00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Գագիկ Մինասյան
09:30
3 ր
Ուղիղ եթեր
09:33
4 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
53 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

5 տարի անց ևս 9 անձ է ձերբակալվել ԱԺ-ի և կառավարության շենքերում անկարգությունների համար

© Sputnik / Asatur Yesayants10 նոյեմբերի, 2020թ.
10 նոյեմբերի, 2020թ.
 - Sputnik Արմենիա, 1920, 22.05.2025
Բաժանորդագրվել
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ։
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ ՀՀ կառավարության և Ազգային ժողովի վարչական շենքերում, նաև այլ վայրերում զանգվածային անկարգություններ կազմակերպելու, դրանց մասնակցելու համար ևս 9 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Խոսքը վերաբերում է 2020 թվականի նոյեմբերի 10-ի դեպքերին։
Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը եռակողմ պայմանավորվածության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո Երևանում բողոքի ակցիաներ սկսվեցին, ցուցարարները մտան կառավարության և ԱԺ–ի շենքեր։
ՔԿ-ից հայտնում են, որ նախաքննության ընթացքում պարզվել է զանգվածային անկարգություններին մասնակցած ևս 9 անձի ինքնությունը։ Նրանք, ՀՀ կառավարության շենքի մոտ հավաքված բազմաթիվ այլ անձանց հետ միասին, բռնի գործողություններով հաղթահարելով ոստիկանական պատնեշը, մոտեցել են կառավարության շենքի մուտքի դռանը, հարակից պատուհաններին, ոտքերով և ձեռքերով հարվածներ են հասցրել դրանց, նետել տարբեր առարկաներ, կոտրել մուտքի դռան և հարակից պատուհանների ապակիները, վնասելով բացել են մուտքի դուռը և մուտք գործել կառավարության շենք։ Ներսում շարունակել են զանգվածային անկարգությունները։
«Նշված անձինք ինչպես առանձին, այնպես էլ միմյանց գործողությունները լրացնելով, ոտքերով հարվածելով կոտրել են ՀՀ կառավարության շենքի մի շարք դռներ, պոկելու եղանակով վնասել շենքի գույքը՝ այդ կերպ մասնակցելով ջարդելով, գույք ոչնչացնելով, վնասելով և բռնություն գործադրելով զուգորդված զանգվածային անկարգություններին»,- նշված է հաղորդագրության մեջ։
Քննիչի միջնորդությամբ դատախազը որոշումներ է կայացրել 9 անձի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 327-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններին մասնակցելը):
9 անձինք հայտնաբերվել և ձերբակալվել են:
Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նրանց կալանավորելու համար։
Ձեռնարկվում են համալիր միջոցառումներ զանգվածային անկարգությունների մյուս մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք` 2020–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին Արցախում ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Հայտարարության ստորագրումից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook–ի իր էջում գրեց, որ անձամբ իր և բոլորի համար չափազանց ծանր որոշում է կայացրել:
Փաշինյանի հայտարարությունից հետո բազմաթիվ մարդիկ շարժվեցին դեպի Հանրապետության հրապարակ, մի խումբը ներխուժեց կառավարության գլխավոր մասնաշենք ու վարչապետի աշխատասենյակ, մի մասն էլ շարժվեց դեպի Բաղրամյան պողոտա ու մտավ Ազգային ժողովի շենք։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ծեծի ենթարկվեց, նրան տեղափոխեցին հիվանդանոց։
Լրահոս
0