00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:04
45 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:01
6 ր
Ուղիղ եթեր
19:01
7 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
ՌԴ զինծառայող - Sputnik Արմենիա, 1920, 19.08.2024
Դոնբասի պաշտպանություն. ՌԴ–ի ռազմական հատուկ գործողությունը Ուկրաինայում

Գուտերեշը չի մեկնի Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ–ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին

© Photo : UN Photo/Kim HaughtonԱնտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշ - Sputnik Արմենիա, 1920, 14.05.2025
Բաժանորդագրվել
Եթե ՄԱԿ-ի կողմից որևէ մեկը ներկա լինի բանակցություններին, գլխավոր քարտուղարի գրասենյակն այդ մասին կտեղեկացնի։
ԵՐԵՎԱՆ, 14 մայիսի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը չի մեկնի Ստամբուլ՝ մասնակցելու ՌԴ-ի և Ուկրաինայի հնարավոր բանակցություններին: Այս մասին հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հակը, նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Նա նշել է, որ եթե ՄԱԿ-ի կողմից որևէ մեկը ներկա լինի բանակցություններին, գլխավոր քարտուղարի գրասենյակն այդ մասին կտեղեկացնի։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային ավելի վաղ առաջարկել էր Ստամբուլում մայիսի 15-ին վերսկսել առանց նախապայմանների ուղիղ բանակցությունները: Ռուսաստանի առաջնորդը չէր բացառել, որ համապատասխան բանակցությունների ընթացքում կողմերը կկարողանան հրադադարի մասին համաձայնության գալ: Ինչպես հայտարարել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, Ռուսաստանը տրամադրված է երկարաժամկետ խաղաղ կարգավորման ուղիների լուրջ որոնմանը: Նրա խոսքով՝ Ուկրաինայի հետ առաջարկված բանակցությունների նպատակը հակամարտության արմատական պատճառների վերացումն ու Ռուսաստանի շահերի ապահովումն է։
Պուտինի և Զելենսկու բանակցությունների համար մտածում եմ Ստամբուլ մեկնել. Թրամփ
Ի պատասխան՝ Զելենսկին կրկին առաջադրել է այնպիսի պայմաններ, որոնք Մոսկվայում ավելի վաղ անընդունելի էին համարվել։ Զելենսկին ցանկացել է, որ Մոսկվան մայիսի 12-ից համաձայնի լիակատար հրադադարի։ Իր հերթին, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կոչ է արել Կիևի իշխանություններին անհապաղ համաձայնել Թուրքիայում բանակցություններ վարելու՝ Պուտինի առաջարկին: Ամերիկյան առաջնորդի խոսքով՝ նման բանակցություններն առնվազն կորոշեն՝ հնարավո՞ր է արդյոք գործարքը: Ավելի ուշ Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 15-ին Թուրքիայում կսպասի Ռուսաստանի նախագահին։
Լրահոս
0