00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Չեմ բացառում. Սիմոնյանը` խաղաղության գործընթացի շուրջ ղեկավարների ձևաչափով քննարկման մասին

© PhotoԱլեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյան - Sputnik Արմենիա, 1920, 19.05.2025
Բաժանորդագրվել
ՀՀ ԱԺ նախագահը տեղյակ չէր հանդիպման պայմանավորվածության մասին, ուղղակի կարող է ենթադրություն անել։
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի – Sputnik. Խաղաղության գործընթացի շուրջ քննարկումները շարունակվում են և կա համաձայնություն շարունակել դրանք։ Այդ մասին ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Չեմ բացառում, որ այդ քննարկումները կշարունակվեն մոտ ապագայում երկրի ղեկավարների, ԱԳ նախարարների ձևաչափով։ Դա լավ նորություն է»,– ասաց նա։
«Արդյոք կա՞ արդեն նման պայմանավորվածություն» հարցին նա պատասխանեց՝ տեղյակ չէ, ուղղակի ենթադրում է։
«Նման գործընթացները ուղղված են խաղաղության պայմանագրի կնքման տեղի, ժամի որոշմանը, և հայկական կողմը, միջազգային բազմաթիվ գործընկերներ աշխատանքներ են տանում, որպեսզի իրականություն դարձնեն խաղաղության պայմանագրի կնքումը»,– ընդգծեց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ խաղաղ գործընթացի շուրջ Երևանի և Բաքվի միջև շփումները մի քանի ուղղություններով շարունակվում են։
Ավելի վաղ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրագրողներին ասել էր, որ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցություններում առաջընթաց չի նկատվում:
Հավելենք`մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0