https://arm.sputniknews.ru/20250523/inch-pulum-en-qajaranagarak-hatvatsi-karucapatman-ashkhatanqnery-manramasner-89277660.html
Ի՞նչ փուլում են Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները. մանրամասներ
Ի՞նչ փուլում են Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները. մանրամասներ
Sputnik Արմենիա
Այս ճանապարհահատվածի վրա մինչև հիմա 32 մլն դոլարի աշխատանք են իրականացրել, իսկ 2025 թվականին նախատեսում են իրականացնել ևս 70 մլն դոլարի աշխատանք։ 23.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-23T13:58+0400
2025-05-23T13:58+0400
2025-05-25T11:21+0400
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
քաջարան
ագարակ
սյունիք
իրանի իսլամական հանրապետություն
հայաստան–իրան գործակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89274687_0:0:1280:720_1920x0_80_0_0_36ca6faeaaf833dc0e6d5acb2990e988.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ «Հյուսիս–հարավ» ճանապարհի «Տրանշ 4»–ի Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները 15 տոկոսով իրականացված են, թեև իրանական կողմը, ըստ նախագծի, այս փուլում պետք է ապահովեր 12–տոկոսանոց արդյունք։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց շինարարությունն իրականացնող իրանական երկու կազմակերպություններից բաղկացած «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» կոնսորցիումի ներկայացուցիչը։Ըստ նախագծի` Քաջարան–Ագարակ հատվածը կունենա 32 կմ երկարություն, 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր և այլն։ Ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորում է Եվրասիական զարգացման և կայունության հիմնադրամը, որի միջոցներով կկառուցվի նաև 7.2 կմ երկարությամբ Քաջարանի թունելը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 214.4 մլրդ դոլար է։ Աշխատանքները սկսվել են 2024 թվականին, ավարտը նախատեսվում է 2027 թվականին։Իրանական կոնսորցիումի ներկայացուցչի խոսքով` այս պահին իրականացնում են 9 կամուրջի բետոնալցման աշխատանքները։ Բացի այդ արդեն փորել են 320- մետրանոց թունելի 305 մետրը։ Սկսել են արդեն Մեղրի քաղաքը շրջանցող մոտ 560 մետր երկարությամբ 2–րդ թունելի փորման աշխատանքները։Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանն իր հերթին ներկայացրեց այլ մանրամասներ` նշելով, որ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածն անվտանգությունից ելնելով շրջանցելու է բոլոր բնակավայրերը, որոնք հետագայում կապվելու են հիմնական ճանապարհին` համապատասխան տրանսպորտային հանգույցներով։Բադալյանը տեղեկացրեց, որ բացի իրանական կոնսորցիումից, ճանապարհահատվածի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է խորվաթական «Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering» ընկերությունը։«Եթե այսօր տրանզիտ ճանապարհն անցնում է Մեղրի քաղաքի միջով, ապա այս նոր ճանապարհահատվածով այն շրջանցվելու է։ «Հյուսիս–հարավը» ռազմավարական ճանապարհ է, մի մեծ ամբիցիոզ նախագիծ, որը ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել։ Քաջարան–Ագարակը ճանապարհի ամենահարավային հատվածն է։ Այս 32 կմ–ոց հատվածի շարունակվող մասը լինելու է Քաջարանի թունելը` 7.2 կմ երկարությամբ»,– ընդգծեց նա։Բադալյանի խոսքով` Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն իսկ հայտարարված է, հայտերը կներկայացվեն մինչև այս տարվա հուլիսի 22–ը և չի