00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Իրանը կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները և չի վախենում սպառնալիքներից. Փեզեշքիան

© Sputnik / Сергей Бобылев / Անցնել մեդիապահոցՄասուդ Փեզեշքիան
Մասուդ Փեզեշքիան - Sputnik Արմենիա, 1920, 17.05.2025
Մասուդ Փեզեշքիան
Բաժանորդագրվել
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի նոր միջուկային գործարքի կնքման հարցում, հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Թեհրանը պատերազմի չի ձգտում, կշարունակի ԱՄՆ-ի հետ բանակցությունները միջուկային խնդրի շուրջ և չի վախենում սպառնալիքներից, որոնք ԱՄՆ նախագահը հնչեցնում է խաղաղության հրավերների հետ: Այս հայտարարությունն արել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանը պետք է արագ գործի միջուկային նոր գործարքի կնքման հարցում՝ հավելելով, որ հակառակ դեպքում մի վատ բան կպատահի:
«Մենք բանակցելու ենք։ Մենք պատերազմի չենք ձգտում։ Բայց և ոչ մի սպառնալիքից չենք վախենում»,-Իրանի նախագահի խոսքը մեջբերում է «Mehr» գործակալությունը։
Փեզեշքիանը նշել է, որ Թրամփի խոսքերում հակասություններ կան. նա մե՛կ Իրանին խաղաղության է հրավիրում, մե՛կ սպառնում է ԱՄՆ-ում մշակվող ոչնչացման միջոցներով, ուստի անհասկանալի է, թե ԱՄՆ նախագահի խոսքերից որին արժե հավատալ:
Հիշեցնենք` անցած շաբաթ կայացել է իրանական միջուկային ծրագրի և Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների չեղարկման վերաբերյալ Իրան-ԱՄՆ բանակցությունների չորրորդ փուլը:
Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջնորդավորված բանակցությունների առաջին և երրորդ փուլերը տեղի են ունեցել Օմանում ապրիլի 12-ին և 26-ին, երկրորդը՝ Հռոմում, ապրիլի 19-ին: Երկու երկրների միջև վաղուց դադարեցված բանակցությունների նոր փուլը սկսվել է մարտի սկզբին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին գրված նամակից, որում և՛ ԻԻՀ միջուկային ծրագրի վերաբերյալ նոր համաձայնագիր կնքելու առաջարկ է հնչել, և՛ ռազմական պատասխանի սպառնալիք` դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում: Իրանը մերժել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը, սակայն համաձայնել է միջնորդավորված երկխոսության։
Հիշեցնենք` 2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Լրահոս
0