https://arm.sputniknews.ru/20250513/nvoan-haghtec-ararat-armeniajin-ev-nvatshec-hajastani-gavaty-88908210.html
«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը
«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը
Sputnik Արմենիա
«Նոան» 2024/25 մրցաշրջանում դուբլ ձևակերպեց` հաղթելով և՛ Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղարկությունում։ 13.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-13T21:24+0400
2025-05-13T21:24+0400
2025-05-13T21:28+0400
հայաստան
«նոա» ֆուտբոլային ակումբ
արարատ–արմենիա
սպորտ
ֆուտբոլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88910895_0:133:1600:1033_1920x0_80_0_0_44fc8a68143482a1b2057a6bafaa89d8.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» 3։1 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։Հայաստանի չեմպիոնի կոչումը ընթացիկ մրցաշրջանում ապահովելուց հետո «Նոան» կարող էր դուբլ ձևակերպել ու լիարժեք հաջողված համարել մրցաշրջանը։ Եզրափակիչի մեկնարկային 15 րոպեների ընթացքում կողմերը մեկական գոլային պահ ունեցան, սակայն նախ վստահ խաղաց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Հենրի Ավագյանը, հետո էլ Օգնեն Չանչարևիչը փրկեց իր թիմին` հետ մղելով Դուարտեի հարվածը։Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, բայց 41-րդ րոպեին «Նոան» կարողացավ բացել հաշիվը։ Հովհաննես Համբարձումյանի եզրային փոխանցումից հետո Հելդեր Ֆերեյրան առաջ մղեց իր թիմին։ Սակայն «Նոայի» ուրախությունը երկար չտևեց։ Երկու րոպե անց Մարիուս Նուբիսին խփեց պատասխան գնդակը։Երկրորդ խաղակեսում առատ անձրևի պայմաններում թիմերը շատ արագ ֆուտբոլ չէին կարող խաղալ, բայց ամեն դեպքում խաղը հետաքրքիր էր ու դիտարժան։ Ուղղակի դարպասապահների համար անհամեմատ դժվար էր գնդակ որսալը։ Հանդիպման 57-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան օգտվեց դարպասապահ Հենրի Ավագյանի սխալից ու նորից առաջ մղեց «Նոային»։ «Արարատ-Արմենիան» փորձեր կատարեց հաշիվը հավասարեցնելու համար, բայց 87-րդ րոպեին Մաթեուս Այասի հեռահար կրակոցը փաստացի վերջակետ դրեց խաղին։«Նոան» հաղթում էր արդեն 3։1 հաշվով, և չեմպիոնությունն ապահոված թիմն այդ առավելությունը պաշտպանեց մինչև վերջ։Այսպիսով, «Նոան» 2024/25 մրցաշրջանում դուբլ ձևակերպեց` հաղթելով և՛ Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղարկությունում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0d/88910895_157:0:1580:1067_1920x0_80_0_0_1bb7d861bf95b92dc4d55b1a4994cec0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, արարատ–արմենիա, սպորտ , ֆուտբոլ
հայաստան, «նոա» ֆուտբոլային ակումբ, արարատ–արմենիա, սպորտ , ֆուտբոլ
«Նոան» հաղթեց «Արարատ-Արմենիային» և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը
21:24 13.05.2025 (Թարմացված է: 21:28 13.05.2025) «Նոան» 2024/25 մրցաշրջանում դուբլ ձևակերպեց` հաղթելով և՛ Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղարկությունում։
ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի – Sputnik. Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչում «Նոան» 3։1 հաշվով առավելության հասավ «Արարատ-Արմենիայի» նկատմամբ և երկրորդ անգամ նվաճեց Հայաստանի գավաթը։
Հայաստանի չեմպիոնի կոչումը ընթացիկ մրցաշրջանում ապահովելուց հետո «Նոան» կարող էր դուբլ ձևակերպել ու լիարժեք հաջողված համարել մրցաշրջանը։ Եզրափակիչի մեկնարկային 15 րոպեների ընթացքում կողմերը մեկական գոլային պահ ունեցան, սակայն նախ վստահ խաղաց «Արարատ-Արմենիայի» դարպասապահ Հենրի Ավագյանը, հետո էլ Օգնեն Չանչարևիչը փրկեց իր թիմին` հետ մղելով Դուարտեի հարվածը։
Առաջին խաղակեսում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, բայց 41-րդ րոպեին «Նոան» կարողացավ բացել հաշիվը։ Հովհաննես Համբարձումյանի եզրային փոխանցումից հետո Հելդեր Ֆերեյրան առաջ մղեց իր թիմին։ Սակայն «Նոայի» ուրախությունը երկար չտևեց։ Երկու րոպե անց Մարիուս Նուբիսին խփեց պատասխան գնդակը։
Երկրորդ խաղակեսում առատ անձրևի պայմաններում թիմերը շատ արագ ֆուտբոլ չէին կարող խաղալ, բայց ամեն դեպքում խաղը հետաքրքիր էր ու դիտարժան։ Ուղղակի դարպասապահների համար անհամեմատ դժվար էր գնդակ որսալը։ Հանդիպման 57-րդ րոպեին Հելդեր Ֆերեյրան օգտվեց դարպասապահ Հենրի Ավագյանի սխալից ու նորից առաջ մղեց «Նոային»։ «Արարատ-Արմենիան» փորձեր կատարեց հաշիվը հավասարեցնելու համար, բայց 87-րդ րոպեին Մաթեուս Այասի հեռահար կրակոցը փաստացի վերջակետ դրեց խաղին։
«Նոան» հաղթում էր արդեն 3։1 հաշվով, և չեմպիոնությունն ապահոված թիմն այդ առավելությունը պաշտպանեց մինչև վերջ։
Այսպիսով, «Նոան» 2024/25 մրցաշրջանում դուբլ ձևակերպեց` հաղթելով և՛ Պրեմիեր լիգայում, և՛ գավաթի խաղարկությունում։