https://arm.sputniknews.ru/20250514/rdn-patrast-e-arajarkel-aek-i-nvor-energablvoki-tarber-nakhagtser-despan-88932808.html
ՌԴ–ն պատրաստ է առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր. դեսպան
ՌԴ–ն պատրաստ է առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր. դեսպան
Sputnik Արմենիա
Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով։ 14.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-14T17:09+0400
2025-05-14T17:09+0400
2025-05-14T17:18+0400
սերգեյ կոպիրկին
ատոմակայան
հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ)
հայաստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88924371_0:0:1600:901_1920x0_80_0_0_739e9f380a4a707aef9fedf521dbf5c8.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր՝ ըստ հայկական կողմի ընտրության։ Այս մասին Հայկական ԱԷԿ այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմ» կորպորացիան հանդես է գալիս ռեակտորների ողջ տեսականու առաջարկներով՝ և՛ մեծ, և՛ փոքր հզորության՝ տեխնիկատնտեսական հիմնավորմամբ։ Դա վերաբերում է նաև ցածր հզորության (մոդուլային) ռեակտորներին։Նա հավելել է, որ ինչ վերաբերում է ռուսական «Ռուսատոմ սերվիս» ընկերության կողմից կայանի գործող էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման հարցում աջակցելուն, ապա այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով: Դեսպանը կարևորել է երկու երկրների համար ընդհանուր նորմատիվային դաշտի պահպանումը՝ հաշվի առնելով, որ գործող կայանը կառուցվել է խորհրդային տեխնոլոգիայով, որի իրավահաջորդը ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան է:2026 թվականին Հայկական ԱԷԿ-ը 4,5 ամսով կկանգնի երկարատև վերանորոգմանՀիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է ավարտեր աշխատանքը 2016 թվականին, սակայն դրա շահագործման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը, իսկ հետո նաև մինչև 2036 թվականը: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է 189 մլն դոլարի ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին, մյուս մասը ՀՀ պետբյուջեի հաշվին է և կազմում է 63,2 մլրդ դրամ (162,8 մլն դոլար):
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0e/88924371_180:0:1600:1065_1920x0_80_0_0_94e65c968def05b1d0e9a9c7f8483f5f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սերգեյ կոպիրկին, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայաստան, ռուսաստան
սերգեյ կոպիրկին, ատոմակայան, հայաստանի ատոմային էլեկտրակայան (աէկ), հայաստան, ռուսաստան
ՌԴ–ն պատրաստ է առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր. դեսպան
17:09 14.05.2025 (Թարմացված է: 17:18 14.05.2025) Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետների երկարաձգման աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. Ռուսաստանը պատրաստ է Հայաստանին առաջարկել ԱԷԿ-ի նոր էներգաբլոկի տարբեր նախագծեր՝ ըստ հայկական կողմի ընտրության։ Այս մասին Հայկական ԱԷԿ այցելության ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
Նա հիշեցրել է, որ «Ռոսատոմ» կորպորացիան հանդես է գալիս ռեակտորների ողջ տեսականու առաջարկներով՝ և՛ մեծ, և՛ փոքր հզորության՝ տեխնիկատնտեսական հիմնավորմամբ։ Դա վերաբերում է նաև ցածր հզորության (մոդուլային) ռեակտորներին։
««Ռոսատոմն» ունի յուրահատուկ տեխնոլոգիաներ. այս տեսակի «լողացող» կայանն արդեն գործում է, իսկ վերգետնյա կայանը կառուցվում է», - նշել է ռուս դիվանագետը:
Նա հավելել է, որ ինչ վերաբերում է ռուսական «Ռուսատոմ սերվիս» ընկերության կողմից կայանի գործող էներգաբլոկի ծառայության ժամկետի երկարաձգման հարցում աջակցելուն, ապա այս ուղղությամբ աշխատանքներն ընթանում են բնականոն ռեժիմով: Դեսպանը կարևորել է երկու երկրների համար ընդհանուր նորմատիվային դաշտի պահպանումը՝ հաշվի առնելով, որ գործող կայանը կառուցվել է խորհրդային տեխնոլոգիայով, որի իրավահաջորդը ռուսական «Ռոսատոմ» կորպորացիան է:
Հիշեցնենք, որ Հայաստանի գործող ԱԷԿ-ը պետք է ավարտեր աշխատանքը 2016 թվականին, սակայն դրա շահագործման ժամկետը երկարաձգվեց մինչև 2026 թվականը, իսկ հետո նաև մինչև 2036 թվականը: Աշխատանքների հիմնական մասն իրականացվել է 189 մլն դոլարի ռուսական վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին, մյուս մասը ՀՀ պետբյուջեի հաշվին է և կազմում է 63,2 մլրդ դրամ (162,8 մլն դոլար):