https://arm.sputniknews.ru/20250520/rdn-hajastanin-matakararel-e-lernerum-inqnatirneri-kvoghmnvorvoshman-hamar-sarqavvorumner-89123900.html
ՌԴ–ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ
ՌԴ–ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ
Sputnik Արմենիա
Ռադիոփարոսը հաստատվել է որպես հուսալի և ամուր սարքավորում, այն հաջողությամբ օգտագործվում է բազմաթիվ ռուսական և արտասահմանյան օդանավակայանների կողմից: 20.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-20T10:19+0400
2025-05-20T10:19+0400
2025-05-20T10:57+0400
ինքնաթիռ
սիսիան
հայաստան
ռուսաստան
ռադիոփարոս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89122115_73:41:1280:720_1920x0_80_0_0_ea48efa59cc39a935cb32e77e61472dc.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին սարքավորումներ է մատակարարել, որոնք օգնում են ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում: Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, խոսքը «Ազիմուտ» ընկերության VOR/DME 2700 համաուղղորդված ռադիոփարոսի մասին է:Սարքավորումը տեղադրված է Սիսիանում, այն կարող է միաժամանակ վարել մինչև 200 ինքնաթիռ։ Սարքը ICAO-ի կողմից առաջարկվել է որպես օդային ուղիների նավիգացիայի հիմնական, ինչպես նաև օդանավերի վայրէջքի գնալու լրացուցիչ միջոց։«Ազիմուտի» ռադիոփարոսն իրեն երաշխավորել է որպես հուսալի և ամուր սարքավորում։ Ներկայում այն հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան օդանավակայաններում:ՀՀ–ն հետաքրքրված է Դելիից ATAGS հրետանային կայանքների լրացուցիչ խմբաքանակ գնելու հարցում
սիսիան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/14/89122115_161:0:1121:720_1920x0_80_0_0_5e835f28def2e36f34894e304cdeafe6.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ինքնաթիռ, սիսիան, հայաստան, ռուսաստան, ռադիոփարոս
ինքնաթիռ, սիսիան, հայաստան, ռուսաստան, ռադիոփարոս
ՌԴ–ն Հայաստանին մատակարարել է լեռներում ինքնաթիռների կողմնորոշման համար սարքավորումներ
10:19 20.05.2025 (Թարմացված է: 10:57 20.05.2025) Ռադիոփարոսը հաստատվել է որպես հուսալի և ամուր սարքավորում, այն հաջողությամբ օգտագործվում է բազմաթիվ ռուսական և արտասահմանյան օդանավակայանների կողմից:
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին սարքավորումներ է մատակարարել, որոնք օգնում են ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում: Ինչպես հայտնել են ընկերության մամուլի ծառայությունից, խոսքը «Ազիմուտ» ընկերության VOR/DME 2700 համաուղղորդված ռադիոփարոսի մասին է:
Սարքավորումը տեղադրված է Սիսիանում, այն կարող է միաժամանակ վարել մինչև 200 ինքնաթիռ։ Սարքը ICAO-ի կողմից առաջարկվել է որպես օդային ուղիների նավիգացիայի հիմնական, ինչպես նաև օդանավերի վայրէջքի գնալու լրացուցիչ միջոց։
«Մենք ավարտել ենք Հայաստանում VOR/DME 2700-ի փորձարկումները, ինչը թույլ կտա օդանավերին լեռնային տեղանքում և վատ եղանակի պայմաններում կողմնորոշվել օդային ուղիներում», - նշել է «Ազիմուտի» ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը:
«Ազիմուտի» ռադիոփարոսն իրեն երաշխավորել է որպես հուսալի և ամուր սարքավորում։ Ներկայում այն հաջողությամբ շահագործվում է Ստավրոպոլում, Չելյաբինսկում, Կալինինգրադում, Խաբարովսկում, Նովոսիբիրսկում և Ռուսաստանի այլ քաղաքներում, ինչպես նաև արտասահմանյան օդանավակայաններում: