00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանը դիտարկո՞ւմ է Մոսկվային որպես միջնորդ Բաքվի հետ բանակցություններում. ԱԽՔ պատասխանը

© Sputnik / Aram NersesyanԱրմեն Գրիգորյան
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2025
Բաժանորդագրվել
Արմեն Գրիգորյանը համաձայն չէ, որ Բաքվի հետ առանց միջնորդների բանակցություններն անարդյունք են։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հայաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը պարզաբանեց, թե արդյոք Հայաստանը դիտարկում է Ռուսաստանին որպես միջնորդ Ադրբեջանի հետ բանակցություններում:
Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում Գրիգորյանը հիշեցրեց, որ Ռուսաստանը երկար ժամանակ միջնորդի դեր է կատարել, իսկ այժմ Երևանը բանակցում է Բաքվի հետ հիմնականում երկկողմ ձևաչափով։ Դիտարկմանը, թե այդ բանակցությունները դեռևս չեն բերել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը, ԱԽ քարտուղարը հիշեցրեց, որ կողմերին հաջողվել է երկկողմ ձևաչափով համաձայնեցնել պայմանագրի տեքստը:
ՌԴ-ի՝ որպես միջնորդի դուրսբերումը բացասական է ազդել բանակցությունների վրա. հարցում
Գրիգորյանի խոսքով՝ չպետք է մոռանալ, որ Հայաստանը միայնակ չէ բանակցում, կա նաև երկրորդ կողմը՝ Ադրբեջանը, որը պետք է համաձայնի Ռուսաստանի միջնորդությանը։ Լրագրողներն էլ Գրիգորյանին հիշեցրին որ Բաքուն փաստացի միայնակ չէ բանակցություններում. նրա կողմից հանդես է գալիս Անկարան, որն իր պահանջներն է ներկայացնում Երևանին։
«Իսկ ո՞ւմ կողմից է լինելու Ռուսաստանը։ Հենց որ այդ հարցի պատասխանը ունենաք, կքննարկենք»,- հայտարարեց Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանը տարբեր մակարդակներով բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել այն ծավալներով, ձևերով, որոնք պահանջված են կողմերից՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստելու նպատակով։
Մոսկվան կարծում է, որ լիարժեք կարգավորումը հնարավոր է 2020-2021 թվականներին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների շրջանակներում:
Հավելենք`մարտի 13-ին հայտնի դարձավ, որ Երևանն ու Բաքուն ավարտել են խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ բանակցությունները՝ համաձայնեցնելով վերջին երկու կետերը, որոնք վերաբերում էին սահմանային հատվածներից երրորդ ուժերի (տվյալ դեպքում՝ Հայաստանում ԵՄ առաքելության. խմբ.) դուրսբերմանը և միջազգային դատական ատյաններ ներկայացված հայցերից հրաժարվելուն։
Ապրիլի 2-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարեց, թե որ պայմանների կատարման դեպքում կստորագրի խաղաղության համաձայնագիրը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և Հայաստանի Սահմանադրության փոփոխություն (Բաքուն պահանջում է Հայաստանի մայր օրենքից հանել Անկախության հռչակագրի դրույթները, որտեղ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը. խմբ)։
Այս ամենին զուգահեռ հայկական կողմն ամենաբարձր մակարդակով պարբերաբար հայտարարում է, որ պատրաստ է ստորագրել խաղաղության համաձայնագիրը, և գնդակն ադրբեջանական դաշտում է։
Լրահոս
0