https://arm.sputniknews.ru/20250526/pvordzum-en-veracnel-hajreniqy-pashtpanelu-gaghaparakan-himqy-tigran-abrahamjan-89355594.html
Եկեք մարդասպանին ասենք՝ 24 մլն վճարի, 1 ամիս նստի. Մանուկյանը` աղմկահարույց օրինագծի մասին
Եկեք մարդասպանին ասենք՝ 24 մլն վճարի, 1 ամիս նստի. Մանուկյանը` աղմկահարույց օրինագծի մասին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են «բանակից փողով ազատվելու մասին» աղմկահարույց օրինագծին։ 26.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-26T11:19+0400
2025-05-26T11:19+0400
2025-05-26T12:10+0400
տիգրան աբրահամյան
բանակ
օրինագիծ
զինվոր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81934991_0:0:1600:901_1920x0_80_0_0_b56dbc062c5947b4db1778d2ceeef032.jpg
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Իշխանությունը նման նախագծերով փորձում է վերացնել հայրենիքը պաշտպանելու գաղափարական հիմքը՝ փոխարենն առաջին պլան մղելով ֆինանսական կամ սոցիալական գործոնը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «բանակից փողով ազատվելու մասին» աղմկահարույց օրինագծին։Նշենք, որ այսօր առավոտյան պետք է անցկացվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում աղմկահարույց օրինագծի քննարկումն էր։ Այդ նպատակով խորհրդարան էր եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սակայն վերջին պահին հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվում է։Ինչ վերաբերում է նախագծի բովանդակությանը, Աբրահամյանի խոսքով՝ 90-ականներից սկսած հայրենիքի պաշտպանությունն իր մեջ ներառել է առաջնահերթ գաղափարական պայքար, անձնազոհություն և նվիրվածություն։«Երբ դու ոչնչացնում ես գաղափարական ֆունդամենտը և փորձում ես իրավիճակը դիտարկել բացառապես սոցիալական կամ ֆինանսական դաշտում, ինչ նախագիծ էլ բերես, այն պարզապես տապալվելու է»,- կարծում է նա։Հիշեցնում է, որ իշխանությունը «հերոս» է հռչակել նաև հարկ վճարողին՝ նրան հավասարեցնելով այն մարդու հետ, ով կյանքը տալիս է հանուն հայրենիքի։«Փաստորեն հիմնական դրդապատճառները, որ ազդում են մարդկանց վրա զինվորական մասնագիտությունն ընտրելու և հայրենիքի պաշտպանությանն իրենց մասնակցությունը բերելու առումով, ամբողջությամբ ոչնչացվել է»,- նշեց Աբրահամյանը։ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ հավելեց՝ եթե հնարավոր է փողով բանակից ազատվել, նշանակում է՝ կոռուպցիա կա։Պատգամավորները վստահ են՝ այս նախագիծը խնդիր չի լուծելու, փոխարենը խորացնելու է սոցիալական բևեռացումն, ու արդարության սկզբունքն այստեղ ամբողջությամբ փլուզվում է։Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։Աղքատի բանակ, կամ զինծառայության ամբողջ բեռը կմնա անապահով երեխաների ուսերին. փորձագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/11/81934991_0:0:1424:1067_1920x0_80_0_0_7618149a2b99f07d77ec31b9ba38d0f2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տիգրան աբրահամյան, բանակ, օրինագիծ, զինվոր
տիգրան աբրահամյան, բանակ, օրինագիծ, զինվոր
Եկեք մարդասպանին ասենք՝ 24 մլն վճարի, 1 ամիս նստի. Մանուկյանը` աղմկահարույց օրինագծի մասին
11:19 26.05.2025 (Թարմացված է: 12:10 26.05.2025) Ընդդիմադիր պատգամավորներն անդրադարձել են «բանակից փողով ազատվելու մասին» աղմկահարույց օրինագծին։
ԵՐԵՎԱՆ, 26 մայիսի – Sputnik․ Իշխանությունը նման նախագծերով փորձում է վերացնել հայրենիքը պաշտպանելու գաղափարական հիմքը՝ փոխարենն առաջին պլան մղելով ֆինանսական կամ սոցիալական գործոնը։ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով «բանակից փողով ազատվելու մասին» աղմկահարույց օրինագծին։
Նշենք, որ այսօր առավոտյան պետք է անցկացվեր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը, որի օրակարգում աղմկահարույց օրինագծի քննարկումն էր։ Այդ նպատակով խորհրդարան էր եկել նաև ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Սակայն վերջին պահին հայտնի դարձավ, որ նիստը հետաձգվում է։
Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ հետաձգման պատճառը զուտ պարզ տեխնիկական հաշվարկն է։ Քանի որ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ու Վահագն Ալեքսանյանը գործուղման են, ներկա չէին նիստին։ Արդյունքում ներկա ընդդիմադիր պատգամավորների թիվն ավելի շատ էր, և ներկայացված նախագիծն այս պայմաններում դրական եզրակացություն չէր կարող ստանալ։
Ինչ վերաբերում է նախագծի բովանդակությանը, Աբրահամյանի խոսքով՝ 90-ականներից սկսած հայրենիքի պաշտպանությունն իր մեջ ներառել է առաջնահերթ գաղափարական պայքար, անձնազոհություն և նվիրվածություն։
«Երբ դու ոչնչացնում ես գաղափարական ֆունդամենտը և փորձում ես իրավիճակը դիտարկել բացառապես սոցիալական կամ ֆինանսական դաշտում, ինչ նախագիծ էլ բերես, այն պարզապես տապալվելու է»,- կարծում է նա։
Հիշեցնում է, որ իշխանությունը «հերոս» է հռչակել նաև հարկ վճարողին՝ նրան հավասարեցնելով այն մարդու հետ, ով կյանքը տալիս է հանուն հայրենիքի։
«Փաստորեն հիմնական դրդապատճառները, որ ազդում են մարդկանց վրա զինվորական մասնագիտությունն ընտրելու և հայրենիքի պաշտպանությանն իրենց մասնակցությունը բերելու առումով, ամբողջությամբ ոչնչացվել է»,- նշեց Աբրահամյանը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանն էլ հավելեց՝ եթե հնարավոր է փողով բանակից ազատվել, նշանակում է՝ կոռուպցիա կա։
«7 տարի իշխանության էին, բա թող դա արմատախիլ անեին, եթե կա։ Իշխանության, պետության խնդիրը բացերը լրացնելն է, ոչ թե բացերն օրինականացնելը։ Հակառակ դեպքում եկեք մարդասպանին ասենք՝ 15 միլիոն կամ 24 միլիոն վճարի, 1 ամիս նստի»,- նշեց նա։
Պատգամավորները վստահ են՝ այս նախագիծը խնդիր չի լուծելու, փոխարենը խորացնելու է սոցիալական բևեռացումն, ու արդարության սկզբունքն այստեղ ամբողջությամբ փլուզվում է։
Հիշեցնենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն
առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։