https://arm.sputniknews.ru/20250519/hajastany-tarekan-mvot-11-mln-dvolar-kkhnaji-eatm-iran-azat-arevtri-hamadzajnagri-shnvorhiv-89023649.html
Հայաստանը տարեկան մոտ 11 մլն դոլար կխնայի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ
Հայաստանը տարեկան մոտ 11 մլն դոլար կխնայի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ
Sputnik Արմենիա
Հայկական կողմի գնահատմամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես կբարձրացնի իրանական շուկայում Հայաստանի ապրանքների մրցունակությունը, կավելացնի ապրանքների... 19.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-19T08:54+0400
2025-05-19T08:54+0400
2025-05-19T08:54+0400
հայաստան–իրան գործակցություն
իրանի իսլամական հանրապետություն
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
մաքսատուրք
առևտուր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59495295_1:0:1661:934_1920x0_80_0_0_294b3d8c5d33866393a720297b5c79b7.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրան ապրանքներ արտահանելիս Հայաստանը կարող է տարեկան մոտ 11 մլն դոլար տնտեսել: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։Մայիսի 15-ից ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը: Այսպիսով, Իրանն առաջին անգամ գործնականում զրոյացրել է մի խումբ ապրանքների համար մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները, մասնավորապես Հայաստանը, ապրանքային անվանացանկի գրեթե 88%-ի արտահանման համար ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ։«Իրանական կողմի տրամադրած արտոնությունները փաստացի կընդգրկեն դեպի Իրան հայկական արտահանման 97,6%-ը, որի ընդհանուր արժեքը կազմում է 97 մլն դոլար», - պարզաբանել են հարցմանն ի պատասխան:Այսպես, տուրք չի գանձվի Հայաստանից Իրան գյուղատնտեսական արտադրանքի, հանքային և գազավորված ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, հրուշակեղենի, ծխախոտի, ոչխարի մսի արտահանման դեպքում: Նախարարությունից պարզաբանել են, որ դրանք ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներն են Իրան։Արդյունաբերական ապրանքների ընտրությունը նույնպես իրականացվել է վերը նշված սկզբունքով և ներառում է հանքային հումք (պղինձ-ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային սիգարետներ, թերմոստատներ և այլն: Իրանական շուկա մուտքը կազատականացվի նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար, բացի այդ կնվազեցվեն Իրան ոսկերչական իրերի և դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը:Հայկական կողմի գնահատմամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես կբարձրացնի իրանական շուկայում Հայաստանի ապրանքների մրցունակությունը, կավելացնի ապրանքների արտահանումն Իրան, կկրկնապատկի ապրանքաշրջանառությունը:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/0b/59495295_209:0:1454:934_1920x0_80_0_0_6b1dc17245e80b2baa8b95382f0b4e82.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մաքսատուրք, առևտուր
հայաստան–իրան գործակցություն, իրանի իսլամական հանրապետություն, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ, մաքսատուրք, առևտուր
Հայաստանը տարեկան մոտ 11 մլն դոլար կխնայի ԵԱՏՄ-Իրան ազատ առևտրի համաձայնագրի շնորհիվ
Հայկական կողմի գնահատմամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես կբարձրացնի իրանական շուկայում Հայաստանի ապրանքների մրցունակությունը, կավելացնի ապրանքների արտահանումն Իրան, կկրկնապատկի ապրանքաշրջանառությունը:
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Իրանի հետ ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Իրան ապրանքներ արտահանելիս Հայաստանը կարող է տարեկան մոտ 11 մլն դոլար տնտեսել: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Մայիսի 15-ից
ուժի մեջ է մտել Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Իրանի միջև ազատ առևտրի մասին լիաֆորմատ համաձայնագիրը: Այսպիսով, Իրանն առաջին անգամ գործնականում զրոյացրել է մի խումբ ապրանքների համար մաքսատուրքերը։ Համաձայնագիրն ուժի մեջ մտնելուց հետո ԵԱՏՄ երկրները, մասնավորապես Հայաստանը, ապրանքային անվանացանկի գրեթե 88%-ի արտահանման համար ստանում են մուտքի արտոնյալ պայմաններ։
Գերատեսչությունից պարզաբանել են, որ «տնտեսումը» կլինի մի շարք ապրանքների մաքսատուրքի զրոյացման և ներմուծման մաքսատուրքի միջին դրույքաչափի նվազեցման հաշվին՝ ապրանքների մյուս խմբերի համար մաքսատուրքերը գործող 23 %-ից նվազեցնելով մինչև 8,1 %-ի:
«Իրանական կողմի տրամադրած արտոնությունները փաստացի կընդգրկեն դեպի Իրան հայկական արտահանման 97,6%-ը, որի ընդհանուր արժեքը կազմում է 97 մլն դոլար», - պարզաբանել են հարցմանն ի պատասխան:
Այսպես, տուրք չի գանձվի Հայաստանից Իրան գյուղատնտեսական արտադրանքի, հանքային և գազավորված ջրերի, ոչ ալկոհոլային խմիչքների, շոկոլադի, հրուշակեղենի, ծխախոտի, ոչխարի մսի արտահանման դեպքում: Նախարարությունից պարզաբանել են, որ դրանք ամենաշատ արտահանվող ապրանքատեսակներն են Իրան։
Արդյունաբերական ապրանքների ընտրությունը նույնպես իրականացվել է վերը նշված սկզբունքով և ներառում է հանքային հումք (պղինձ-ցինկի հանքաքար, մոլիբդենի հանքաքար), արծաթե իրեր, պղնձի անոդներ, գոլորշու գեներատորներ, էլեկտրոնային սիգարետներ, թերմոստատներ և այլն: Իրանական շուկա մուտքը կազատականացվի նաև էլեկտրաէներգիայի, մարտկոցների համար, բացի այդ կնվազեցվեն Իրան ոսկերչական իրերի և դեղամիջոցների ներմուծման մաքսատուրքերը:
Ընդ որում, առաջարկվում է պահպանել և կիրառել ԵԱՏՄ տարածք պղպեղի, սմբուկի, ձմերուկի և սեխի ներմուծման սեզոնային սակագնային քվոտաները, ինչպես նաև արդյունաբերական ոլորտները ներառել պլաստիկ արտադրանքի սակագնային քվոտաներում։
Հայկական կողմի գնահատմամբ՝ համաձայնագրի ուժի մեջ մտնելը էապես կբարձրացնի իրանական շուկայում Հայաստանի ապրանքների մրցունակությունը, կավելացնի ապրանքների արտահանումն Իրան, կկրկնապատկի ապրանքաշրջանառությունը: