https://arm.sputniknews.ru/20250512/hndkastany-pakistani-het-srman-pattsharvov-pakvats-32-odanavakajan-e-bacel-88848148.html
Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով փակված 32 օդանավակայան է բացել
Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով փակված 32 օդանավակայան է բացել
Sputnik Արմենիա
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում առաջին անգամ Պակիստանի հետ շփման գծում գիշերն անցել է առանց միջադեպերի: 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T11:12+0400
2025-05-12T11:12+0400
2025-05-12T11:21+0400
հնդկաստան
պակիստան
օդանավակայան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81821110_38:0:2253:1246_1920x0_80_0_0_dd8704f69fef771cdbe35f92bbb3d813.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով ավելի վաղ փակված 32 օդանավակայան է բացել երկրի հյուսիսում և արևմուտքում, հաղորդում է News18 հեռուստաալիքը:Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սունիլ Բարթվալը հայտնել է, որ Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև շփման գծում գիշերը հանգիստ է անցել, միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել:Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին հայտնել էին երկրի 487 օդանավակայաններից 32-ի փակման մասին: Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը և համապատասխան ավիացիոն մարմինները մի շարք ծանուցումներ էին տարածել օդաչուների համար այն մասին, որ 2025 թվականի մայիսի 9-ից 14-ը բոլոր քաղաքացիական թռիչքների համար հյուսիսային և արևմտյան Հնդկաստանի 32 օդանավակայաններ ժամանակավոր փակվում են՝ շահագործման հետ կապված խնդիրների պատճառներով:Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ՊՆ–ն հայտնել էր, որ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել էր, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։Միևնույն ժամանակ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը Պակիստանում հինգ բնակավայրերի է հարվածել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 և վիրավորվել 57 մարդ։ Պակիստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Իսլամաբադը համարժեք պատասխան տալու իրավունք է իրեն վերապահում։Հիշեցնենք՝ մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանը «Սինդուր» գործողության շրջանակում հարվածներ է հասցրել Պակիստանի 4 և Քաշմիրի 5 թիրախի։Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին:
հնդկաստան
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/0e/81821110_39:0:1700:1246_1920x0_80_0_0_9e154499a26727b0f922080e52d34fd8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հնդկաստան, պակիստան, օդանավակայան
հնդկաստան, պակիստան, օդանավակայան
Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով փակված 32 օդանավակայան է բացել
11:12 12.05.2025 (Թարմացված է: 11:21 12.05.2025) Հնդկաստանի պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ վերջին օրերի ընթացքում առաջին անգամ Պակիստանի հետ շփման գծում գիշերն անցել է առանց միջադեպերի:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի - Sputnik. Հնդկաստանը Պակիստանի հետ հակամարտության սրման պատճառով ավելի վաղ փակված 32 օդանավակայան է բացել երկրի հյուսիսում և արևմուտքում, հաղորդում է News18 հեռուստաալիքը:
Հնդկաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Սունիլ Բարթվալը հայտնել է, որ Ջամու և Քաշմիրում Հնդկաստանի և Պակիստանի միջև շփման գծում գիշերը հանգիստ է անցել, միջադեպերի մասին տեղեկություններ չեն ստացվել:
«Որևէ միջադեպի մասին տեղեկություն չի ստացվել, սա վերջին օրերի ընթացքում առաջին հանգիստ գիշերն է եղել»,-ասել է նա:
Ավելի վաղ Հնդկաստանի իշխանությունները Պակիստանի հետ լարվածության սրման ֆոնին հայտնել էին երկրի 487 օդանավակայաններից 32-ի փակման մասին: Հնդկաստանի օդանավակայանների վարչությունը և համապատասխան ավիացիոն մարմինները մի շարք ծանուցումներ էին տարածել օդաչուների համար այն մասին, որ 2025 թվականի մայիսի 9-ից 14-ը բոլոր քաղաքացիական թռիչքների համար հյուսիսային և արևմտյան Հնդկաստանի 32 օդանավակայաններ ժամանակավոր փակվում են՝ շահագործման հետ կապված խնդիրների պատճառներով:
Մայիսի 7-ի գիշերը Հնդկաստանի ՊՆ–ն հայտնել էր, որ Պահալգամում տեղի ունեցած ահաբեկչական հարձակմանն ի պատասխան՝ իրականացրել է «Սինդուր» գործողությունը՝ հարված հասցնելով Պակիստանի տարածքում գտնվող «ահաբեկչական ենթակառուցվածքներին»։ Գերատեսչությունը հայտարարել էր, որ գործողության ընթացքում Պակիստանի որևէ ռազմական օբյեկտ հարձակման չի ենթարկվել։
Միևնույն ժամանակ Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Հնդկաստանը Պակիստանում հինգ բնակավայրերի է հարվածել, ինչի հետևանքով զոհվել է առնվազն 31 և վիրավորվել 57 մարդ։ Պակիստանի ԱԳՆ–ն հայտարարել է, որ Իսլամաբադը համարժեք պատասխան տալու իրավունք է իրեն վերապահում։
Լարվածության առիթ է դարձել ապրիլի 22-ին Հնդկաստանի Ջամու և Քաշմիր նահանգի զբոսաշրջային Պահալգամ քաղաքում
մի խումբ զբոսաշրջիկների վրա հարձակումը, որի հետևանքով զոհվել է Հնդկաստանի 25 և Նեպալի 1 քաղաքացի:
Հնդկաստանը ահաբեկչության մեջ մեղադրել է «Լաշքար-է-Թայբա» խմբավորմանը (արգելված է ՌԴ-ում) , ինչպես նաև հայտարարել Պակիստանի միջգերատեսչական հետախուզության ներգրավվածության մասին: