https://arm.sputniknews.ru/20250525/shnvorhakalutjun-hajreniqin-ev-rd-nakhagahin-vor-mez-chen-mvoracel-gerinery-veradarnum-en-89340852.html
«Շնորհակալություն, որ մեզ չեք մոռացել». ուկրաինական գերությունից վերադարձող ՌԴ զինվորներ
«Շնորհակալություն, որ մեզ չեք մոռացել». ուկրաինական գերությունից վերադարձող ՌԴ զինվորներ
Sputnik Արմենիա
ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ գերիների փոխանակումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի ուկրաինական ճգնաժամի... 25.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-25T16:25+0400
2025-05-25T16:25+0400
2025-05-25T17:52+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
տեսանյութեր
գերի
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89339852_30:0:1250:686_1920x0_80_0_0_b0921b1bad0275d547796671ef4b8062.jpg
Փոխանակման արդյունքում վերադարձված ռուս զինծառայողները շնորհակալություն են հայտնել հայրենիքին և նախագահին: «Շնորհակալություն հայրենիքին և մեր նախագահին, որ մեզ չեն մոռացել»,- ասել է զինվորներից մեկը:Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածության համաձայն՝ այսօր տեղի է ունեցել տեղի է ունեցել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման եզրափակիչ՝ երրորդ փուլը, որի արդյունքում հայրենիք են վերադարձել 303 ռուս զինծառայող։Որոշ զինծառայողներ զարմացել էին՝ իմանալով առաջիկա փոխանակման մասին։ Որոշները, ընդհակառակը, վստահ էին, որ շուտով տուն կվերադառնան։ՌԴ ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ գերիների փոխանակման հետ կապված պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Ստամբուլում, ամբողջությամբ կատարվել են:Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ գերիների փոխանակումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:«Հուսով ենք, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ փոխանակումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման պայմանների քննարկման համար», - ընդգծել է պաշտոնյան:Ֆոմինը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ մասնագետները փոխանակումից հետո զինվորականներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Գերությունից վերադարձած ռուս զինծառայողներն այս պահին գտնվում են Բելառուսում և պատրաստվում են մեկնել Ռուսաստան:Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում: Փոխանակումն իրականացվել է 3 փուլով՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
С возвращением, парни!
Sputnik Արմենիա
С возвращением, парни!
2025-05-25T16:25+0400
true
PT0M51S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89339852_183:0:1098:686_1920x0_80_0_0_56cde577484c22a96796edf01c7bc798.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, գերի, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, видео
տեսանյութեր, գերի, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, видео
«Շնորհակալություն, որ մեզ չեք մոռացել». ուկրաինական գերությունից վերադարձող ՌԴ զինվորներ
16:25 25.05.2025 (Թարմացված է: 17:52 25.05.2025) ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նշել է, որ Ռուսաստանն ակնկալում է, որ գերիների փոխանակումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:
Փոխանակման արդյունքում վերադարձված ռուս զինծառայողները շնորհակալություն են հայտնել հայրենիքին և նախագահին: «Շնորհակալություն հայրենիքին և մեր նախագահին, որ մեզ չեն մոռացել»,- ասել է զինվորներից մեկը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածության համաձայն՝ այսօր
տեղի է ունեցել տեղի է ունեցել «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման եզրափակիչ՝ երրորդ փուլը, որի արդյունքում հայրենիք են վերադարձել 303 ռուս զինծառայող։
Որոշ զինծառայողներ զարմացել էին՝ իմանալով առաջիկա փոխանակման մասին։ Որոշները, ընդհակառակը, վստահ էին, որ շուտով տուն կվերադառնան։
«Գիտեինք, որ ամեն դեպքում կփոխանակեն։ Ահա և եկավ այդ պահը։ Արդեն գրեթե տանն ենք», - ասել է գերությունից վերադարձած ռուս զինվորականը։
ՌԴ ՊՆ փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ գերիների փոխանակման հետ կապված պայմանավորվածությունները, որ ձեռք էին բերվել Ստամբուլում, ամբողջությամբ կատարվել են:
Նրա խոսքով՝ Ռուսաստանն ակնկալում է, որ գերիների փոխանակումը բարենպաստ մթնոլորտ կստեղծի ուկրաինական ճգնաժամի կարգավորման համար:
«Հուսով ենք, որ Ռուսաստանի նախաձեռնությամբ անցկացված լայնածավալ փոխանակումը կնպաստի ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման պայմանների քննարկման համար», - ընդգծել է պաշտոնյան:
Ֆոմինը հայտնել է, որ ՌԴ ԶՈւ մասնագետները փոխանակումից հետո զինվորականներին ցուցաբերում են անհրաժեշտ օգնություն։ Գերությունից վերադարձած ռուս զինծառայողներն այս պահին գտնվում են Բելառուսում և պատրաստվում են մեկնել Ռուսաստան:
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մայիսի 16-ին Ստամբուլում կայացած բանակցությունների ընթացքում: Փոխանակումն իրականացվել է 3 փուլով՝ մայիսի 23-ին, 24-ին և 25-ին: