https://arm.sputniknews.ru/20250509/nshum-enq-hajrenakan-mets-paterazmi-haghtanaki-shushii-azatagrman-arcakhi-pb-tvony-katvoghikvos-88766194.html
Նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախի ՊԲ տոնը. կաթողիկոս
Նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախի ՊԲ տոնը. կաթողիկոս
Sputnik Արմենիա
Գարեգին 2–րդի խոսքով` մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն... 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T10:30+0400
2025-05-09T10:30+0400
2025-05-09T10:47+0400
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ
կաթողիկոս
շուշի
հայրենական մեծ պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54473828_0:0:1482:835_1920x0_80_0_0_dc467a46f7fcbe5ea86894d543cbfa8f.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մարդկային կյանքում այլևս տեղ չպետք է գտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներն ու արհավիրքները։ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով իր շնորհավորական խոսքում այս մասին նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը` ընդգծելով, որ այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80–ամյակը և Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։Գարեգին 2–րդի խոսքով` այս գիտակցությամբ են հարյուրհազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարեկեցիկ աշխարհի հաստատման։ Ըստ նրա` այս նույն գիտակցությամբ է ազգը նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։«Այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ»,– հայտարարել է կաթողիկոսը։Գարեգին 2–րդը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն հայությանը` աղոթք բարձրացնելով աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարեկեցիկ կյանքի համար։Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմումՀայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
շուշի
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/01/1c/54473828_149:0:1466:988_1920x0_80_0_0_2abe482bdb4035a5b5f0830a9646da35.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, շուշի, հայրենական մեծ պատերազմ
ամենայն հայոց կաթողիկոս գարեգին բ, կաթողիկոս, շուշի, հայրենական մեծ պատերազմ
Նշում ենք Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման, Արցախի ՊԲ տոնը. կաթողիկոս
10:30 09.05.2025 (Թարմացված է: 10:47 09.05.2025) Գարեգին 2–րդի խոսքով` մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Մարդկային կյանքում այլևս տեղ չպետք է գտնեն ֆաշիզմի սոսկալի դրսևորումները, աղետալի պատերազմներն ու արհավիրքները։ Հաղթանակի և խաղաղության տոնի առիթով իր
շնորհավորական խոսքում այս մասին նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդը` ընդգծելով, որ այսօր նշում ենք Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի հոբելյանական 80–ամյակը և
Շուշիի ազատագրման ու Արցախի պաշտպանության բանակի ստեղծման տարեդարձները։
«Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով։ Բազմադարյա մեր պատմության ընթացքում մեր ժողովուրդը անձնազոհաբար պայքարել է իր անկախ և արժանապատիվ կյանքի համար՝ մշտապես ձգտելով արդարության ու խաղաղության հաստատման»,– ասել է կաթողիկոսը։
Գարեգին 2–րդի խոսքով` այս գիտակցությամբ են հարյուրհազարավոր հայորդիներ Խորհրդային Միության այլ ժողովուրդների հետ մարտնչել ընդդեմ ֆաշիզմի, հանուն ապահով ու բարեկեցիկ աշխարհի հաստատման։ Ըստ նրա` այս նույն գիտակցությամբ է ազգը նաև պաշտպանել արցախահայության հարազատ հողում անկախ ու անվտանգ ապրելու իրավունքը։
«Այսօր էլ մեր ազգին ու հայրենիքին պատուհասած արհավիրքների՝ Արցախի հայաթափման, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հանդիման մենք պիտի աննկուն մնանք մեր ոգու արիությամբ, հավատքի ամրությամբ, լուսավոր ապագայի տեսիլքով և միշտ հիշենք, որ նշանակալի հաղթանակներ կերտել ենք միայն միասնականությամբ, հայրենիքի հանդեպ սիրով ու նվիրվածությամբ»,– հայտարարել է կաթողիկոսը։
Գարեգին 2–րդը շնորհավորել է Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան պատերազմի մասնակիցներին և աշխարհասփյուռ համայն հայությանը` աղոթք բարձրացնելով աշխարհի խաղաղության, մեր հայրենիքի ու ժողովրդի անվտանգ, ապահով ու բարեկեցիկ կյանքի համար։
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։