00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թող երբեք չմռայլվի խաղաղ երկինքը մեր ժողովրդի գլխավերևում. ՀՀ նախագահի ուղերձը

© Sputnik / Asatur YesayantsՎահագն Խաչատուրյան
Վահագն Խաչատուրյան - Sputnik Արմենիա, 1920, 09.05.2025
Բաժանորդագրվել
ՀՀ նախագահը շեշտել է` խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik. Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, Մեծ հաղթանակի դասերն առավել արդիական են։ Այս մասին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80–ամյակի առիթով հղած շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել»,–նշել է ՀՀ նախագահը։
Վանաձորում մեդալ են հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկուն
Նա շեշտել է, որ հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել 1945–ին կերտված պատմական հաղթանակում։ Հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում՝ Խորհրդային Միության և դաշնակիցների բանակների կազմում, աննահանջ պայքար մղել, ցուցաբերել անձնազոհություն ու հերոսություն։
«Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։ Թող երբեք չմռայլվի խաղաղ երկինքը մեր ժողովրդի գլխավերևում»,–ասել է ՀՀ նախագահը։
Նշենք, որ այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Այս առիթով մի շարք երկրներում կանցկացվեն տոնական միջոցառումներ։ Հաղթանակի շքերթը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում, որին կմասնակցեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և մի շարք երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմում
Հայկական ԽՍՀ-ից մոտ 300 հազար մարդ է մեկնել Հայրենական մեծ պատերազմի ռազմաճակատ, դա կազմում էր բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։
Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։
Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։
Լրահոս
0