https://arm.sputniknews.ru/20250515/kmasnakci-putiny-stambulum-kajanaliq-banakcutjunnerin-peskvovi-pataskhany-88957127.html
Կմասնակցի՞ Պուտինը Ստամբուլում կայանալիք բանակցություններին. Պեսկովի պատասխանը
Կմասնակցի՞ Պուտինը Ստամբուլում կայանալիք բանակցություններին. Պեսկովի պատասխանը
Sputnik Արմենիա
Ստամբուլում ընթացող բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ 15.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-15T13:35+0400
2025-05-15T13:35+0400
2025-05-15T13:46+0400
վլադիմիր պուտին
դմիտրի պեսկով
բանակցություն
ստամբուլ
թուրքիա
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_05cb341b89a120d5ae5d5e370418d405.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք շանս կա՞, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։Ուկրաինան պետք է անհապաղ համաձայնվի Ստամբուլի բանակցություններին. ԹրամփՈւկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին որոշել էր, որ ինքը պետք է գլխավորի պատվիրակությունը, ինչը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին առիթ է տվել հայտարարելու «դատարկ աթոռի» մասին, որտեղ պետք է նստեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միևնույն ժամանակ Մոսկվան չէր հաստատել Պուտինի մասնակցությունն այս բանակցություններին։Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։ Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկարատև խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ փնտրելու հարցում։ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը հակամարտության սկզբնապատճառների վերացումն է ու ՌԴ շահերի ապահովումը։Զելենսկին արձագանքել է ուղիղ բանակցություններին վերադառնալու Պուտինի առաջարկին
ստամբուլ
թուրքիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_1057dafdc051f2276a09a02770916199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, բանակցություն, ստամբուլ, թուրքիա
վլադիմիր պուտին, դմիտրի պեսկով, բանակցություն, ստամբուլ, թուրքիա
Կմասնակցի՞ Պուտինը Ստամբուլում կայանալիք բանակցություններին. Պեսկովի պատասխանը
13:35 15.05.2025 (Թարմացված է: 13:46 15.05.2025) Ստամբուլում ընթացող բանակցություններին ռուսական պատվիրակությունը գլխավորում է նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի - Sputnik. ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բացասական պատասխան է տվել այն հարցին, թե արդյոք շանս կա՞, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ներկա կլինի Ուկրաինայի հետ Թուրքիայում կայանալիք բանակցություններին։
Ռուսական պատվիրակությունն արդեն Ստամբուլում է, այն գլխավորում է ՌԴ նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Պատվիրակության կազմում են նաև ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը, ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի գլխավոր վարչության պետ Իգոր Կոստյուկովը և պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին որոշել էր, որ ինքը պետք է գլխավորի պատվիրակությունը, ինչը Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոյին առիթ է տվել հայտարարելու «դատարկ աթոռի» մասին, որտեղ պետք է նստեր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Միևնույն ժամանակ Մոսկվան չէր հաստատել Պուտինի մասնակցությունն այս բանակցություններին։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել էր մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները Ստամբուլում։ Նա չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կարող են համաձայնության գալ հրադադարի վերաբերյալ։ Ռուսաստանը լուրջ է տրամադրված երկարատև խաղաղ կարգավորման հասնելու ուղիներ փնտրելու հարցում։ Ուկրաինայի հետ բանակցությունների նպատակը հակամարտության սկզբնապատճառների վերացումն է ու ՌԴ շահերի ապահովումը։