https://arm.sputniknews.ru/20250517/ruben-vardanjany-papik-e-dardzel-bajc-tvornuhun-der-chi-tesel-89033669.html
Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց թոռնուհուն դեռ չի տեսել
Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց թոռնուհուն դեռ չի տեսել
Sputnik Արմենիա
Դավիթ Վարդանյանը նշել է, որ հոր հետ կապը պահվում է առանց որոշակի օրինաչափության, շաբաթական 1 կամ 2 անգամ կարճ հեռախոսազրույց են ունենում։ 17.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-17T11:21+0400
2025-05-17T11:21+0400
2025-05-17T11:21+0400
հայաստան
ադրբեջան
բանտ
ռուբեն վարդանյան
դավիթ վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88668690_0:110:2032:1253_1920x0_80_0_0_704bdd053b344957746fa5412de807c3.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց մինչև հիմա թոռնուհուն տեսնելու հնարավորություն չի ունեցել։ GBnews հետ հարցազրույցում այս մասին ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։Նա պատմել է հոր ապօրինի պահման պայմանների մասին՝ շեշտելով, որ ընտանիքը Վարդանյանի հետ կապ է պահում առանց որոշակի օրինաչափության` առավելագույնը շաբաթը մեկ կամ երկու անգամ մի քանի րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունենում։ Նախկինում նաև հնարավորություն ունեին միջազգային Կարմիր խաչի միջոցով տեսաուղերձներ ուղարկելու, բայց վերջերս հայտարարվեց երկրում Կարմիր խաչի գրասենյակի փակման մասին, ինչն ակնհայտորեն առավել կսահմանափակի շփումը։Դավիթը նաև քննադատել է միջազգային լրատվամիջոցներին այն բանի համար, որ նրանք աչք են փակում իր հոր պատմության նման դեպքերի վրա:Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով «դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը քննվում է առանձին վարույթով:
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/06/88668690_108:0:1924:1362_1920x0_80_0_0_c0a52f5ceedf44b35a3f06219e4bf003.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, բանտ, ռուբեն վարդանյան, դավիթ վարդանյան
հայաստան, ադրբեջան, բանտ, ռուբեն վարդանյան, դավիթ վարդանյան
Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց թոռնուհուն դեռ չի տեսել
Դավիթ Վարդանյանը նշել է, որ հոր հետ կապը պահվում է առանց որոշակի օրինաչափության, շաբաթական 1 կամ 2 անգամ կարճ հեռախոսազրույց են ունենում։
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik․ Արցախի նախկին պետնախարար, գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանը պապիկ է դարձել, բայց մինչև հիմա թոռնուհուն տեսնելու հնարավորություն չի ունեցել։
GBnews հետ հարցազրույցում այս մասին ասել է նրա որդին՝ Դավիթ Վարդանյանը։
Նա պատմել է հոր ապօրինի պահման պայմանների մասին՝ շեշտելով, որ ընտանիքը Վարդանյանի հետ կապ է պահում առանց որոշակի օրինաչափության` առավելագույնը շաբաթը մեկ կամ երկու անգամ մի քանի րոպե տևողությամբ հեռախոսազրույց են ունենում։ Նախկինում նաև հնարավորություն ունեին միջազգային Կարմիր խաչի միջոցով տեսաուղերձներ ուղարկելու, բայց վերջերս հայտարարվեց երկրում Կարմիր խաչի գրասենյակի փակման մասին, ինչն ակնհայտորեն առավել կսահմանափակի շփումը։
«Իմ աղջիկը ծնվել է նրա բանտարկության ժամանակ, ուստի մենք հույս ունենք, որ նա մոտ ապագայում կկարողանա հանդիպել նրան։ Բայց նա դարձավ պապիկ՝ հնարավորություն չունենալով տեսնելու իր թոռնուհուն, ինչը մեզ համար ակնհայտորեն բավականին տխուր է, բայց հուսով ենք, որ ապագայում ամեն ինչ կփոխվի»,- ասել է նա:
Դավիթը նաև քննադատել է միջազգային լրատվամիջոցներին այն բանի համար, որ նրանք աչք են փակում իր հոր պատմության նման դեպքերի վրա:
Հիշեցնենք` հունվարի 17-ից Ադրբեջանում ընթանում է Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների գործով
«դատավարությունը»: Մեղադրյալների թվում են նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը, Արայիկ Հարությունյանը, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը և այլք:
Նախկին պետնախարար և բարերար Ռուբեն Վարդանյանի գործը
քննվում է առանձին վարույթով: