00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
7 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
7 ր
Սերժ Սարգսյան
17:08
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
19:07
2 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:22
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անկախ անուն–ազգանունից, եթե անձը կոռուպցիայի մեջ է, կպատժվի. ՔՊ–ականը` Գասպարյանի մասին

© Sputnik / Aram NersesyanԱրթուր Հովհաննիսյան
Արթուր Հովհաննիսյան - Sputnik Արմենիա, 1920, 16.05.2025
Բաժանորդագրվել
Արթուր Հովհաննիսյանն ակնարկեց, որ ՔՊ վարչության նիստերին քննարկել են Վաղարշապետի համայնքապետի հետ կապված կոռուպցիոն հրապարակումները։
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik․ ՀՀ–ում անկախ քաղաքական պատկանելիությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն գործարքի մեջ, կպատժվի օրենքի ողջ խստությամբ։ ԱԺ ճեպազրույցների ժամանակ այս մասին վստահեցրեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը` արձագանքելով Վաղարշապետի համայնքապետ Դիանա Գասպարյանի հրաժարականի մասին լրագրողի հարցին։
Ինչպես հայտնել ենք, մայիսի 15-ին Դիանա Գասպարյանը հայտարարություն տարածեց, որ պատրաստվում է հրաժարականի դիմում ներկայացնել՝ իրեն ընտանիքին ու երեխայի դաստիարակությանը նվիրելու համար։
Հովհաննիսյանը հրաժարվեց մեկնաբանել նրա հրաժարականը` նշելով, որ Գասպարյանն արդեն իսկ հրապարակային բացատրել է և հավելյալ մեկնաբանության անհրաժեշտություն չկա։
«Գլոբալ կոնտեքստում կարող եմ ասել, որ անկախ մարդու անուն–ազգանունից, քաղաքական պատկանելությունից, եթե որևէ մեկը ներգրավված կլինի որևէ կոռուպցիոն, հովանավորչական գործարքի մեջ, պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, եթե հատկապես լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թիմից»,– նշեց նա։
Լրագրողի հարցին` ՔՊ վարչության նիստերի ժամանակ քննարկվե՞լ են արդյոք Գասպարյանի հետ կապված պատմությունները, կամ նա բացատրություն ներկայացրե՞լ է, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց.
«Այո՛, չկա որևէ թեմա, որը անգամ 0.1 տոկոսով կապ ունենա հատկապես կոռուպցիոն կամ հովանավորչական ինչ–որ թեմայի հետ` թեկուզ մամուլում գրված կամ մարդկանց կողմից հայտարարություններում ասված, այդ բոլորը` կախված իրենց լրջությունից ու հիմնավորվածությունից, քննարկվում են ու չեն կարող չքննարկվել, ու քննարկվում են բավականին սուր ձևով»։
Հիշեցնենք՝ մարտի 22-ին հայտնի դարձավ, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանի ամուսնուն պատկանող գազալցակայանում կրակոց է հնչել, 36-ամյա տղամարդ է մահացել։ Ըստ ԶԼմ-ների՝ իրավապահները սպանության գործով փնտրում են Արմավիրի մարզում «ՃԱՊ» մականունով հայտնի 33-ամյա Կարեն Բադալյանին։ Ըստ տեղեկությունների՝ մարտի 25-ին կատարված սպանության գործով իրավապահները խուզարկություն են կատարել Դիանա Գասպարյանի տանը։
Մարտին հայտնի դարձավ նաև, որ Վաղարշապատի համայնքապետ Դիանա Գասպարյանը 13,6 մլն դրամի գնման պայմանագիր է կնքել իր սկեսրայրի՝ Աշոտ Միրզոյանի հետ, և այդ փաստով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը վարչական իրավախախտման վերաբերյալ վարույթ է հարուցել։
Հավելենք, որ Դիանա Գասպարյանի ամուսինը Վաղարշապատի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ է։ Նրանց ընտանիքը նախկինում ևս հայտնվել էր սկանդալների կենտրոնում։ Մասնավորապես, դեռ 2023թ․լրատվամիջոցները գրում էին, որ Դիանա Գասպարյանի սկեսուրը Վաղարշապատում ապօրինի շինարարությամբ է զբաղվում։ Այն ժամանակ ևս Հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել էր վարույթ, Դիանա Գասպարյանը հարցաքննվել էր։
Լրահոս
0