https://arm.sputniknews.ru/20250511/zelenskin-ardzaganqel-e-ughigh-banakcutjunnerin-veradarnalu-putini-arajarkin-88832643.html
Զելենսկին արձագանքել է ուղիղ բանակցություններին վերադառնալու Պուտինի առաջարկին
Զելենսկին արձագանքել է ուղիղ բանակցություններին վերադառնալու Պուտինի առաջարկին
Sputnik Արմենիա
Ուկրաինայի նախագահը ՌԴ նախագահի առաջարկը լավ նշան է անվանել և գրել, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է: 11.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-11T12:38+0400
2025-05-11T12:38+0400
2025-05-11T12:44+0400
վլադիմիր զելենսկի
վլադիմիր պուտին
ռուսաստան
ուկրաինա
պատերազմ
հրադադար
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084839_0:84:1600:984_1920x0_80_0_0_add8f7b7b4379c0361fb36388e66555f.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է մայիսի 15–ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Տելեգրամի նրա պաշտոնական էջում։Նա դա լավ նշան է անվանել և գրել է, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է:Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը:Ավելի վաղ Զելենսկու «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար և Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել 2022 թվականի գարնանը: Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ և «պարզապես պայքարել»:
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/18/86084839_89:0:1512:1067_1920x0_80_0_0_8a6ee90d0da1abd6bf3ef195ec0439f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հրադադար, բանակցություն
վլադիմիր զելենսկի, վլադիմիր պուտին, ռուսաստան, ուկրաինա, պատերազմ, հրադադար, բանակցություն
Զելենսկին արձագանքել է ուղիղ բանակցություններին վերադառնալու Պուտինի առաջարկին
12:38 11.05.2025 (Թարմացված է: 12:44 11.05.2025) Ուկրաինայի նախագահը ՌԴ նախագահի առաջարկը լավ նշան է անվանել և գրել, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է:
ԵՐԵՎԱՆ, 11 մայիսի – Sputnik. Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին արձագանքել է մայիսի 15–ին Ստամբուլում բանակցություններ անցկացնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկին: Այդ մասին տեղեկությունը հրապարակվել է Տելեգրամի նրա պաշտոնական էջում։
Նա դա լավ նշան է անվանել և գրել է, որ ցանկացած պատերազմի իրական ավարտի առաջին քայլը հրադադարն է:
«Իմաստ չունի շարունակել մարդկանց կյանքերը խլել անգամ մեկ օր։ Ակնկալում ենք, որ Ռուսաստանը կհաստատի հրադադարը՝ ամբողջական, երկարատև և հուսալի` սկսած վաղվանից՝ մայիսի 12–ից։ Ուկրաինան պատրաստ է հանդիպել»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Մայիսի 11-ի գիշերը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը
հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ կքննարկի Ստամբուլում Ուկրաինայի հետ ուղիղ բանակցություններ անցկացնելու հնարավորությունը:
Ռուսաստանի առաջնորդը նաև առաջարկեց, որ Կիևը, անկախ ամեն ինչից, մայիսի 15-ին վերսկսի Ստամբուլում ուղիղ բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի: Նա նշեց, որ Կիևը ընդհանրապես չի արձագանքել Հաղթանակի 80-ամյակի ժամանակ կրակը դադարեցնելու Ռուսաստանի առաջարկին: Ռուսաստանի նախագահը չբացառեց, որ Ուկրաինայի հետ բանակցությունների ընթացքում կարող է հրադադար կնքվել: Նա հավելեց, որ Ռուսաստանի առաջարկը, «ինչպես ասում են՝ սեղանին է», որոշումը Կիևինն է ու նրան ուղղորդողներինը:
Ավելի վաղ Զելենսկու «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար և Ազգային անվտանգության, պաշտպանության և հետախուզության հանձնաժողովի անդամ Դավիթ Արախամիան հայտարարել էր, որ Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող էին ավարտվել 2022 թվականի գարնանը: Ստամբուլում ռուսական կողմի հետ բանակցություններից հետո Մեծ Բրիտանիայի այն ժամանակվա վարչապետ Բորիս Ջոնսոնը կոչ արեց Կիևին ոչինչ չստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ և «պարզապես պայքարել»: