https://arm.sputniknews.ru/20250519/taratsashrjanum-turqiajin-karvogh-e-zspel-rusastann-ir-hzvor-pvotencialvov-qvocharjan-89084300.html
Տարածաշրջանում Թուրքիային կարող է զսպել Ռուսաստանն իր հզոր պոտենցիալով. Քոչարյան
Տարածաշրջանում Թուրքիային կարող է զսպել Ռուսաստանն իր հզոր պոտենցիալով. Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` պետք է շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ` ներառելով նաև Իրանի գործոնը, որը մեզ համար բարեկամ երկիր է։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T10:56+0400
2025-05-19T10:56+0400
2025-05-19T11:08+0400
ռոբերտ քոչարյան
ասուլիս
ռուսաստան
հայաստան
քաղաքականություն
տարածաշրջան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89084489_0:0:1200:675_1920x0_80_0_0_4a677ea23c288d39a5e8a4e0d30a8b7e.jpg
ԵՐԵՎԱՆ, մայիսի 19 – Sputnik. Փոքր երկիրը կարող է կոմպլեմենտար քաղաքականության մեջ լինի, սակայն չի կարող «շպագատ» իջնի։ Այդ մասին ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։Ըստ նրա` ՀՀ–ն այս տարածաշրջանում միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, ի տարբերություն, օրինակ` էստոնիայի, որտեղ Փաշինյանը վեջերս եղել էր ու հիացած էր։ Քոչարյանի խոսքով` այդ երկիրը սահմանակից է ՌԴ–ին ու Եվրոպային, ու կարողացավ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։«Մինչդեռ մեր երկրի դեպքում` դու քո ներսում ավելի կազմակերպված պետք է լինես, քո բանակով զբաղվես և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այն հարաբերությունները հաստատես, որը կկոմպենսացնի այն բացը, որ դու ունես։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունն այդ ուղղությամբ որևէ բան անում է»,– ընդգծեց նա։Քոչարյանի խոսքով` մտածել, որ Եվրոպան կարող է ՀՀ–ում որևէ անվտանգային հարց լուծել, դա միամտություն ու մանկամտություն է, նայելով, թե տարածաշրջանում ովքեր են մեր հարևանները։Ըստ նրա` մեր անվտանգության համար պետք է այն, ինչ արվում էր ՀՀ առաջին նախագահից մինչև 3–րդ նախագահ` ոչ թե «շպագատով», այլ հստակ ռազմավարական հարաբերություններով առաջ գնալ։«Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի սպառնալիքը շարունակում է մնալ. նրա նպատակն ակնհայտ է` մենք մի խորթ մարմին ենք մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որն ակնհայտ Թուրքիան այսօր հետապնդում է։ Հիմա դա իրենց ազգային շահն է, ու մենք չենք կարող իրենց դրա համար մեղադրել։ Պետք է հասկանանք` այս տարածաշրջանում Թուրքիային ո՞վ կարող է զսպել։ Ես կարծում եմ` Ռուսաստանը, որն իր պոտենցիալով ամենահզորն է»,– համոզված է ՀՀ 2–րդ նախագահը։Նա այն կարծիքին է, որ մենք պետք է փորձենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, սակայն չպետք է շանտաժի ենթարկվենք։Բացի այդ, Քոչարյանի խոսքով` պետք է շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ` ներառելով նաև Իրանի գործոնը, որը մեզ համար բարեկամ երկիր է, քանի որ ընդհանուր շահեր ունենք։ Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան
իրանի իսլամական հանրապետություն
