https://arm.sputniknews.ru/20250512/gvortsarq-knqelu-depqum-amn-n-karvogh-e-nerdrumner-anel-irani-tntesutjan-mej-mvohajerani-88854546.html
Գործարք կնքելու դեպքում ԱՄՆ-ն կարող է ներդրումներ անել Իրանի տնտեսության մեջ. Մոհաջերանի
Գործարք կնքելու դեպքում ԱՄՆ-ն կարող է ներդրումներ անել Իրանի տնտեսության մեջ. Մոհաջերանի
Sputnik Արմենիա
Մայիսի 11–ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի և պատժամիջոցների հնարավոր չեղարկման վերաբերյալ իրանա–ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը: 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T14:34+0400
2025-05-12T14:34+0400
2025-05-12T14:38+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
գործարք
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_0:154:3092:1893_1920x0_80_0_0_20c005dc688f1b1538c75b5410bd9bb4.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վաշինգտոնը կկարողանա ազատորեն ներդրումներ կատարել իրանական տնտեսությունում, եթե Թեհրանի հետ միջուկային համաձայնագիր կնքի։ ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։Մայիսի 11–ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի և պատժամիջոցների հնարավոր չեղարկման վերաբերյալ իրանա–ամերիկյան միջնորդավորված բանակցությունների չորրորդ փուլը:Հանդիպումը տեղի է ունեցել երկշաբաթյա դադարից հետո: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Մասկատում (ապրիլի 12-ին և 26-ին) ու Հռոմում (ապրիլի 19-ին):Հիշեցնենք` երկխոսությունը վերսկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակից հետո, որում և՛ նոր համաձայնագրի առաջարկ է եղել, և՛ ռազմական միջամտության սպառնալիք: Իրանը հրաժարվել է անմիջական շփումից, բայց համաձայնել է միջնորդավորված ձևաչափին։2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի մանդատի ավարտով:
ամն
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/0b/19/69109666_181:0:2912:2048_1920x0_80_0_0_3d3b6a340c6fbd3522efb0a995e91714.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, գործարք
ամն, իրանի իսլամական հանրապետություն, գործարք
Գործարք կնքելու դեպքում ԱՄՆ-ն կարող է ներդրումներ անել Իրանի տնտեսության մեջ. Մոհաջերանի
14:34 12.05.2025 (Թարմացված է: 14:38 12.05.2025) Մայիսի 11–ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի և պատժամիջոցների հնարավոր չեղարկման վերաբերյալ իրանա–ամերիկյան բանակցությունների չորրորդ փուլը:
ԵՐԵՎԱՆ, 12 մայիսի – Sputnik. Վաշինգտոնը կկարողանա ազատորեն ներդրումներ կատարել իրանական տնտեսությունում, եթե Թեհրանի հետ միջուկային համաձայնագիր կնքի։
ՌԻԱ Նովոստիին այս մասին հայտնել է Իրանի կառավարության ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին։
«Մենք երբեք խնդիր չենք ունեցել ամերիկյան ներդրումների հետ, հենց նրանք են իրենց զրկել Իրանի հսկայական ներուժից։ Բնականաբար, եթե նոր համաձայնագիր կնքվի, ԱՄՆ-ն կկարողանա լիարժեք օգտվել Իրանի տնտեսական ներուժից, և մենք պատրաստ ենք դա անել որպես երկիր, որտեղ նրանք կարող են ներդրումներ կատարել տարբեր ոլորտներում», - ասել է Մոհաջերանին:
Մայիսի 11–ին տեղի է ունեցել միջուկային ծրագրի և պատժամիջոցների հնարավոր չեղարկման վերաբերյալ իրանա–ամերիկյան միջնորդավորված
բանակցությունների չորրորդ փուլը:
Հանդիպումը տեղի է ունեցել երկշաբաթյա դադարից հետո: Մինչ այդ բանակցություններ էին տեղի ունեցել Մասկատում (ապրիլի 12-ին և 26-ին) ու Հռոմում (ապրիլի 19-ին):
Հիշեցնենք` երկխոսությունը վերսկսվել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի գերագույն առաջնորդին ուղղված նամակից հետո, որում և՛ նոր համաձայնագրի առաջարկ է եղել, և՛ ռազմական միջամտության սպառնալիք: Իրանը հրաժարվել է անմիջական շփումից, բայց համաձայնել է միջնորդավորված ձևաչափին։
2015 թվականին Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Ֆրանսիան և Իրանը միջուկային գործարք կնքեցին՝ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (ԳՀՀԾ), որը ենթադրում էր պատժամիջոցների վերացում Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 2018 թվականի մայիսին ԱՄՆ-ն Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ ԳՀՀԾ-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան Իրանը հայտարարեց համաձայնագրի շրջանակում իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից:
Համաձայնագրի գործողության ժամկետը լրանում է հոկտեմբերի 18-ին՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի մանդատի ավարտով: