https://arm.sputniknews.ru/20250514/vorqan-elektraenergia-e-artadrvel-hhum-2024in-ev-vor-ynkerutjunnern-en-nerdrum-arel-88931995.html
Որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրվել ՀՀ–ում 2024–ին, և ո՞ր ընկերություններն են ներդրում արել
Որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրվել ՀՀ–ում 2024–ին, և ո՞ր ընկերություններն են ներդրում արել
Sputnik Արմենիա
ՀԾԿՀ–ն իր այսօրվա նիստի ժամանակ շահագործման թույլտվություն է տվել «Մասրիկ 1» արևային կայանին։ 14.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-14T16:24+0400
2025-05-14T16:24+0400
2025-05-14T16:25+0400
հայաստան
էլեկտրաէներգիա
հիդրոէլեկտրակայան (հէկ)
արևային կայան
մեսրոպ մեսրոպյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40952184_0:0:1601:901_1920x0_80_0_0_da49fc248ca6aab486360e146b98515f.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. 2024 թվականին Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներ է արել 8 ընկերություն։ Ազգային ժողովում 2024 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։«Ներդրում են կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ» ընկերությունները, Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը, Միջազգային էներգետիկ կորպորացիան, Հաշվարկային կենտրոնը»,– թվարկեց նա։Մեսրոպյանը նշեց, որ 2023–24 թվականներին ՀԾԿՀ–ի հետ համաձայնեցված այս ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 133.5 մլրդ դրամ։Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ 2022 թ. փետրվարի 1–ից ներդրվել է էներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմը։ Նրա խոսքով` դա արմատական փոփոխություններ է բերել ոլորտում։Ըստ նրա` ազատականացումն ապահովել է նոր մրցակցային մասնակիցների մուտքը էլեկտրաէներգետիկական համակարգ։ Արդյունքում, 2024 թ. մրցակցային այս հատվածում գործունեության լիցենզիա է ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ` թրեյդեր, 144 մրցակցային էլեկտրակայան։Մայիսի 15-ի կեսգիշերից Հայկական ԱԷԿ-ի աշխատանքը կկանգնեցվի 60-օրյա վերանորոգման համարՄինչդեռ, նրա խոսքով, հանձնաժողովի կողմից լիցենզավորված այս 20 մատակարար կազմակերպություններից 2024 թ. շուկայում գրանցվել ու ակտիվ գործունեություն է ծավալել 6 ընկերություն, որոնց կողմից սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 1 մլրդ 54 մլն կՎտ/ժ։Մեսրոպյանը տեղեկացրեց նաև, որ 2024 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16–ը գտնվել են կառուցման փուլում, որոնք ընդհանուր առմամբ մատակարարել են 467 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա։ Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբՆա ավելացրեց, որ հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ` ընդհանուր 120 մեգաբայթ հզորությամբ, որոնց ներդրումը էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 մլրդ դրամ։ՀՀ–ում 2024 թ. տվյալներով` արդեն իսկ գործում է 72 արևային կայան, ևս 47–ը գտնվում կամ գտնվել են կառուցման փուլում` ներառյալ 55 ՄՎտ–անոց «Մասրիկ 1» արևային կայանը։ Ի դեպ, «Մասրիկ 1»–ի շահագործման թույլտվությունը հանձնաժողովն արդեն իսկ տվել է իր այսօրվա նիստի ժամանակ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/04/0f/40952184_38:0:1461:1067_1920x0_80_0_0_375c4667e4a4b81af675c1843cdd1f4c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրակայան (հէկ), արևային կայան, մեսրոպ մեսրոպյան
հայաստան, էլեկտրաէներգիա, հիդրոէլեկտրակայան (հէկ), արևային կայան, մեսրոպ մեսրոպյան
Որքա՞ն էլեկտրաէներգիա է արտադրվել ՀՀ–ում 2024–ին, և ո՞ր ընկերություններն են ներդրում արել
16:24 14.05.2025 (Թարմացված է: 16:25 14.05.2025) ՀԾԿՀ–ն իր այսօրվա նիստի ժամանակ շահագործման թույլտվություն է տվել «Մասրիկ 1» արևային կայանին։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի – Sputnik. 2024 թվականին
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքներում ներդրումներ է արել 8 ընկերություն։ Ազգային ժողովում 2024 թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս այս մասին հայտնեց ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։
«Ներդրում են կատարել «Հայաստանի էլեկտրական ցանցեր», «Գազպրոմ» ընկերությունները, Հայկական ատոմային էլեկտրակայանը», «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր», Երևանի ջերմաէլեկտրակենտրոնը, «Քոնթուրգլոբալ Հիդրո Կասկադ» ընկերությունը, Միջազգային էներգետիկ կորպորացիան, Հաշվարկային կենտրոնը»,– թվարկեց նա։
Մեսրոպյանը նշեց, որ 2023–24 թվականներին ՀԾԿՀ–ի հետ համաձայնեցված այս ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 133.5 մլրդ դրամ։
Հանձնաժողովի նախագահը հիշեցրեց, որ 2022 թ. փետրվարի 1–ից ներդրվել է էներգետիկական շուկայի ազատականացման ռեֆորմը։ Նրա խոսքով` դա արմատական փոփոխություններ է բերել ոլորտում։
«Այս շուկայի մեկնարկից երեք տարի անց էլեկտրաէներգետիկական համակարգում մենաշնորհի` մրցակցության փոխարինման արդյունքում ազատականացված հատվածում ձեռք բերվող էլեկտրաէներգիայի մասնաբաժինն էականորեն ավելացել է։ Եթե 2022 թ. շուկայի ազատականացված հատվածում էլեկտրաէներգիայի սպառումը կազմում էր ներքին սպառման շուրջ 5.3 տոկոսը, ապա 2023 թվականին այն կազմել է 20.1 տոկոս, 2024 թվականին` 27.8 տոկոս, իսկ 2025 թվականին կանխատեսվում է այդ ցուցանիշը հասցնել 36 տոկոսի»,– ասաց Մեսրոպյանը։
Ըստ նրա` ազատականացումն ապահովել է նոր մրցակցային մասնակիցների մուտքը էլեկտրաէներգետիկական համակարգ։ Արդյունքում, 2024 թ. մրցակցային այս հատվածում գործունեության լիցենզիա է ունեցել 20 մատակարար, 6 մեծածախ առևտուր իրականացնող անձ` թրեյդեր, 144 մրցակցային էլեկտրակայան։
Մինչդեռ, նրա խոսքով, հանձնաժողովի կողմից լիցենզավորված այս 20 մատակարար կազմակերպություններից 2024 թ. շուկայում գրանցվել ու ակտիվ գործունեություն է ծավալել 6 ընկերություն, որոնց կողմից սպառողներին մատակարարված էլեկտրաէներգիայի ծավալը կազմել է 1 մլրդ 54 մլն կՎտ/ժ։
Մեսրոպյանը տեղեկացրեց նաև, որ 2024 թ. դեկտեմբերի 31–ի դրությամբ Հայաստանում գործել են 191 փոքր հիդրոէլեկտրակայաններ, ևս 16–ը գտնվել են կառուցման փուլում, որոնք ընդհանուր առմամբ մատակարարել են 467 ՄՎտ հզորությամբ էլեկտրաէներգիա։ Կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանների գործարկումից հետո հանրապետությունում կգործեն 207 հիդրոէլեկտրակայաններ՝ 467 Մվտ գումարային հզորությամբ
Նա ավելացրեց, որ հանձնաժողովի կողմից լիցենզավորվել են 20 արևային կայաններ` ընդհանուր 120 մեգաբայթ հզորությամբ, որոնց ներդրումը էլեկտրաէներգետիկական համակարգում կազմելու է շուրջ 28 մլրդ դրամ։
ՀՀ–ում 2024 թ. տվյալներով` արդեն իսկ գործում է 72 արևային կայան, ևս 47–ը գտնվում կամ գտնվել են կառուցման փուլում` ներառյալ 55 ՄՎտ–անոց «Մասրիկ 1» արևային կայանը։ Ի դեպ, «Մասրիկ 1»–ի շահագործման թույլտվությունը հանձնաժողովն արդեն իսկ տվել է իր այսօրվա նիստի ժամանակ։