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89084489_217:0:1117:675_1920x0_80_0_0_1fcfca9c0990e9e34f7ac896d0f4544d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, ասուլիս, ռուսաստան, հայաստան, քաղաքականություն, տարածաշրջան , իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա
ռոբերտ քոչարյան, ասուլիս, ռուսաստան, հայաստան, քաղաքականություն, տարածաշրջան , իրանի իսլամական հանրապետություն, թուրքիա
Տարածաշրջանում Թուրքիային կարող է զսպել Ռուսաստանն իր հզոր պոտենցիալով. Քոչարյան
10:56 19.05.2025 (Թարմացված է: 11:08 19.05.2025) ՀՀ 2–րդ նախագահի խոսքով` պետք է շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ` ներառելով նաև Իրանի գործոնը, որը մեզ համար բարեկամ երկիր է։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 19 – Sputnik. Փոքր երկիրը կարող է կոմպլեմենտար քաղաքականության մեջ լինի, սակայն չի կարող «շպագատ» իջնի։ Այդ մասին ասել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
Ըստ նրա` ՀՀ–ն այս տարածաշրջանում միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը, ի տարբերություն, օրինակ` էստոնիայի, որտեղ Փաշինյանը վեջերս եղել էր ու հիացած էր։ Քոչարյանի խոսքով` այդ երկիրը սահմանակից է ՌԴ–ին ու Եվրոպային, ու կարողացավ ինքնուրույն ապահովել իր անվտանգությունը։
«Մինչդեռ մեր երկրի դեպքում` դու քո ներսում ավելի կազմակերպված պետք է լինես, քո բանակով զբաղվես և աշխարհաքաղաքական հնարավոր գործընկերների հետ այն հարաբերությունները հաստատես, որը կկոմպենսացնի այն բացը, որ դու ունես։ Ես չեմ տեսնում, որ այս իշխանությունն այդ ուղղությամբ որևէ բան անում է»,– ընդգծեց նա։
Քոչարյանի խոսքով` մտածել, որ Եվրոպան կարող է ՀՀ–ում որևէ անվտանգային հարց լուծել, դա միամտություն ու մանկամտություն է, նայելով, թե տարածաշրջանում ովքեր են մեր հարևանները։
«Մակրոնը կգրկախառնվի մեր վարաչպետի հետ, ինքը սիրում է գրկախառնվել, ու դրանով ամեն ինչ կավարտվի։ Հիմա կա երեք պետություն, որոնք կարող են դերակատար լինել մեր տարածաշրջանում` Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը։ Հիմա ո՞ր երկիրն է մեզ ավելի հոգեհարազատ, ո՞ր երկրի հետ են մեր տնտեսական կապերն ավելի ուժեղ, ո՞ր պետությունն է այդ երեքից ավելի հզոր իր պոտենցիալով ու մշակութային առումով մեզ ավելի մոտ։ Այստեղ այլընտրանք չկա, դա Ռուսաստանն է»,– վստահեցրեց Քոչարյանը։
Ըստ նրա` մեր անվտանգության համար պետք է այն, ինչ արվում էր ՀՀ առաջին նախագահից մինչև 3–րդ նախագահ` ոչ թե «շպագատով», այլ հստակ ռազմավարական հարաբերություններով առաջ գնալ։
«Չպետք է մոռանալ, որ Թուրքիայի սպառնալիքը շարունակում է մնալ. նրա նպատակն ակնհայտ է` մենք մի խորթ մարմին ենք մի մեծ քաղաքական պատկերի մեջ, որն ակնհայտ Թուրքիան այսօր հետապնդում է։ Հիմա դա իրենց ազգային շահն է, ու մենք չենք կարող իրենց դրա համար մեղադրել։ Պետք է հասկանանք` այս տարածաշրջանում Թուրքիային ո՞վ կարող է զսպել։ Ես կարծում եմ` Ռուսաստանը, որն իր պոտենցիալով ամենահզորն է»,– համոզված է ՀՀ 2–րդ նախագահը։
Նա այն կարծիքին է, որ մենք պետք է փորձենք լավ հարաբերություններ կառուցել Թուրքիայի հետ, սակայն չպետք է շանտաժի ենթարկվենք։
Բացի այդ, Քոչարյանի խոսքով` պետք է շարունակել հարաբերությունները Ռուսաստանի հետ` ներառելով նաև Իրանի գործոնը, որը մեզ համար բարեկամ երկիր է, քանի որ ընդհանուր շահեր ունենք։