00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն հետաքրքրված է Դելիից ATAGS հրետանային կայանքների լրացուցիչ խմբաքանակ գնելու հարցում

© Photo : DRDO, Government of IndiaATAGS
ATAGS  - Sputnik Արմենիա, 1920, 12.09.2024
Բաժանորդագրվել
Հայաստանն ու Հնդկաստանը կարող են ակտիվ համագործակցություն հաստատել ռազմական տեխնոլոգիաների ոլորտում։
ԵՐԵՎԱՆ, 12 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցում: Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների և վերլուծության ինստիտուտի գլխավոր տնօրեն Սուդան Չինոյը։
© SputnikՄանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի (Հնդկաստան) գլխավոր տնօրեն Սուջան Ռ.Չինոյը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված «Նոր հակամարտությունների քրոնիկոն. տեխնոլոգիաները և ավանդապաշտությունը ժամանակակից մարտադաշտերում» միջոցառմանը (11 սեպտեմբերի, 2024 թ.). Երևան
Генеральный директор Института оборонных исследований и анализа имени Манохара Паррикара (Индия) Суджан Р. Чиной на мероприятии Хроника новых конфликтов: технологии и традиционализм на современных полях сражений в рамках Международного форума Ереванский диалог (11 сентября 2024). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 11.09.2024
Մանոհար Պարիկարի անվան պաշտպանական հետազոտությունների և վերլուծությունների ինստիտուտի (Հնդկաստան) գլխավոր տնօրեն Սուջան Ռ.Չինոյը «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի շրջանակներում անցկացված «Նոր հակամարտությունների քրոնիկոն. տեխնոլոգիաները և ավանդապաշտությունը ժամանակակից մարտադաշտերում» միջոցառմանը (11 սեպտեմբերի, 2024 թ.). Երևան
Ավելի վաղ ԶԼՄ-ները գրել էին, որ 155 մլն դոլարի կատարելագործված քարշակվող հրետանային համակարգերը (ATAGS) Երևանը պատվիրել է Դելիին դեռևս 2022 թվականին։ 155 մմ քարշակվող հաուբիցների առաջին խմբաքանակը՝ բաղկացած 6 միավորից, մատակարարվել է 2023 թվականի օգոստոսին։
«ATAGS-ները շատ մանևրող կայանքներ են։ Դրանք արտադրված են Հնդկաստանում և ունեն մեծ հաջողություն։ Հայկական կողմը թվով 6 նման սարքեր է ձեռք բերել և գոհ մնացել գնումից», - ասել է Չինոյը։
Նա հիշեցրել է, որ Դելին արդեն Երևան է առաքել Swathi ռադիոլոկացիոն համալիրներ․ գործարքի արժեքը կազմել է 40 մլն դոլար: Նրա գնահատմամբ՝ հնդկական ՀԿՌՀ-ներն աշխարհում լավագույններից են և մեծ պահանջարկ ունեն:
Հրթիռային համակարգեր, ականանետներ, «կամիկաձե» ԱԹՍ–ներ. ի՞նչ կգնի Հայաստանը Հնդկաստանից
Չինոյը նշել է, որ Հայաստանը հետաքրքրություն է ցուցաբերել նաև մոտ 250 մլն դոլար արժողությամբ Pinaka բազմափող հրթիռային կայանքների նկատմամբ։ Փորձագետն ընդգծել է, որ Հնդկաստանի ռազմարդյունաբերության զարգացումը երկրի առաջատար ուղղություններից է։ Վերջին շրջանում հնդկական կողմն իրեն դիրքավորվում է ոչ միայն որպես արտադրող, այլ նաև որպես ռազմական արտադրանքի մատակարար՝ միաժամանակ փորձելով ապահովել պաշտպանական ոլորտում մատակարարման շղթայի անվտանգությունը և խրախուսել փոքր ու միջին ձեռնարկություններին:
Այսպես. Դելին մինչև 2024 թվականը մոտ 2,5 մլրդ դոլարի պաշտպանական արտադրանք է արտահանել։ 2028 թվականի դրությամբ Հնդկաստանը նախատեսում է այդ ցուցանիշը հասցնել 6,5 մլրդ ԱՄՆ դոլարի։
Հնդկաստանի հետ ռազմական համագործակցությունը ՀՀ–ի համար կարող է հեռանկարային լինել
Չինոյը կարծում է, որ Հայաստանը նույնպես պաշտպանական արդյունաբերության զարգացման ներուժ ունի, որըներկայում կենտրոնացած է ստարտափների վրա։ Հայաստանում գործում են երեք այդպիսի ընկերություններ, ինչը քիչ չէ, եթե հաշվի առնենք երկրի մասշտաբներն ու բնակչության թիվը։ Հնդկաստանում կա 120 այդպիսի ընկերություն:
Այնպես որ, ռազմական տեխնոլոգիաների ոլորտում` հատկապես այն հարցերում, որոնք վերաբերում են ստարտափներին, Երևանն ու Դելին կարող են ակտիվ համագործակցություն հաստատել։
Լրահոս
0