https://arm.sputniknews.ru/20250519/pativ-unem-khmbakcutjuny-vorvoshel-e-chmianal-maruqjanin-varchapet-arajadrelu-gvortsyntacin-89119223.html
«Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ Մարուքյանին վարչապետ առաջադրելու գործընթացին
«Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ Մարուքյանին վարչապետ առաջադրելու գործընթացին
Sputnik Արմենիա
Ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ Մարուքյանն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից։ 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T23:22+0400
2025-05-19T23:22+0400
2025-05-19T23:23+0400
հայաստան
«պատիվ ունեմ» դաշինք
աժ (ազգային ժողով)
նիկոլ փաշինյան
իմպիչմենտ
էդմոն մարուքյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978373_0:0:1600:901_1920x0_80_0_0_aaa5ca08bd251058d94e8f0df3bff529.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին:Ավելի վաղ հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկին։Մասնավորապես խմբակցության պատգամավորները վերահաստատեցին, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Միաժամանակ հայտարարեցին, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու և իրենց պատրաստակամությունը հայտնեցին առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։Եթե «Հայաստան» դաշինքն առաջադրի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, կմիանանք․ Մամիջանյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54978373_137:0:1557:1065_1920x0_80_0_0_62500972afba5be38724df32503bf6e9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «պատիվ ունեմ» դաշինք, աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, իմպիչմենտ, էդմոն մարուքյան
հայաստան, «պատիվ ունեմ» դաշինք, աժ (ազգային ժողով), նիկոլ փաշինյան, իմպիչմենտ, էդմոն մարուքյան
«Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ Մարուքյանին վարչապետ առաջադրելու գործընթացին
23:22 19.05.2025 (Թարմացված է: 23:23 19.05.2025) Ընդդիմադիր խմբակցությունը կարծում է, որ Մարուքյանն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik․ ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը որոշել է չմիանալ պատգամավորներ Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի ներկայացրած վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանի առաջադրման գործընթացին:
Ավելի վաղ
հայտնել էինք, որ «Քաղաքացիական պայմանագրից» հեռացված Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը վարչապետի թեկնածու են առաջադրում «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանին:
«Ներկայացվող թեկնածուն իր քաղաքական հետագծով ոչնչով չի տարբերվում գործող կառավարիչներից և նույնչափ կրում է մեր երկրի ծանր իրավիճակի պատասխանատվությունը։ Այլ կերպ ասած՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է Նիկոլ Փաշինյանին «Նիկոլ Փաշինյան 2»-ով փոխարինելու գործընթացին, հետեւաբար թեկնածուի հետ հանդիպման անհրաժեշտություն չենք տեսնում»,– հայտարարել է «Պատիվ ունեմ խմբակցությունը։
Հիշեցնենք` ընդդիմադիր ակտիվիստ, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն ու «Վետօ» շարժման անդամ Նարեկ Մալյանը ապրիլի 28-ին 107 նամակներ
ուղարկեցին ԱԺ 107 պատգամավորներին՝ առաջարկելով խելամիտ ժամկետում վարչապետի իմպիչմենտ նախաձեռնելու գործընթաց սկսել։
Մայիսի 2-ին «Հայաստան» խմբակցությունը
հայտարարեց, որ պատրաստ է միանալ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ իմպիչմենտ նախաձեռնելու գործընթացին, եթե նման գործընթաց նախաձեռնողները կարողանան ապահովել պակասող 8 պատգամավորի ստորագրությունը։
«Պատիվ ունեմ» խմբակցությունը մայիսի 6-ին պատասխանեց վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց նախաձեռնելու առաջարկին։
Մասնավորապես խմբակցության պատգամավորները վերահաստատեցին, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական տարբերակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է։ Միաժամանակ
հայտարարեցին, որ այս պահին չունեն վարչապետի թեկնածու և իրենց պատրաստակամությունը հայտնեցին առանց որևէ նախապայմանի քննարկելու թեկնածուի հարցը։