https://arm.sputniknews.ru/20250513/rusakan-zvorqy-verahskvoghutjan-tak-e-arel-dzhh-i-mirvoljubvovka-bnakavajry-rd-pn-88887769.html
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
Sputnik Արմենիա
ՌԴ ՊՆ–ն տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։ 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T14:35+0400
2025-05-13T14:35+0400
2025-05-13T14:37+0400
դոնբասի պաշտպանություն. ռդ–ի ռազմական հատուկ գործողությունը ուկրաինայում
դոնեցկ
դոնբաս
հատուկ ռազմական գործողություն
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_0:164:1600:1065_1920x0_80_0_0_e1a9c0c0fc11f252b3b894f0b7110186.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։Նշվում է, որ հարված է հասցվել նաև ԴԺՀ-ի Ալեքսանդրոպոլ, Նովոալեքսանդրովկա, Ուլյանովկա, Նովոոլենովկա, Նովայա Պոլտավկա, Պետրովսկոյե, Դիմիտրով, Կրասնոարմեյսկ և Նովոսերգեևկա բնակավայրերի տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, մեկ յեգերական, երկու գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի երեք բրիգադների կազմավորումներին։«Թշնամու կորուստները կազմել են ավելի քան 470 զինծառայող, յոթ մարտական զրահամեքենա, այդ թվում՝ ամերիկյան արտադրության երկու HMMWV զրահամեքենա, 15 մեքենա և մեկ հրետանային զինամթերք», – հավելել են ՌԴ ՊՆ–ից։Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։
դոնեցկ
դոնբաս
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/09/16/48733757_99:0:1519:1065_1920x0_80_0_0_c3a60a07a76429591fce289347e0b42e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնեցկ, դոնբաս, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն
դոնեցկ, դոնբաս, հատուկ ռազմական գործողություն, ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն
Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը. ՌԴ ՊՆ
14:35 13.05.2025 (Թարմացված է: 14:37 13.05.2025) ՌԴ ՊՆ–ն տվյալներ է հրապարակել հատուկ ռազմական գործողության ընթացքի մասին։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Ռուսական զորքը վերահսկողության տակ է առել ԴԺՀ-ի Միրոլյուբովկա բնակավայրը։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ–ն։
«Կենտրոն» զորախմբի ստորաբաժանումների վճռական գործողությունների շնորհիվ ազատագրվել է Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Միրոլյուբովկա բնակավայրը», – ասվում է ՌԴ ՊՆ–ի հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարված է հասցվել նաև ԴԺՀ-ի Ալեքսանդրոպոլ, Նովոալեքսանդրովկա, Ուլյանովկա, Նովոոլենովկա, Նովայա Պոլտավկա, Պետրովսկոյե, Դիմիտրով, Կրասնոարմեյսկ և Նովոսերգեևկա բնակավայրերի տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի չորս մեքենայացված, մեկ յեգերական, երկու գրոհային բրիգադների, ծովային հետևակի բրիգադի և ազգային գվարդիայի երեք բրիգադների կազմավորումներին։
«Թշնամու կորուստները կազմել են ավելի քան 470 զինծառայող, յոթ մարտական զրահամեքենա, այդ թվում՝ ամերիկյան արտադրության երկու HMMWV զրահամեքենա, 15 մեքենա և մեկ հրետանային զինամթերք», – հավելել են ՌԴ ՊՆ–ից։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։