00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վեհափառը ծաղիկներ խոնարհեց և աղոթք հնչեցրեց Անմար կրակի մոտ

Բաժանորդագրվել
Ամենայն հայոց կաթողիկոսն ավելի վաղ իր ուղերձում ընդգծել էր, որ այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80–ամյակը, Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ Հաղթանակի զբոսայգում՝ Անմար կրակի մոտ ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը հոգևոր դասի հետ ծաղիկներ խոնարհեց և աղոթք հնչեցրեց։
Լրագրողների հետ զրույցում վեհափառ հայրապետն ընդգծեց, որ աղոթքը բարձրացվեց Հայրենական մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում իրենց կյանքը զոհաբերած հայորդիների, Բաքվում պահվող հայ գերիների և նրանց սիրելիների համար։
«Աղոթք բարձրացրեցինք՝ հայցելով երկնավորից նաև, որ զորացնի մեր ժողովրդին՝ դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարություններին, առկա բոլոր մարտահրավերներին դիմակայելու մեր քաջարի զավակների արիության ոգով։ Եվ առ հայրենի սիրով կերտի, բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը և բարօր` մեր ժողովրդի կյանքը։ Թող Աստծո սերը, շնորհը միշտ ուղեկից լինեն մեր ազգին այսօր և հավիտյան»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց կաթողիկոսը՝ ևս մեկ անգամ շնորհավորելով ժողովրդին օրվա առիթով։
Ավելի վաղ Ամենայն հայոց կաթողիկոսն իր շնորհավորական ուղերձում ընդգծել էր, որ մարդկային կյանքում այլևս տեղ չպետք է գտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներն ու արհավիրքները։ Նա նշել էր, որ այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80–ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Լրահոս
0