00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Աղասի Թավադյան
Իրանից ՀՀ ներկվող ապրանքներն էժանանում են, ՀՀ–ից Իրան արտահանվողները` թանկանում. Աղասի Թավադյան
09:05
5 ր
Տաթևիկ Վաթյան
Երեխաներին ուշ դպրոց տանելու տենդենցը վտանգավոր է. Տաթևիկ Վաթյան
09:11
9 ր
Տաթևիկ Հովակիմյան
Անկայուն նյարդային համակարգ ունեցող անձանց կարող են դիտվել սրացումներ. Տաթևիկ Հովակիմյան
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:27
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
3 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
3 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:27
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:06
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Օմանում ավարտվել է ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երրորդ փուլը. ISNA

© AP Photo / Fatima ShbairՄասկատ քաղաքը
Մասկատ քաղաքը - Sputnik Արմենիա, 1920, 26.04.2025
Մասկատ քաղաքը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Հանդիպումը տևել է մոտ հինգ ժամ՝ ընդմիջումներով։
ԵՐԵՎԱՆ, 26 ապրիլի - Sputnik․ Ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի բանակցությունների երրորդ փուլը, հայտնում է իրանական ISNA պետական գործակալությունը։
Այսօր Օմանի մայրաքաղաք Մասկատում տեղի են ունեցել Իրանի և ԱՄՆ-ի տեխնիկական խմբերի խորհրդակցությունները, ինչպես նաև կայացել է երկու երկրների միջև բանակցությունների երրորդ փուլը, որին մասնակցող ամերիկյան պատվիրակությունը գլխավորել է ԱՄՆ-ի նախագահի Մերձավոր Արևելքի հարցերով հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆը, իսկ իրանական պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:
«Րոպեներ առաջ ավարտվել է Իրանի և ԱՄՆ-ի միջև անուղղակի բանակցությունների երրորդ փուլը, որն անցկացվում էր Օմանի մայրաքաղաքում», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, ակնհայտ է համաձայնության հասնելու ընդհանուր ցանկությունը, սոցիալական ցանցերում գրել է Օմանի արտաքին գործերի նախարար Բադր բին Համադ ալ-Բուսաիդին։
«ԱՄՆ-ն և Իրանը հայտնել են փոխադարձ հարգանքի և շարունակական պարտավորությունների վրա հիմնված համաձայնության հասնելու ընդհանուր ցանկություն։ Քննարկվել են հիմնական սկզբունքները, նպատակները և տեխնիկական հարցերը։ Բանակցությունները կշարունակվեն հաջորդ շաբաթ, իսկ մեկ այլ բարձր մակարդակի հանդիպում, նախնական տվյալներով, նախատեսված է մայիսի 3-ին», - ասել է Օմանի արտաքին գործերի նախարարը։
Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիտկոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի անուղղակի բանակցությունների առաջին փուլը տեղի է ունեցել ապրիլի 12-ին՝ Օմանում: Ուիտկոֆի խոսքով՝ դրանք անցել են դրական և կառուցողական։ Իրանի արտգործնախարարը ևս կառուցողական և հանգիստ է անվանել բանակցությունների մթնոլորտը, իրանական և ամերիկյան պատվիրակությունների միջև կարծիքների փոխանակման հարցում ցուցաբերած ջանքերի համար շնորհակալություն է հայտնել Օմանի արտգործնախարար Բադրա Ալ-Բուսաիդիին: Օմանի ԱԳ նախարարի միջնորդությամբ Հռոմում ապրիլի 19-ին տեղի է ունեցել Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների երկրորդ փուլը: Ինչպես ամերիկյան պատվիրակության հետ հանդիպման ավարտին հայտարարել է Իրանի ԱԳ նախարարը, բանակցությունների երկրորդ փուլն անցել է «կառուցողական» մթնոլորտում:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի սկզբին նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեիին՝ առաջարկելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագիր կնքել՝ դիվանագիտական ջանքերի ձախողման դեպքում սպառնալով ռազմական միջոցներով: Ի պատասխան՝ Իսլամական Հանրապետության ղեկավարությունը բացառել է ԱՄՆ-ի հետ ուղիղ բանակցությունների հնարավորությունը՝ հնարավոր համարելով միայն երրորդ երկրների միջնորդությամբ երկխոսությունը:
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային գործարք, որը Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը սահմանափակելու դիմաց ենթադրում էր պատժամիջոցների վերացում: ԱՄՆ-ն Թրամփի նախորդ նախագահական ժամկետում՝ 2018 թվականի մայիսին, դուրս եկավ գործարքից և վերականգնեց պատժամիջոցները Թեհրանի դեմ: Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակներում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով, մասնավորապես, միջուկային հետազոտությունների սահմանափակումներից և ուրանի հարստացման մակարդակից:
Լրահոս
0