https://arm.sputniknews.ru/20250522/adrbejanakan-krakvocnery-votnaharum-en-mijazgajin-iravunqy-mipn-ajcelel-e-sjuniq-89248169.html
Ադրբեջանական կրակոցները ոտնահարում են միջազգային իրավունքը. ՄԻՊ–ն այցելել է Սյունիք
Ադրբեջանական կրակոցները ոտնահարում են միջազգային իրավունքը. ՄԻՊ–ն այցելել է Սյունիք
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը խոսել է Խոզնավար և Խնածախ բնակավայրերի բնակիչների հետ, որոնք իրենց մտահոգություններ են հայտնել ադրբեջանական զինված ուժերի կրակոցների... 22.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-22T19:06+0400
2025-05-22T19:06+0400
2025-05-22T19:07+0400
հայաստան
խոզնավար
խնածախ
սյունիք
հհ միպ
անահիտ ավանեսյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89246829_0:76:1600:976_1920x0_80_0_0_5c46fdcb55d5446b51d4ab6634c1a912.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից, այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր այցելելուց հետո։Նա նշել է, որ իր այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարդու իրավունքների վիճակին և փաստահավաք աշխատանքներ իրականացնել:Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ Մանասյանը սահմանամերձ բնակավայրերում հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև շրջայց իրականացրել բնակավայրերում:Մանասյանն արձանագրել է, որ սահմանային անվտանգության հետ կապված իրողությունների պայմաններում բնակիչների համար դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու հնարավորությունը։Ընդգծվել է, որ երկու գյուղերում էլ կա գյուղամիջյան ճանապարհների շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն: Մարդիկ հատուկ կարևորել են զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ հարցերի լուծումը:ՀՀ ՄԻՊ–ը կատարված բոլոր արձանագրումները, այդ թվում` իրեն խորհրդապահական կարգով փոխանցված տեղեկությունները, կհասցեավորի ըստ իրավասության։Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։
խոզնավար
խնածախ
սյունիք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/16/89246829_179:0:1600:1066_1920x0_80_0_0_ffb4a698e157f0c450511a5560364a77.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, խոզնավար, խնածախ, սյունիք, հհ միպ, անահիտ ավանեսյան
հայաստան, խոզնավար, խնածախ, սյունիք, հհ միպ, անահիտ ավանեսյան
Ադրբեջանական կրակոցները ոտնահարում են միջազգային իրավունքը. ՄԻՊ–ն այցելել է Սյունիք
19:06 22.05.2025 (Թարմացված է: 19:07 22.05.2025) Անահիտ Մանասյանը խոսել է Խոզնավար և Խնածախ բնակավայրերի բնակիչների հետ, որոնք իրենց մտահոգություններ են հայտնել ադրբեջանական զինված ուժերի կրակոցների վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ ադրբեջանական զինված ուժերի կրակոցները մարտահրավեր են մարդու իրավունքների ողջ համակարգի տեսանկյունից, այդ գործողությունները կոպտորեն ոտնահարում են միջազգային իրավունքի սկզբունքները։ Այս մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզի Տեղ խոշորացված համայնքի Խոզնավար և Խնածախ բնակավայրեր այցելելուց հետո։
«Ադրբեջանական զինված ուժերի կրակոցները իրական վտանգ են ներկայացնում քաղաքացիական բնակչության կյանքի իրավունքի և անվտանգության, արժանապատիվ պայմաններում ապրելու, ինչպես նաև մյուս հիմնարար իրավունքների ապահովման տեսանկյունից»,–գրել է Մանասյանը։
Նա նշել է, որ իր այցի նպատակն էր տեղում ծանոթանալ մարդու իրավունքների վիճակին և փաստահավաք աշխատանքներ իրականացնել:
Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի ուղեկցությամբ Մանասյանը սահմանամերձ բնակավայրերում հանդիպել է բնակիչների հետ, լսել նրանց մտահոգող հարցերը, ինչպես նաև շրջայց իրականացրել բնակավայրերում:
«Բնակիչները մտահոգություններ են հայտնել իրենց կյանքի և անվտանգության, սեփականության, կրթության, զբաղվածության և հիմնարար այլ իրավունքների վերաբերյալ։ Բարձրաձայնվել են նաև ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի կառուցման անհրաժեշտության, որոշ տների գազաֆիկացման, հանրային տրանսպորտի բացակայության, բանկոմատների բացակայության պատճառով անկանխիկ եղանակով կենսաթոշակ ստանալու, շտապօգնության ծառայության հասանելիության հետ կապված խնդիրներ և այլ հարցեր»,– նշում է ՄԻՊ–ը։
Մանասյանն արձանագրել է, որ սահմանային անվտանգության հետ կապված իրողությունների պայմաններում բնակիչների համար դժվարացել է գյուղատնտեսությամբ զբաղվելու և իրենց ընտանիքների կենսական կարիքները հոգալու հնարավորությունը։
Ընդգծվել է, որ երկու գյուղերում էլ կա գյուղամիջյան ճանապարհների շինարարական աշխատանքներ կատարելու անհրաժեշտություն: Մարդիկ հատուկ կարևորել են զբաղվածության ապահովման անհրաժեշտությունը, ինչպես նաև սոցիալ-կենցաղային պայմանների բարելավմանը միտված այլ հարցերի լուծումը:
ՀՀ ՄԻՊ–ը կատարված բոլոր արձանագրումները, այդ թվում` իրեն խորհրդապահական կարգով փոխանցված տեղեկությունները, կհասցեավորի ըստ իրավասության։
Հիշեցնենք, որ արդեն ավելի քան մեկ ամիս է՝ պարբերաբար տեղեկություններ են ստացվում Սյունիքի մարզի Խոզնավար և
Խնածախ գյուղերում լսվող կրակոցների վերաբերյալ։ Դրանք ուղեկցվում են Ադրբեջանի ՊՆ կողմից տարածվող ապատեղեկատվությամբ, թե հայկական կողմը խախտում է հրադադարի ռեժիմը։