https://arm.sputniknews.ru/20250512/datarany-erkaradzgec-gagauziaji-ghekavari-tnajin-kalanqy-guculi-kvoghmnakicneri-ardzaganqy-88859023.html
Դատարանը երկարաձգեց Գագաուզիայի ղեկավարի տնային կալանքը. Գուցուլի կողմնակիցների արձագանքը
Դատարանը երկարաձգեց Գագաուզիայի ղեկավարի տնային կալանքը. Գուցուլի կողմնակիցների արձագանքը
Sputnik Արմենիա
Եվգենյա Գուցուլի պաշտպանները մտադիր են բողոքարկել Քիշնևի դատարանի որոշումը։ 12.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-12T16:44+0400
2025-05-12T16:44+0400
2025-05-12T16:44+0400
գագաուզիա
դատարան
եվգենյա գուցուլ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0c/88857360_0:0:1920:1080_1920x0_80_0_0_e2eb1c40a473f75cad77ee7185373237.jpg
Քիշնևի դատարանն այսօր բավարարել է դատախազների միջնորդությունը և Գագաուզիայի (ինքնավարություն Մոլդովայի կազմում) ղեկավար Եվգենյա Գուցուլի տնային կալանքը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը:Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստին, Գուցուլի կողմնակիցները որոշումը լսելուց հետո վանկարկել են. «Ամո՛թ, ամո՛թ»։Փաստաբան Սերգեյ Մորարուն հայտարարել է, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Քիշնևի դատարանի որոշումը:Իրավաբանի կարծիքով՝ Մոլդովայի իշխանությունները ցանկանում են Գուցուլի դեմ հարուցված քրեական գործը օգտագործել նրան Գագաուզիայի ղեկավարի կարգավիճակից զրկելու և ինքնավարության նոր ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:«Այս գործն օգտագործվում է տիկին Գուցուլի գործունեությունը և նրա ծառայողական պարտականությունները խոչընդոտելու համար, և վե՛րջ: Դա հասկանալու համար պետք չէ իրավաբան լինել։ Տեսնենք, թե որքան երկար կշարունակվի ապօրինի կալանքը։ Հավանաբար սպասում են բաշկանի (Գագաուզիայի բարձրագույն պաշտոնի անվանումը. խմբ.) պաշտոնից հրաժարվելու ընթացակարգի անցկացմանը, դրանից հետո կտեսնեք, թե ինչպես կվերանա նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Այս կալանքն օգտագործվում է բաշկանից ազատվելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Դրանից հետո սույն գործի անհրաժեշտությունը չի լինի», - ասել է Մորարուն։Հիշեցնենք` Գուցուլը ձերբակալվեց մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, այնուհետև 20 օրով կալանավորվեց: Դատախազությունը Գագաուզիայի ղեկավարին մեղադրում է հանրապետությունում հակասահմանադրական ճանաչված «Շոր» կուսակցությանը ֆինանսավորելու մեջ: Ի սկզբանե դատարանը որոշել էր, որ Գուցուլը պետք է կալանքի տակ գտնվի մինչև ապրիլի 14-ը, սակայն ապրիլի 9-ին խափանման միջոցը փոխվեց 30-օրյա տնային կալանքով։
գագաուզիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Демонстрация сторонников главы Гагаузии после продления срока ее домашнего ареста
Sputnik Արմենիա
Демонстрация сторонников главы Гагаузии после продления срока ее домашнего ареста
2025-05-12T16:44+0400
true
PT0M06S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/0c/88857360_211:0:1651:1080_1920x0_80_0_0_8490b9005ac89327660e4bf793af3754.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
գագաուզիա, դատարան, եվգենյա գուցուլ, տեսանյութ, տեսանյութեր, видео
գագաուզիա, դատարան, եվգենյա գուցուլ, տեսանյութ, տեսանյութեր, видео
Դատարանը երկարաձգեց Գագաուզիայի ղեկավարի տնային կալանքը. Գուցուլի կողմնակիցների արձագանքը
Եվգենյա Գուցուլի պաշտպանները մտադիր են բողոքարկել Քիշնևի դատարանի որոշումը։
Քիշնևի դատարանն այսօր բավարարել է դատախազների միջնորդությունը և Գագաուզիայի (ինքնավարություն Մոլդովայի կազմում) ղեկավար Եվգենյա Գուցուլի տնային կալանքը երկարաձգել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը:
Ինչպես հաղորդում է
ՌԻԱ Նովոստին, Գուցուլի կողմնակիցները որոշումը լսելուց հետո վանկարկել են. «Ամո՛թ, ամո՛թ»։
Փաստաբան Սերգեյ Մորարուն հայտարարել է, որ պաշտպանական կողմը մտադիր է բողոքարկել Քիշնևի դատարանի որոշումը:
«Մենք դիմելու ենք վերաքննիչ ատյան՝ բողոքարկելու վճիռը, որն անօրինական ենք համարում։ Ոչ մի հիմք չկար նույնիսկ խափանման այս միջոցը կիրառելու, առավել ևս երկարաձգելու համար: Մենք հայտնել ենք, որ բավական կլիներ ցանկացած այլ սահմանափակող միջոց», – հայտարարել է Մորարուն։
Իրավաբանի կարծիքով՝ Մոլդովայի իշխանությունները ցանկանում են Գուցուլի դեմ հարուցված քրեական գործը օգտագործել նրան Գագաուզիայի ղեկավարի կարգավիճակից զրկելու և ինքնավարության նոր ղեկավարի արտահերթ ընտրություններ անցկացնելու համար:
«Այս գործն օգտագործվում է տիկին Գուցուլի գործունեությունը և նրա ծառայողական պարտականությունները խոչընդոտելու համար, և վե՛րջ: Դա հասկանալու համար պետք չէ իրավաբան լինել։ Տեսնենք, թե որքան երկար կշարունակվի ապօրինի կալանքը։ Հավանաբար սպասում են բաշկանի (Գագաուզիայի բարձրագույն պաշտոնի անվանումը. խմբ.) պաշտոնից հրաժարվելու ընթացակարգի անցկացմանը, դրանից հետո կտեսնեք, թե ինչպես կվերանա նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Այս կալանքն օգտագործվում է բաշկանից ազատվելու, արտահերթ ընտրություններ անցկացնելու համար։ Դրանից հետո սույն գործի անհրաժեշտությունը չի լինի», - ասել է Մորարուն։
Հիշեցնենք` Գուցուլը ձերբակալվեց մարտի 25-ին Քիշնևի օդանավակայանում, այնուհետև 20 օրով
կալանավորվեց: Դատախազությունը Գագաուզիայի ղեկավարին մեղադրում է հանրապետությունում հակասահմանադրական ճանաչված «Շոր» կուսակցությանը ֆինանսավորելու մեջ: Ի սկզբանե դատարանը որոշել էր, որ Գուցուլը պետք է կալանքի տակ գտնվի մինչև ապրիլի 14-ը, սակայն ապրիլի 9-ին խափանման միջոցը
փոխվեց 30-օրյա տնային կալանքով։