https://arm.sputniknews.ru/20250525/rd-i-ev-ukrainaji-mijev-avartvel-e-1000-y-1000-i-dimac-dzevachapvov-gerineri-pvokhanakumy-89337574.html
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ավարտվել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ավարտվել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը
Sputnik Արմենիա
Գործընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 23-ին։ 25.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-25T13:43+0400
2025-05-25T13:43+0400
2025-05-25T13:44+0400
ռուսաստան
ուկրաինա
գերի
պատերազմ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89337304_184:0:1737:873_1920x0_80_0_0_39ae91e2b0aa9fcb9f1df0ddcdde0ef0.jpg
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածության համաձայն՝ տեղի է ունեցել գերիների փոխանակման եզրափակիչ՝ երրորդ փուլը։ Այսպիսով, ավարտվել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից այսօր վերադարձվել է ևս 303 ռուս զինծառայող, ինչի դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 303 ռազմագերի:Գործընթացի առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 23-ին. Ռուսաստան են վերադարձել 270 զինծառայողներ, ինչպես նաև 120 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Կուրսկի մարզի խաղաղ բնակիչներ: Փոխարենը ուկրաինական կողմին է վերադարձվել Ուկրաինայի զինված ուժերի 270 ծառայող և 120 քաղաքացիական անձ։ Մայիսի 24-ին իրականացվել է երկրորդ փուլը՝ Ռուսաստան է վերադարձել 307 ռուս զինծառայող, Կիևին են հանձնել նույնքան ուկրաինացի ռազմագերիներ։«1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին անգամ տեղի ունեցած ուղիղ բանակցություններում:Վլադիմիր Պուտինի առաջարկով հանդիպումը կայացել է անցյալ շաբաթ Ստամբուլում։ Առաջ քաշելով այդ նախաձեռնությունը՝ ՌԴ նախագահը չի բացառել, որ կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ։Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների նոր փուլը կարող է տեղի ունենալ Վատիկանում
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Минобороны России показало видео завершающего этапа обмена 1000 на 1000 человек
Sputnik Արմենիա
Минобороны России показало видео завершающего этапа обмена 1000 на 1000 человек
2025-05-25T13:43+0400
true
PT0M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/19/89337304_441:0:1587:859_1920x0_80_0_0_3bea1f2f0579714b4fa51d8bd06d08b5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, գերի, պատերազմ, видео, տեսանյութեր
ռուսաստան, ուկրաինա, գերի, պատերազմ, видео, տեսանյութեր
ՌԴ-ի և Ուկրաինայի միջև ավարտվել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը
13:43 25.05.2025 (Թարմացված է: 13:44 25.05.2025) Գործընթացի առաջին փուլը տեղի էր ունեցել մայիսի 23-ին։
ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի - Sputnik. Ստամբուլում ձեռք բերված ռուս-ուկրաինական պայմանավորվածության համաձայն՝ տեղի է ունեցել գերիների փոխանակման եզրափակիչ՝ երրորդ փուլը։ Այսպիսով, ավարտվել է «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակումը։ Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ-ն, Կիևի ռեժիմի վերահսկողության տակ գտնվող տարածքից այսօր վերադարձվել է ևս 303 ռուս զինծառայող, ինչի դիմաց փոխանցվել է Ուկրաինայի զինված ուժերի 303 ռազմագերի:
Մայիսի 23-ից 25-ն ընկած ժամանակահատվածում ռուսական և ուկրաինական կողմերը «1000-ը 1000-ի դիմաց» ձևաչափով իրականացրել են գերիների փոխանակում:
Գործընթացի առաջին փուլը տեղի է ունեցել մայիսի 23-ին. Ռուսաստան են վերադարձել 270 զինծառայողներ, ինչպես նաև 120 քաղաքացիական անձինք, այդ թվում՝ Կուրսկի մարզի խաղաղ բնակիչներ: Փոխարենը ուկրաինական կողմին է վերադարձվել Ուկրաինայի զինված ուժերի 270 ծառայող և 120 քաղաքացիական անձ։ Մայիսի 24-ին իրականացվել է երկրորդ փուլը՝ Ռուսաստան է վերադարձել 307 ռուս զինծառայող, Կիևին են հանձնել նույնքան ուկրաինացի ռազմագերիներ։
«1000-ը 1000-ի դիմաց» գերիների փոխանակման մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել վերջին երեք տարվա ընթացքում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև առաջին անգամ տեղի ունեցած ուղիղ բանակցություններում:
Վլադիմիր Պուտինի առաջարկով հանդիպումը կայացել է անցյալ շաբաթ Ստամբուլում։ Առաջ քաշելով այդ նախաձեռնությունը՝ ՌԴ նախագահը չի բացառել, որ կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ։
Հիշեցնենք` մայիսի 16-ին Ստամբուլում ռուս–ուկրաինական
բանակցություններ անցկացվեցին, որոնց ներկա էր նաև թուրքական կողմը։ Շուրջ 2 ժամ տևած հանդիպումից հետո ռուսական պատվիրակության ղեկավար
Վլադիմիր Մեդինսկին հայտարարեց, որ իրենք գոհ են բանակցությունների արդյունքից, պայմանավորվել են, որ յուրաքանչյուր կողմը մանրամասն կներկայացնի հրադադարի պայմանների իր տեսլականը, դրանից հետո բանակցությունները կշարունակվեն։Հանդիպման ընթացքում պայմանավորվել են նաև մոտակա օրերին
գերիների փոխանակում իրականացնել «1000–ը 1000–ի դիմաց» բանաձևով։