https://arm.sputniknews.ru/20250518/israjeli-hanrajin-herardzakman-kvorpvoracian-nervoghutjun-e-khndrel-hajeric-89047863.html
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել հայերից
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել հայերից
Sputnik Արմենիա
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան խոստացել է պարզաբանում ներկայացնել ուղիղ եթերում։ 18.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-18T00:09+0400
2025-05-18T00:09+0400
2025-05-18T00:30+0400
հայաստան
եվրատեսիլ
իսրայել
պարգ
ներողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/11/89035259_0:160:3072:1888_1920x0_80_0_0_6555abbe9e83fc87470d3a68da29ac1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակից Պարգի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի հնչեցրած մեկնաբանության համար։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել էր․ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (Պարգի երգի անվանումն է, թարգմանաբար՝ փրկված. խմբ․)` սա այն է, ինչ մենք զգում ենք այս երգը լսելուց հետո։Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում է պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից և հրապարակել գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազի պաշտոնական նամակը, որում իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի ասածի համար։Նշվում է, որ երբ իմացել են՝ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։ «Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։ Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում»,- ասված է կորպորացիայի տնօրենի նամակում։Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում։
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/11/89035259_171:0:2902:2048_1920x0_80_0_0_09bf995544813fee230c229429942258.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, եվրատեսիլ, իսրայել, պարգ, ներողություն
հայաստան, եվրատեսիլ, իսրայել, պարգ, ներողություն
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել հայերից
00:09 18.05.2025 (Թարմացված է: 00:30 18.05.2025) Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան խոստացել է պարզաբանում ներկայացնել ուղիղ եթերում։
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի - Sputnik. Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ներողություն է խնդրել «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչի ժամանակ Հայաստանի մասնակից Պարգի ելույթից հետո իրենց հեռուստամեկնաբանի հնչեցրած
մեկնաբանության համար։ Տեղեկությունը հայտնում է
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը։
Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում ասել էր․ «Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (Պարգի երգի անվանումն է, թարգմանաբար՝ փրկված. խմբ․)` սա այն է, ինչ մենք զգում ենք այս երգը լսելուց հետո։
Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը պարզաբանում է պահանջել Իսրայելի հանրային հեռարձակողից և հրապարակել գլխավոր տնօրեն Գոլան Յոխպազի պաշտոնական նամակը, որում իսրայելական կողմը ներողություն է խնդրում հաղորդավարի ասածի համար։
«Եվրատեսիլի հեռարձակումները Իսրայելում ավանդաբար ուղեկցվում են հումորային և թեթև մեկնաբանություններով, որոնց ընթացքում մեկնաբանների զույգը զվարճալի և հետաքրքիր դիտարկումներ է անում երգերի, կատարողների և մասնակցող երկրների վերաբերյալ։ Եվրատեսիլի երկրորդ կիսաեզրափակիչի ընթացքում մեկնաբաններն անմիջական հումորային մեկնաբանություններ են արել, այդ թվում՝ Հայաստանի երգի վերաբերյալ, ինչպես անում են գրեթե բոլոր կատարումների դեպքում։ Նշված կատակներից մեկը, որը ուղղված էր բացառապես երգին և ոչ թե երկրին կամ հայ ժողովրդին, ակամայից վիրավորել է հայ համայնքի որոշ անդամների։ Սա իհարկե միանգամայն դիտավորությամբ չի եղել։ Ընդհակառակը՝ մի քանի առիթներով իսրայելական պատվիրակության անդամները կարևորել են Հայաստանի երգի հետ ունեցած կապը և ընդգծել երկու պատվիրակությունների միջև ջերմ հարաբերությունները»,- ասված է նամակում։
Նշվում է, որ երբ իմացել են՝ մեկնաբանությունն ընկալվել է որպես վիրավորանք, տվյալ արտահայտությունը կատարած մեկնաբանը հրապարակավ ներողություն է խնդրել իր անձնական հարթակում։
«Բացի այդ, պարզաբանում կներկայացվի մեկնաբանների կողմից այս երեկոյի ուղիղ եթերում։ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիան ի սրտե ներողություն է խնդրում այս հումորային մեկնաբանության համար։ Մաղթում ենք հաջողություն Պարգին և Հայաստանի թիմին այսօրվա ելույթի ընթացքում»,- ասված է կորպորացիայի տնօրենի նամակում։
Հիշեցնենք՝ «Եվրատեսիլ» երգի միջազգային մրցույթն այս տարի անցկացվում է Շվեյցարիայի Բազել քաղաքում։