https://arm.sputniknews.ru/20250513/petutjan-partavvorutjunn-e-hh-zuum-pashtpanel-zinvvori-kjanqi-iravunqy-mip-88901990.html
Պետության պարտավորությունն է ՀՀ ԶՈւ–ում պաշտպանել զինվորի կյանքի իրավունքը. ՄԻՊ
Պետության պարտավորությունն է ՀՀ ԶՈւ–ում պաշտպանել զինվորի կյանքի իրավունքը. ՄԻՊ
Sputnik Արմենիա
Անահիտ Մանասյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ–ում բժշկական օգնության և սպասարկման հետ կապված բազմաթիվ բողոքներ են իրենք պարբերաբար ստանում։ 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T19:16+0400
2025-05-13T19:16+0400
2025-05-13T19:16+0400
հհ միպ
անահիտ մանասյան
զինվոր
զինված ուժեր
հիվանդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/14/24174293_0:0:1524:858_1920x0_80_0_0_96ecf8beea798e327838fd4f2ad321de.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կյանքի իրավունքի պաշտպանությունը կարևորագույն հարցերից մեկն է, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի մեր երկրում։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով իրենց գործունեության 2024 թ. տարեկան զեկույցը, նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։Նա պատասխանեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ՀՀ ԶՈւ–ում մահվան դեպքերի մեջ տպավորիչ թիվ են կազմում հիվանդության հիմքով դեպքերը, արդյոք զինծառայողները ծառայության ընթացքում են ձեռք բերո՞ւմ այդ հիվանդությունները, թե՞ դրանց առկայությամբ զորակոչվում են բանալ։Ի պատասխան Մանասյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ–ում բժշկական օգնության և սպասարկման հետ կապված բազմաթիվ բողոքներ իրենք պարբերաբար ստանում են։Օմբուդսմենն ավելացրեց` եթե քննություն չի լինում, իրենք չունեն այն գործիքակազմը, որի միջոցով կկարողանային բացահայտել, թե զինվորը հիվանդությունը կոնկրետ որ պահին է ձեռքբերել։Ըստ նրա` անկախ նրանից` հիվանդությունը մինչև զորակոչվելն է ձեռքբերվել, թե հետո, կյանքի իրավունքի պաշտպանության պարտավորությունը պետությունն է կրում, ու նա պետք է այս ոլորտում ունեցած իր գործիքակազմը կատարելագործի։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/08/14/24174293_84:0:1524:1080_1920x0_80_0_0_a07fee2c124bd0436a548a0c1980f1c3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հհ միպ, անահիտ մանասյան, զինվոր, զինված ուժեր, հիվանդություն
հհ միպ, անահիտ մանասյան, զինվոր, զինված ուժեր, հիվանդություն
Պետության պարտավորությունն է ՀՀ ԶՈւ–ում պաշտպանել զինվորի կյանքի իրավունքը. ՄԻՊ
Անահիտ Մանասյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ–ում բժշկական օգնության և սպասարկման հետ կապված բազմաթիվ բողոքներ են իրենք պարբերաբար ստանում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից կյանքի իրավունքի պաշտպանությունը կարևորագույն հարցերից մեկն է, որը բազմաթիվ խնդրահարույց կողմեր ունի մեր երկրում։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում, ներկայացնելով իրենց գործունեության 2024 թ. տարեկան զեկույցը, նշեց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։
Նա պատասխանեց անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանի հարցին, թե ՀՀ ԶՈւ–ում մահվան դեպքերի մեջ տպավորիչ թիվ են կազմում հիվանդության հիմքով դեպքերը, արդյոք զինծառայողները ծառայության ընթացքում են ձեռք բերո՞ւմ այդ հիվանդությունները, թե՞ դրանց առկայությամբ զորակոչվում են բանալ։
Ի պատասխան Մանասյանը նշեց, որ ՀՀ ԶՈւ–ում բժշկական օգնության և սպասարկման հետ կապված բազմաթիվ բողոքներ իրենք պարբերաբար ստանում են։
«Ուրախալի մասը միայն այն է` երբ միջամտում ենք, այդ հարցերը լուծում են ստանում, մինչդեռ խնդիրները պետք է համակարգային լուծում ունենան, այլ ոչ թե անհատական դեպքերով լուծվեն։ Բժշկական օգնության և սպասարկման համակարգի բարելավման կարիք կա»,– ընդգծեց նա։
Օմբուդսմենն ավելացրեց` եթե քննություն չի լինում, իրենք չունեն այն գործիքակազմը, որի միջոցով կկարողանային բացահայտել, թե զինվորը հիվանդությունը կոնկրետ որ պահին է ձեռքբերել։
Ըստ նրա` անկախ նրանից` հիվանդությունը մինչև զորակոչվելն է ձեռքբերվել, թե հետո, կյանքի իրավունքի պաշտպանության պարտավորությունը պետությունն է կրում, ու նա պետք է այս ոլորտում ունեցած իր գործիքակազմը կատարելագործի։