բացառվում, որ մինչև տարեվերջ կլինի կապալառու, և արդեն 2026 թվականից թունելի կառուցման աշխատանքները կսկսվեն։ Նախատեսվում է թունելը կառուցել 6 տարում։Ընդհանուր առմամբ անդրադառնալով 400 կմ–ոց «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցմանը` Բադալյանը տեղեկացրեց, որ կառուցվել է հյուսիսային հատվածի հիմնական մասը` Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ (Հյուսիսային հատվածի կառուցման արժեքը 335 մլն եվրո է, որից 236 մլն–ն կհամաֆինանսավորի Ասիական զարգացման բանկը-խմբ.)։Հարավային հատվածը կֆինանսավորվի ՎԶԵԲ–ի և ԵՆԲ–ի կողմից, որոնց հետ վարկային համաձայնագրերը կնքվել են այս տարի։Բադալյանը վստահեցրեց, որ այս ուղղություններով մյուս տարի արդեն իսկ կունենանք մեծ ծավալի աշխատանքներ։Հիշեցնենք, որ «Հյուսիս–հարավի» աշխատանքները առաջին տրանշով սկսել են 2012 թվականին։ՀՀ կառավարության` ապրիլի 30–ի նիստի ժամանակ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ Սիսիան–Քաջարան ճանապարհի Սիսիան–Ագարակ ճանապարհահատվածն այս տարի ամբողջովին ավարտելուց հետո կունենանք 21 կմ երկարությամբ թունելներ, 45 կամուրջ։Նույն նիստի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ Սիսիան–Քաջարանի հյուսիսային հատվածի կառուցումը կավարտվի 2033 թ. նոյեմբերին։
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ
քաջարան
ագարակ
սյունիք
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Строительство участка Каджаран-Агарак автодороги Север-Юг
Sputnik Արմենիա
Строительство участка Каджаран-Агарак автодороги Север-Юг
2025-05-23T13:58+0400
true
PT0M43S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/17/89274687_160:0:1120:720_1920x0_80_0_0_ae9208a685865fe1fac715ef0a286cd4.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաջարան, ագարակ, սյունիք, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն
«հյուսիս–հարավ» ավտոճանապարհ, քաջարան, ագարակ, սյունիք, իրանի իսլամական հանրապետություն, հայաստան–իրան գործակցություն
Ի՞նչ փուլում են Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները. մանրամասներ
13:58 23.05.2025 (Թարմացված է: 11:21 25.05.2025) Այս ճանապարհահատվածի վրա մինչև հիմա 32 մլն դոլարի աշխատանք են իրականացրել, իսկ 2025 թվականին նախատեսում են իրականացնել ևս 70 մլն դոլարի աշխատանք։
ԵՐԵՎԱՆ, 23 մայիսի – Sputnik․ «Հյուսիս–հարավ» ճանապարհի «Տրանշ 4»–ի Քաջարան–Ագարակ հատվածի կառուցապատման աշխատանքները 15 տոկոսով իրականացված են, թեև իրանական կողմը, ըստ նախագծի, այս փուլում պետք է ապահովեր 12–տոկոսանոց արդյունք։ Այս մասին Սյունիքում լրագրողների հետ զրույցում ասաց շինարարությունն իրականացնող իրանական երկու կազմակերպություններից բաղկացած «Abad Rahan Pars International Group և Tunnel Sadd Ariana» կոնսորցիումի ներկայացուցիչը։
Ըստ նախագծի` Քաջարան–Ագարակ հատվածը կունենա 32 կմ երկարություն, 5 տրանսպորտային հանգույց, 17 կամուրջ, մեծ թվով հենապատեր և այլն։ Ճանապարհահատվածի կառուցումը ֆինանսավորում է Եվրասիական զարգացման և կայունության հիմնադրամը, որի միջոցներով կկառուցվի նաև 7.2 կմ երկարությամբ Քաջարանի թունելը։ Շինարարական աշխատանքների պայմանագրային արժեքը 214.4 մլրդ դոլար է։ Աշխատանքները սկսվել են 2024 թվականին, ավարտը նախատեսվում է 2027 թվականին։
