https://arm.sputniknews.ru/20250515/rvonaldun-errvord-tarin-anyndmej-amenabardzr-vardzatrvvogh-marzikn-e-forbes-88970956.html
Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes
Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes
Sputnik Արմենիա
Ռոնալդուն համալրել է իր ֆինանսները Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի տրամադրած աշխատավարձի և մրցանակային գումարների շնորհիվ: 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T18:07+0400
2025-05-15T18:07+0400
2025-05-15T18:07+0400
քրիշտիանու ռոնալդու
ֆուտբոլ
վարկանիշ
forbes
մարզիկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88969518_0:0:1600:901_1920x0_80_0_0_7dede1db5d95143d0b5e2648d9791fae.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:Վերջին մեկ տարում Ռոնալդուն վաստակել է 275 մլն դոլար, որից 225 մլն դոլարը ստացել է Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագրով: Եվս 50 մլն դոլար պորտուգալացին վաստակել է տարբեր հովանավորչական համաձայնագրերով։Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» թիմի խաղացող Ստիվեն Կարին (156 միլիոն դոլար), ինչը ասոցիացիայի համար ռեկորդային է: Երրորդ հորիզոնականում է կարիերան ավարտելու մասին հայտարարած բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (146 միլիոն դոլար):Լավագույն տասնյակ են մտել նաև Դակ Պրեսկոտը (ամերիկյան ֆուտբոլ)՝ 137 մլն դոլար, Լիոնել Մեսին (ֆուտբոլ)՝ 135 մլն դոլար, Լեբրոն Ջեյմսը (բասկետբոլ)՝ 133,8 մլն դոլար, Խուան Սոտոն (բեյսբոլ)՝ 114 մլն դոլար, Քարիմ Բենզեման (ֆուտբոլ)՝ 104 մլն դոլար, Սեհեյ Օտանին (բեյսբոլ)՝ 102,5 մլն դոլար, Քևին Դյուրանտը (բասկետբոլ)՝ 101,4 մլն դոլար:Ամենաշատ վարձատրվող տասը մարզիկները հանրագումարում վաստակել են 1,4 միլիարդ դոլար՝ փոքր-ինչ գերազանցելով անցյալ տարվա 1,38 միլիարդ դոլարը, ինչը ամենամեծ կուտակային ցուցանիշն է այն բանից հետո, երբ Forbes-ը 1990 թվականից սկսեց հրապարակել մարզիկների եկամուտների վարկանիշները: Սա նաև պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն է (2024 թվականից հետո), երբ լավագույն տասնյակի մասնակիցներից յուրաքանչյուրը վաստակել է ավելի քան 100 միլիոն դոլար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0f/88969518_27:0:1450:1067_1920x0_80_0_0_d029377913880ce16df7c95abfd6ec23.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քրիշտիանու ռոնալդու, ֆուտբոլ, վարկանիշ, forbes, մարզիկ
քրիշտիանու ռոնալդու, ֆուտբոլ, վարկանիշ, forbes, մարզիկ
Ռոնալդուն երրորդ տարին անընդմեջ ամենաբարձր վարձատրվող մարզիկն է. Forbes
Ռոնալդուն համալրել է իր ֆինանսները Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի տրամադրած աշխատավարձի և մրցանակային գումարների շնորհիվ:
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. Պորտուգալիայի հավաքականի և Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն Forbes ամսագրի վարկածով ճանաչվել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող մարզիկը:
Վերջին մեկ տարում Ռոնալդուն վաստակել է 275 մլն դոլար, որից 225 մլն դոլարը ստացել է Սաուդյան Արաբիայի ակումբի հետ պայմանագրով: Եվս 50 մլն դոլար պորտուգալացին վաստակել է տարբեր հովանավորչական համաձայնագրերով։
Վարկանիշի ողջ պատմության ընթացքում «Ալ-Նասրի» ֆուտբոլիստից մեկ տարում ավելի շատ է վաստակել միայն ամերիկացի բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր-կրտսերը՝ 300 մլն դոլար (2015թ.) և 285 մլն դոլար (2018թ.):
Երկրորդ տեղը զբաղեցրել է ԱՄՆ Բասկետբոլի ազգային ասոցիացիայի «Գոլդեն Սթեյթ Ուորիորս» թիմի խաղացող Ստիվեն Կարին (156 միլիոն դոլար), ինչը ասոցիացիայի համար ռեկորդային է: Երրորդ հորիզոնականում է կարիերան ավարտելու մասին հայտարարած բրիտանացի բռնցքամարտիկ Թայսոն Ֆյուրին (146 միլիոն դոլար):
Լավագույն տասնյակ են մտել նաև Դակ Պրեսկոտը (ամերիկյան ֆուտբոլ)՝ 137 մլն դոլար, Լիոնել Մեսին (ֆուտբոլ)՝ 135 մլն դոլար, Լեբրոն Ջեյմսը (բասկետբոլ)՝ 133,8 մլն դոլար, Խուան Սոտոն (բեյսբոլ)՝ 114 մլն դոլար, Քարիմ Բենզեման (ֆուտբոլ)՝ 104 մլն դոլար, Սեհեյ Օտանին (բեյսբոլ)՝ 102,5 մլն դոլար, Քևին Դյուրանտը (բասկետբոլ)՝ 101,4 մլն դոլար:
Ամենաշատ վարձատրվող տասը մարզիկները հանրագումարում վաստակել են 1,4 միլիարդ դոլար՝ փոքր-ինչ գերազանցելով անցյալ տարվա 1,38 միլիարդ դոլարը, ինչը ամենամեծ կուտակային ցուցանիշն է այն բանից հետո, երբ Forbes-ը 1990 թվականից սկսեց հրապարակել մարզիկների եկամուտների վարկանիշները: Սա նաև պատմության մեջ ընդամենը երկրորդ դեպքն է (2024 թվականից հետո), երբ լավագույն տասնյակի մասնակիցներից յուրաքանչյուրը վաստակել է ավելի քան 100 միլիոն դոլար։