https://arm.sputniknews.ru/20250525/gumari-dimac-zinvvorakan-tsarajutjunic-azatvogh-nakhagtsery-hakasahmanadrakan-en-tatvojan-89339453.html
Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են. Թաթոյան
Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են. Թաթոյան
Sputnik Արմենիա
Նախկին ՄԻՊ–ն ընդգծել է, որ հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի... 25.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-25T15:00+0400
2025-05-25T15:00+0400
2025-05-25T15:05+0400
արման թաթոյան
զինծառայող
բանակ
օրենք
հայկ սարգսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520827_0:19:1600:919_1920x0_80_0_0_e5ffaea0d5c15dc5b5f964f6d36307cf.jpg
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են: Այս մասին գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանը։Թաթոյանն ընդգծել է, որ հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը՝ ոչ միայն զինված ուժերի մարտունակության ու զինված ուժերի կազմում արդարության, այլև հասարակության պառակտման տեսանկյունից:Նախկին ՄԻՊ–ը շեշտել է, որ չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը` 27-ից դարձնելով 37:«Հաշվարկված և գնահատված չէ նախագծի տնտեսական, սոցիալական ու հոգեբանական ազդեցությունը երկրի վրա (27-37 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի և կարիերայի, ընտանիքի ու եկամուտների հարցեր, ավելի հասուն տարիքի անձինք կարող են դժվարությամբ համակերպվել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ և այլն): Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին, այն առումով, որ այդ տարիքում «զորակոչիկները» չեն կարող ունենալ նույն հոգեբանական-ֆիզիկական պատրաստվածությունն, ինչ ավելի երիտասարդ տարիքում է»,–գրել է իրավապաշտպանը։Նրա խոսքով` թերություններն այնքան շատ են, որ ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը:Թաթոյանը վստահ է, որ ի վերջո, նման լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի:Նշենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։Աղքատի բանակ, կամ զինծառայության ամբողջ բեռը կմնա անապահով երեխաների ուսերին. փորձագետ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0c/59520827_84:0:1507:1067_1920x0_80_0_0_34ce8db4c9732e3f32f46da25ecee2f5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
արման թաթոյան, զինծառայող, բանակ, օրենք, հայկ սարգսյան
արման թաթոյան, զինծառայող, բանակ, օրենք, հայկ սարգսյան
Գումարի դիմաց զինվորական ծառայությունից ազատող նախագծերը հակասահմանադրական են. Թաթոյան
15:00 25.05.2025 (Թարմացված է: 15:05 25.05.2025) Նախկին ՄԻՊ–ն ընդգծել է, որ հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը:
ԵՐԵՎԱՆ, մայիսի 25 – Sputnik. Գումարի դիմաց զինվորական ծառայությունը կրճատող և ծառայությունից ազատող օրենքների նախագծերը հակասահմանադրական են: Այս մասին
գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, իրավապաշտպան Արման Թաթոյանը։
«Նախագծերի ընդունման հիմնավորումները ձևական են, բաղկացած են սիրողական մի քանի գնահատականից, արված չէ մասնագիտական որևէ վերլուծություն: Կոպտորեն խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքը: Նախագծերը խտրական են և առաջացնելու են սոցիալական մեծ անարդարություն: Ավելի են պառակտելու հասարակությունը, պառակտելու են բանակը, մարդկանց բաժանելու են խմբերի, հասարակությունում առաջ են գալու արհեստական հակասություններ, ինչն արդեն նկատելի է»,–գրել է նա:
Թաթոյանն ընդգծել է, որ հիմնավորումներում հղում է արված Հայաստանի անվտանգությանը, բայց ընդունվելու դեպքում այս օրենքներն ավելի մեծ վնաս են հասցնելու երկրի անվտանգությանը՝ ոչ միայն զինված ուժերի մարտունակության ու զինված ուժերի կազմում արդարության, այլև հասարակության պառակտման տեսանկյունից:
Նախկին ՄԻՊ–ը շեշտել է, որ չկան հիմնավորումներ, թե ինչ նպատակով ու սկզբունքներով է որոշվել փոխել պարտադիր զինվորական ծառայության սահմանային տարիքը` 27-ից դարձնելով 37:
«Հաշվարկված և գնահատված չէ նախագծի տնտեսական, սոցիալական ու հոգեբանական ազդեցությունը երկրի վրա (27-37 տարեկանների աշխատուժի, նրանց աշխատանքի և կարիերայի, ընտանիքի ու եկամուտների հարցեր, ավելի հասուն տարիքի անձինք կարող են դժվարությամբ համակերպվել բանակային կենցաղին, ինչը կառաջացնի հոգեբանական ճնշումներ և այլն): Էլ չեմ խոսում զինված ուժերի մարտունակության մասին, այն առումով, որ այդ տարիքում «զորակոչիկները» չեն կարող ունենալ նույն հոգեբանական-ֆիզիկական պատրաստվածությունն, ինչ ավելի երիտասարդ տարիքում է»,–գրել է իրավապաշտպանը։
Նրա խոսքով` թերություններն այնքան շատ են, որ ամբողջությամբ են անթույլատրելի դարձնում օրենսդրական նախագծերի ընդունումը:
«Պարզ է դառնում, որ ՔՊ-ն շարժվում է միայն քաղաքական հաշվարկներով, պոպուլիստական առաջնահերթություններով` երկրի անվտանգության նկատմամբ առևտրի հոգեբանությամբ»,–գրել է նա:
Թաթոյանը վստահ է, որ ի վերջո, նման լուծումները բերելու են արտագաղթի նոր ալիքի:
Նշենք, որ զինվորական ծառայության մասին փոփոխությունների նախագիծն
առաջարկում է պարտադիր զինվորական ծառայություն անցնել ընդամենը 1 ամիս ու վճարել 24 միլիոն դրամ կամ պարտադիր զինվորական ծառայություն անցնել 4 ամիս և վճարել 18 միլիոն դրամ։ Մինչև 16 տարին լրանալը ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու պետական տուրք սահմանել 15 միլիոն դրամ։ Պարտադիր զինվորական ծառայության անցնելու առավելագույն սահմանային տարիք կնախատեսվի 32 տարեկանը։ Այն առաջարկել է ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը։ Օրինագիծը մայիսի 22-ին ստացավ կառավարության դրական եզրակացությունը, այն առաջիկայում կներկայացվի արդեն Ազգային Ժողովի քննարկմանը։