Իրանական կոնսորցիումի ներկայացուցչի խոսքով` այս պահին իրականացնում են 9 կամուրջի բետոնալցման աշխատանքները։ Բացի այդ արդեն փորել են 320- մետրանոց թունելի 305 մետրը։ Սկսել են արդեն Մեղրի քաղաքը շրջանցող մոտ 560 մետր երկարությամբ 2–րդ թունելի փորման աշխատանքները։
«Մինչև հիմա 32 մլն դոլարի աշխատանք են իրականացրել, իսկ 2025 թվականին նախատեսում ենք իրականացնել ևս 70 մլն դոլարի աշխատանք։ Ճանապարհի վրա աշխատում է 350 մարդ, որոնք Իրանի և Հայաստանի քաղաքացիներ են, ինչպես նաև օգտագործում ենք 200 միավոր ճանապարհաշինական տեխնիկա»,– նշեց իրանական կոնսորցիումի ներկայացուցիչը։
Ճանապարհային դեպարտամենտի փոխտնօրեն Կարեն Բադալյանն իր հերթին ներկայացրեց այլ մանրամասներ` նշելով, որ Քաջարան–Ագարակ ճանապարհահատվածն անվտանգությունից ելնելով շրջանցելու է բոլոր բնակավայրերը, որոնք հետագայում կապվելու են հիմնական ճանապարհին` համապատասխան տրանսպորտային հանգույցներով։
Բադալյանը տեղեկացրեց, որ բացի իրանական կոնսորցիումից, ճանապարհահատվածի տեխնիկական հսկողությունն իրականացնելու է խորվաթական «Institute IGH, Joint-Stock Company for Research and Development in Civil Engineering» ընկերությունը։
«Եթե այսօր տրանզիտ ճանապարհն անցնում է Մեղրի քաղաքի միջով, ապա այս նոր ճանապարհահատվածով այն շրջանցվելու է։ «Հյուսիս–հարավը» ռազմավարական ճանապարհ է, մի մեծ ամբիցիոզ նախագիծ, որը ՀՀ կառավարությունը որոշել է իրականացնել։ Քաջարան–Ագարակը ճանապարհի ամենահարավային հատվածն է։ Այս 32 կմ–ոց հատվածի շարունակվող մասը լինելու է Քաջարանի թունելը` 7.2 կմ երկարությամբ»,– ընդգծեց նա։
Բադալյանի խոսքով` Քաջարանի թունելի շինարարական աշխատանքների մրցույթն արդեն իսկ հայտարարված է, հայտերը կներկայացվեն մինչև այս տարվա հուլիսի 22–ը և չի բացառվում, որ մինչև տարեվերջ կլինի կապալառու, և արդեն 2026 թվականից թունելի կառուցման աշխատանքները կսկսվեն։ Նախատեսվում է թունելը կառուցել 6 տարում։
Ընդհանուր առմամբ անդրադառնալով 400 կմ–ոց «Հյուսիս–հարավ» ճանապարհի կառուցմանը` Բադալյանը տեղեկացրեց, որ կառուցվել է հյուսիսային հատվածի հիմնական մասը` Ասիական զարգացման բանկի և Եվրոպական ներդրումային բանկի համաֆինանսավորմամբ (Հյուսիսային հատվածի կառուցման արժեքը 335 մլն եվրո է, որից 236 մլն–ն կհամաֆինանսավորի Ասիական զարգացման բանկը-խմբ.)։
Հարավային հատվածը կֆինանսավորվի ՎԶԵԲ–ի և ԵՆԲ–ի կողմից, որոնց հետ վարկային համաձայնագրերը կնքվել են այս տարի։
«Հյուսիս– հարավ» ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շուրջ 60 կմ–ոց հատվածի (որը բաժանված է երեք ենթահատվածների` Հյուսիսային, Բարգուշատի և Հարավայինի–խմբ.) Բագրուշատի թունելի մասը, որն ամենաերկարն է լինելու` 8.6 կմ, ֆինանսավորվելու է Ֆրանսիայի կառավարության օժանդակությամբ, որոնց հետ բանակցությունները մոտենում են ավարտին։
Բադալյանը վստահեցրեց, որ այս ուղղություններով մյուս տարի արդեն իսկ կունենանք մեծ ծավալի աշխատանքներ։
Հիշեցնենք, որ «Հյուսիս–հարավի» աշխատանքները առաջին տրանշով սկսել են 2012 թվականին։
ՀՀ կառավարության` ապրիլի 30–ի նիստի ժամանակ
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը նշել էր, որ Սիսիան–Քաջարան ճանապարհի Սիսիան–Ագարակ ճանապարհահատվածն այս տարի ամբողջովին ավարտելուց հետո կունենանք 21 կմ երկարությամբ թունելներ, 45 կամուրջ։
Նույն նիստի ժամանակ ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը տեղեկացրեց, որ Սիսիան–Քաջարանի հյուսիսային հատվածի կառուցումը կավարտվի 2033 թ. նոյեմբերին։