00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

2033 թ. նոյեմբերին կավարտվի Սիսիան–Քաջարանի հյուսիսային հատվածի կառուցումը. ՏԿԵ նախարար

© Photo : Road Department Fund/Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամСтроительство около 60 км участка Сисиан-Каджаран автодорожного коридора Север-Юг
Строительство около 60 км участка Сисиан-Каджаран автодорожного коридора Север-Юг - Sputnik Արմենիա, 1920, 30.04.2025
Բաժանորդագրվել
Դավիթ Խուդաթյանի խոսքով` այստեղ նախատեսվում է կառուցել 27.1 կմ երկարությամբ ճանապարհ, որտեղ 50 կմ/ժ արագությունը կարող են հասցնել 100 կմ/ժ–ի, որի արդյունքում 1–1.5 ժամով կկրճատվի այս ճանապարհը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik. 2033 թ. նոյեմբերին կավարտվի Սիսիան–Քաջարանի հյուսիսային հատվածի կառուցումը։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը։
Նա ներկայացրեց ՀՀ–ի և Ասիական զարգացման բանկի միջև վարկային համաձայնագրի վավերացման մասին նախագիծը, որն այսօր ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։
Խուդաթյանի խոսքով` «Հյուսիս– հարավ» ճանապարհի Սիսիան–Քաջարան հատվածի շուրջ 60 կմ–ոց հատվածը բաժանել են երեք ենթահատվածների` Հյուսիսային, Բարգուշատի և Հարավայինի։
Կոնկրետ Հյուսիսային հատվածի կառուցման արժեքը 335 մլն եվրո է, որից 236 մլն–ն կհամաֆինանսավորի Ասիական զարգացման բանկը։
Նախարարի խոսքով` այստեղ նախատեսվում է կառուցել 27.1 կմ երկարությամբ ճանապարհ, որտեղ 50 կմ/ժ արագությունը կարող են հասցնել 100 կմ/ժ–ի, որի արդյունքում 1–1.5 ժամով կկրճատվի այս ճանապարհը։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն իր հերթին նշեց, որ կառավարությունը կառուցելու է ևս մեկ թունել` Քաջարան–Մեղրի, որի մրցույթը մեկ շաբաթ առաջ են հայտարարել։ Այս թունելը, ըստ նրա, մոտ 2 կմ–ով ավելի կարճ կլինի։ Փոխվարչապետը հույս ունի, որ այս մրցույթի արդյունքները կամփոփվեն ամռանը։
«Եթե մինչև տարեվերջ էլ կարողանանք կապալառու ներգրավել, ապա դեպի Իրանի սահման տանող այս ճանապարհահատվածը կամբողջանա մոտ 7 տարվա ժամկետում»,– ընդգծեց նա։
Խաչատրյանը տեղեկացրեց, որ Բարգուշատի թունելի կառուցման մասով ֆրանսիական կողմի հետ ունեն առաջընթաց։
«Կազմակերպությունները, որոնք մեր գործընկերներն են, առաջիկայում կժամանեն ՀՀ, և նրանց հետ տեխնիկական հարցերի շուրջ կաշխատենք։ Նրանք պատրաստակամ են շատ արագ աշխատել. այն աշխատանքը, որը կարող էր տևել մեկ տարի, իրենց ասելով` 6 ամսում կամ երկու անգամ ավելի արագ կարող են անել»,– վստահեցրեց փոխվարչապետը։
Նա տեղեկացրեց նաև, որ Սիսիան–Քաջարան ճանապարհի Սիսիան–Ագարակ ճանապարհահատվածն այս տարի ամբողջովին ավարտելուց հետո կունենանք 21 կմ երկարությամբ թունելներ, 45 կամուրջ։
Լրահոս
0