00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:25
35 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
48 ր
Ուղիղ եթեր
11:00
9 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Վահե Հովհաննիսյան
Ռիսկային սցենարներից մեկի դեպքում տնտեսական աճը կարող է 5,1 տոկոսից նվազել մինչև 1,3 տոկոս. Վահե Հովհաննիսյան
17:10
2 ր
Գևորգ Պապոյան
Հայկական բեռները մնացել են Բանդար Աբբաս նավահանգստում և Իրանի ճանապարհներին. Գևորգ Պապոյան
17:12
1 ր
Վարդան Պողոսյան
Փաշինյանի գործողությունները դուրս են սահմանադրական կարգից. Վարդան Պողոսյան
17:14
4 ր
Իշխան Սաղաթելյան
Իրանահայ համայնքում խուճապ կամ արտագաղթի տրամադրություններ չկան․ Իշխան Սաղաթելյան
17:18
1 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Եվրատեսիլի» ժամանակ իսրայելցի հաղորդավարը վիրավորել է հայերին. համայնքը վրդովված է

© AP Photo / Martin MeissnerՊարգ
Պարգ - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2025
Պարգ
Բաժանորդագրվել
Հայ համայնքի անդամները պահանջում են ներողություն խնդրել` շեշտելով, որ թույլ չեն տա խաթարել պատմական ճշմարտությունն ու վիրավորել ազգին։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Իսրայելի հանրային հեռարձակման կորպորացիայի «Kan 11» հեռուստաընկերության հաղորդավարն ուղիղ եթերում վիրավորել է հայերին։ Այս մասին ահազանգում է Երուսաղեմի SavetheArQ (Փրկե՛ք հայկական թաղամասը) շարժման նախաձեռնող խումբն X-ի պաշտոնական էջում։
«Չեմ կարող հավատալ, որ մենք Երուսաղեմի մի ամբողջ թաղամաս տվեցինք այս տղաներին։ Survivor (Պարգի երգի անվանումն է, թարգմանաբար՝ փրկված. խմբ․)` սա այն է, ինչ մենք զգում ենք այս երգը լսելուց հետո»,- ասել է հաղորդավարը «Եվրատեսիլ» երգի մրցույթում Հայաստանի ներկայացուցիչ Պարգի ելույթից հետո։
SavetheArQ–ի հայտարարության մեջ նշված է, որ շարժման անդամները ցնցված են հաղորդավարի խոսքերից և խիստ դատապարտում են այդ ամոթալի դիտողությունը։
«Սա անհանգստացնող, անհիմն, ռասիստական և վիրավորական հայտարարություն է, որը թիրախավորում է Երուսաղեմի պատմական, կրոնական և մշակութային կառուցվածքի անբաժանելի մասը կազմող հին համայնքին։ Նախևառաջ մենք ցանկանում ենք պարզաբանել, որ Երուսաղեմի հայկական թաղամասը ոչ մեկին չի «տրվել»։ Այն կառուցվել, պահպանվել և մշակվել է դարերի ընթացքում հայ ժողովրդի կողմից, որը պահպանել է իր անխափան ներկայությունը Սուրբ Երկրում և Երուսաղեմում ավելի քան 1600 տարի։ Այս ներկայությունը համաշխարհային ճանաչում ունի և յուրօրինակ ներդրում է քաղաքի հոգևոր, մշակութային և պատմական կյանքում»,- նշված է հայտարարության մեջ։
Շարժման անդամները հիշեցնում են, որ Հին քաղաքի չորս թաղամասերից մեկը՝ Հայկական թաղամասը, ծառայում է որպես համայնքների և կրոնների միջև համակեցության, համագործակցության խորհրդանիշ։ Հետևաբար նման հայտարարությունները ոչ միայն սխալ են, այլև վիրավորական ու վտանգավոր, վնաս են հասցնում Երուսաղեմում համակեցությանը։
«Մենք թույլ չենք տա հեռարձակողներին կամ որևէ այլ կողմի՝ խաթարելու պատմական ճշմարտությունը կամ արատավորելու ամբողջ համայնքի և ազգի արժանապատվությունը»,- շեշտվում է հայտարարության մեջ։
SavetheArQ շարժումը Իսրայելի հանրային հեռարձակող կորպորացիային հորդորել է հրապարակայնորեն հերքել արված հայտարարությունը և պաշտոնական ներողություն խնդրել Երուսաղեմի հայ համայնքից։
Լրահոս
0