https://arm.sputniknews.ru/20250522/qaghaqakan-harcy-der-chi-lutsvel-pek-nakhagahy-margara-ancaketi-masin-89239445.html
ՊԵԿ–ը սպասում է, որ քաղաքական հարցը լուծվի. Հակոբյանը` «Մարգարա» անցակետի մասին
ՊԵԿ–ը սպասում է, որ քաղաքական հարցը լուծվի. Հակոբյանը` «Մարգարա» անցակետի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ պատրաստ են սպասարկելու սահմանի հոսքերը։ 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T16:33+0400
2025-05-22T16:33+0400
2025-05-22T16:35+0400
հայաստան
պետական եկամուտների կոմիտե (պեկ)
մարգարա
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903351_0:150:1600:1050_1920x0_80_0_0_13324ce976b0bdf53cc92dabf2f870a9.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է շահագործելու հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը, սակայն դեռ լուծված չէ բացման հետ կապված քաղաքական հարցը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։Հայկական կողմն անցակետի արդիականացման և վերազինման համար շուրջ 760 մլն դրամ ծախսել է: Չգործող անցակետը վերջին տարիներին 2 անգամ է բացվել, առաջինը` 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո, երբ Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար ուղարկեց Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։Երկրորդ անգամ բացվեց այս տարվա մարտի 21-ին` Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։Որքա՞ն արժե հայ–թուրքական սահմանին չգործող «Մարգարա» անցակետի սպասարկումը․ ՊԵԿ–ի պատասխանը
մարգարա
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/07/1e/78903351_0:0:1600:1200_1920x0_80_0_0_f62d5570d4c0966a8cf709718f8cd0e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մարգարա, թուրքիա
հայաստան, պետական եկամուտների կոմիտե (պեկ), մարգարա, թուրքիա
ՊԵԿ–ը սպասում է, որ քաղաքական հարցը լուծվի. Հակոբյանը` «Մարգարա» անցակետի մասին
16:33 22.05.2025 (Թարմացված է: 16:35 22.05.2025) ՀՀ ՊԵԿ նախագահը վստահեցրեց, որ պատրաստ են սպասարկելու սահմանի հոսքերը։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստ է շահագործելու հայ–թուրքական սահմանին գտնվող «Մարգարա» անցակետը, սակայն դեռ լուծված չէ բացման հետ կապված քաղաքական հարցը։ Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը։
«Անցակետի բացման վերաբերյալ նորություն չունեմ, քանի որ դա այլ բնույթի՝ քաղաքական հարց է։ Երբ այդ հարցը տալիս են, ես հստակ ասում եմ` մենք պատրաստ ենք` և՛ մեր ենթակառուցվածքը, և՛ մաքսային ծառայությունը, նաև համապատասխան տեխնիկան, որը պետք է սպասարկի սահմանի հոսքերը։ Իսկ կոնկրետ պլան այս պահի դրությամբ չկա»,– ասաց նա։
Հիշեցնենք, որ 2023 թվականի դեկտեմբերի սկզբին ՀՀ ԱԳՆ-ից
Sputnik Արմենիային տեղեկացրել էին, որ «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման։ Նշվում էր, որ հայկական կողմը Թուրքիայից դրական ազդակներ է ակնկալում երրորդ երկրների քաղաքացիների, ինչպես նաև դիվանագիտական անձնագրեր ունեցողների համար սահմանը բացելու վերաբերյալ։
Հայկական կողմն անցակետի արդիականացման և վերազինման համար շուրջ 760 մլն դրամ ծախսել է: Չգործող անցակետը վերջին տարիներին 2 անգամ է բացվել, առաջինը` 2023 թվականին` Թուրքիայի Ղահրամանմարաշ գավառում փետրվարի 6-ին տեղի ունեցած
ավերիչ երկրաշարժից հետո, երբ
Հայաստանը փետրվարի 8-ին 27 փրկարար ուղարկեց Թուրքիայի աղետի գոտի, իսկ փետրվարի 11-ին և 15-ին` մարդասիրական օգնություն։Երկրորդ անգամ բացվեց այս տարվա մարտի 21-ին` Սիրիա մարդասիրական բեռներ ուղարկելու համար։