնալով կոնկրետ ոլորտներում առկա ստվերայնությանը` Հակոբյանը նշեց, որ օրինակ` գյուղատնտեսության մեջ այն դժվար է գնահատել, քանի որ չհարկվող և չփաստաթղթավորվող ոլորտ է։Անձը կենթարկվի՞ քրեական պատասխանատվության` հայտարարագիր չլրացնելու համար. ՊԵԿ պատասխանըԻնչ վերաբերում է ոսկերչության ոլորտին, ապա, ըստ նրա, վերջին շրջանում հարկերի ավելացումից բողոքում էին նրանք, ովքեր չէին ուզում դուրս գալ ստվերից, այսինքն` չէին ուզում փաստաթղթավորել իրենց ապրանքը։ Իսկ երբ չկա փաստաթղթավորում, ապա հնարավոր չէ հստակ ասել` որքան ստվեր կա այս ոլորտում։Հակոբյանի խոսքով` իրենց ստուգումների արդյունքում ամենաստվերային ոլորտներն են եղել առևտուրը, շինարարությունը` շինանյութերը ներառյալ։ՊԵԿ–ը սպասում է, որ քաղաքական հարցը լուծվի. Հակոբյանը` «Մարգարա» անցակետի մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/10/78401532_0:0:1425:1068_1920x0_80_0_0_1df4277944aa0d05ff49dadbfa9d8aec.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, տնտեսություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
հայաստան, տնտեսություն, պետական եկամուտների կոմիտե (պեկ), էդուարդ հակոբյան
Հայաստանում ստվերային շրջանառությունը 4 ամսում աճել է 146%–ով. ՊԵԿ նախագահ
17:12 22.05.2025 (Թարմացված է: 17:13 22.05.2025) Պետական եկամուտների կոմիտեի ստուգումները ցույց են տվել, որ ամենաստվերային ոլորտներն են առևտուրն ու շինարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ–ում 2025 թ. հունվար–ապրիլին ստվերային շրջանառությունը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 84 մլրդ դրամով կամ 146%–ով։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս տվյալները ներկայացրեց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը։
Նա նշեց, որ դրա հետևանքով ՊԵԿ–ը թերհավաքագրել է 39 մլրդ դրամ, ինչը 80%–ով շատ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
«Ստվերային տնտեսությունը տարբեր չափեր ունի, սակայն էականն այն է, որ երբ նայում ենք վերջին տարիների դինամիկան, մոտավորապես 5–7 տարի առաջ այն 35–40 տոկոսի էր հասնում։ Հիմա տարբեր մասնագիտական գնահատականներ հուշում են, որ ստվերային տնտեսությունը 20 տոկոսի շրջանակում է։ Ե՛վ մեր, և՛ ֆինանսների նախարարության տվյալները հուշում են, որ ժամանակի ընթացքում բարելավումներ կան, այս պահի դրությամբ` 2–3 տոկոսի միջակայքում, ու եթե դա թվերի վերածենք, ապա Հայաստանում 200–300 մլրդ դրամի ստվերային եկամուտներ կան»,– նշեց ՊԵԿ նախագահը։
Անդրադառնալով կոնկրետ ոլորտներում առկա ստվերայնությանը` Հակոբյանը նշեց, որ օրինակ` գյուղատնտեսության մեջ այն դժվար է գնահատել, քանի որ չհարկվող և չփաստաթղթավորվող ոլորտ է։
Ինչ վերաբերում է ոսկերչության ոլորտին, ապա, ըստ նրա, վերջին շրջանում հարկերի ավելացումից բողոքում էին նրանք, ովքեր չէին ուզում դուրս գալ ստվերից, այսինքն` չէին ուզում փաստաթղթավորել իրենց ապրանքը։ Իսկ երբ չկա փաստաթղթավորում, ապա հնարավոր չէ հստակ ասել` որքան ստվեր կա այս ոլորտում։
Հակոբյանի խոսքով` իրենց ստուգումների արդյունքում ամենաստվերային ոլորտներն են եղել առևտուրը, շինարարությունը` շինանյութերը ներառյալ։