https://arm.sputniknews.ru/20250519/sa-voch-te-khaghaghutjan-nikvol-pashinjani-masin-pastatught-e-rvobert-qvocharjan-89081297.html
Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան
Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան
Sputnik Արմենիա
ՀՀ 2–րդ նախագահն այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T10:29+0400
2025-05-19T10:29+0400
2025-05-19T11:43+0400
ռոբերտ քոչարյան
խաղաղության պայմանագիր
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89086375_0:0:1920:1080_1920x0_80_0_0_0e908b4a9c4b31d3602ce1fc8b347e2c.jpg
ԵՐԵՎԱՆ, մայիսի 19 – Sputnik. Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության։ Այդ մասին այսօր ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։«Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չի լինելու, այլ մի փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական ապագան շարունակի` անբովանդակ ու ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող»,– ընդգծեց նա։Քոչարյանի համոզմամբ` այդ գործընթացից որևէ լուրջ բան չենք կարող ակնկալել, մանավանդ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական ենթատեքստում։ Նա այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, ապա ըստ Քոչարյանի` նրանց հարցը գործող իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/13/89086375_200:0:1640:1080_1920x0_80_0_0_f0c6c35fe249f80bc7c77a989bc3d569.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռոբերտ քոչարյան, խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, видео
ռոբերտ քոչարյան, խաղաղության պայմանագիր, նիկոլ փաշինյան, видео
Սա ոչ թե խաղաղության, Նիկոլ Փաշինյանի մասին փաստաթուղթ է. Ռոբերտ Քոչարյան
10:29 19.05.2025 (Թարմացված է: 11:43 19.05.2025) ՀՀ 2–րդ նախագահն այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։
ԵՐԵՎԱՆ, մայիսի 19 – Sputnik. Պետք է հասնել ոչ թե ծնկաչոք, այլ արժանապատիվ խաղաղության։ Այդ մասին այսօր ասաց ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը լրագրողների հետ հանդիպմանը` անդրադառնալով գործող իշխանությունների նախաձեռնած խաղաղության գործընթացին։
«Այդ փաստաթուղթը խաղաղության մասին չի լինելու, այլ մի փաստաթուղթ է Նիկոլ Փաշինյանի մասին, թե ինչպես պետք է իր քաղաքական ապագան շարունակի` անբովանդակ ու ավելի շատ ներքաղաքական նպատակներ հետապնդող»,– ընդգծեց նա։
Քոչարյանի համոզմամբ` այդ գործընթացից որևէ լուրջ բան չենք կարող ակնկալել, մանավանդ, երբ նայում ենք աշխարհաքաղաքական ենթատեքստում։
«Այն կադրերը, որոնք շրջանառվում են Ալբանիայից, արժանապատվությունը կորցրած մարդու կեցվածք է` կուչ եկած, ոնց որ ենթական շեֆի առաջ կամ ծառան տիրոջ առաջ հարաբերություններ են ձևավորվել։ «Բոդի լենգվիջը» շատ լավ է բացատրում, թե այդ մարդը (Նիկոլ Փաշինյանը–խմբ.) ինչ վիճակում է գտնվում. այդ մարդն արդեն իսկ իրեն դասել է որպես ենթակա, որպես մարդ, որ ամբողջովին կախված է այդ մարդկանցից, և իր ամբողջ մարմինն է խոսում այն մասին, որ այդ մարդուց երկրի համար որևէ օգտակար բան չի կարող լինել»,– նկատեց Քոչարյանը։
Նա այն կարծիքին է, որ պարտության սիմվոլ Փաշինյանը չի կարող խաղաղություն բերել։ Ինչ վերաբերում է Բաքվում պահվող հայ գերիներին, ապա ըստ Քոչարյանի` նրանց հարցը գործող իշխանություններին ընդհանրապես չի հետաքրքրում։