https://arm.sputniknews.ru/20250429/-vanadzvorum-medal-en-handznel-hajrenakan-mets-paterazmi-veteran-vladimir-rapackun-88388049.html
Վանաձորում մեդալ են հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկուն
Վանաձորում մեդալ են հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկուն
Sputnik Արմենիա
Վլադիմիր Ռապացկին խորապես հուզվեց մրցանակից և վստահություն հայտնեց, որ իր կյանքն անիմաստ չի ապրել։ 29.04.2025, Sputnik Արմենիա
2025-04-29T14:33+0400
2025-04-29T14:33+0400
2025-04-29T16:48+0400
հայրենական մեծ պատերազմ
հայրենական մեծ պատերազմի վետերան
սերգեյ կոպիրկին
վլադիմիր ռապացկի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88377125_0:83:1600:983_1920x0_80_0_0_1b6783b9edf6436528d9b888b0336550.jpg
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, Վանաձորի Միխայիլ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի 95-ամյա մանկավարժ Վլադիմիր Ռապացկին պարգևատրվել է ԱՊՀ-ի տարածքում սահմանած «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ» հոբելյանական մեդալով։Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի լրացուցիչ կրթության կենտրոնում՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, 102-րդ ռուսական ռազմաբազայի և «Ռուսական տան» ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։Ինչպես նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեդալը պատրաստվել է ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ։Նա հավելեց, որ մեդալի հանձնումը ոչ միայն վետերանների և նրանց սխրանքների նկատմամբ հարգանքի նշան է, այլև Մեծ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի ակտ։ Դեսպանը հատուկ նշեց պատմական ճշմարտությունը պահպանելու կարևորությունը` պատմությունը վերաշարադրելու ժամանակակից փորձերի պայմաններում։«Այսօր, երբ 80 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին կեղծ մեկնաբանություններ ենք լսում, կարևոր է, որ Ռուսաստանը և Հայաստանը կանգած են բարիկադների նույն կողմում՝ հարգանքով վերաբերվելով նախնիների սխրանքին և գիտակցելով ճշմարտությունը պահպանելու իրենց բարոյական պարտավորությունը», – ասաց նա։Վլադիմիր Ռապացկին արարողության ժամանակ խոստովանեց, որ իր համար այս պարգևը հաստատումն էր նրա, որ իր ապրած տարիները ապարդյուն չեն անցել, իսկ «Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ» կարգախոսը, հիրավի, ճշմարիտ է։Մեդալի հետ Ռապացկիին հանձնվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվանական շնորհավորական նամակը։ Ընդհանուր առմամբ, նմանատիպ մրցանակ կստանան Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի 32 վետերաններ։Վլադիմիր Ռապացկին ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին Չինաստանի Հարբին քաղաքի մոտ գտնվող Չանջաու գյուղում։ Որբ մնալով՝ 1942 թվականին նա տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և ընդունվել Մոսկվայի զինվորական նվագախումբ։ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Այսօր վետերանը շարունակում է իր ուսուցչական գործունեությունը Վանաձորի Միխայիլ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/1d/88377125_90:0:1511:1066_1920x0_80_0_0_bfc95b21a07554b41f668d5706d678d7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, սերգեյ կոպիրկին, վլադիմիր ռապացկի
հայրենական մեծ պատերազմ, հայրենական մեծ պատերազմի վետերան, սերգեյ կոպիրկին, վլադիմիր ռապացկի
Վանաձորում մեդալ են հանձնել Հայրենական մեծ պատերազմի վետերան Վլադիմիր Ռապացկուն
14:33 29.04.2025 (Թարմացված է: 16:48 29.04.2025) Վլադիմիր Ռապացկին խորապես հուզվեց մրցանակից և վստահություն հայտնեց, որ իր կյանքն անիմաստ չի ապրել։
ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի – Sputnik. Հայրենական մեծ պատերազմի վետերան, Վանաձորի Միխայիլ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջի 95-ամյա մանկավարժ Վլադիմիր Ռապացկին պարգևատրվել է ԱՊՀ-ի տարածքում սահմանած «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակ» հոբելյանական մեդալով։
Հանդիսավոր արարողությունը տեղի է ունեցել Վանաձորի գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի լրացուցիչ կրթության կենտրոնում՝ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան, 102-րդ ռուսական ռազմաբազայի և «Ռուսական տան» ներկայացուցիչների մասնակցությամբ։ Միջոցառումը նվիրված էր Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակին։
Ինչպես նշեց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, մեդալը պատրաստվել է ԱՊՀ երկրների ղեկավարների որոշմամբ։
«Սա միասնական մեդալ է, ինչը խորը իմաստ ունի. այն արտացոլում է միասնությունը, որը մեր ժողովուրդները ցուցաբերել են այդ սարսափելի պատերազմում մեծ ու դժվարին հաղթանակի հասնելու գործում: Միասնությունը դարձավ այն երաշխիքը, որի շնորհիվ մենք կարողացանք հաղթել սարսափելի թշնամուն և փրկել ոչ միայն մեր ժողովուրդներին, այլև ամբողջ աշխարհը հրեշավոր սպառնալիքից: Սա կարևոր դաս է մեզ բոլորիս համար», – ընդգծեց Կոպիրկինը:
Նա հավելեց, որ մեդալի հանձնումը ոչ միայն վետերանների և նրանց սխրանքների նկատմամբ հարգանքի նշան է, այլև Մեծ հաղթանակի համար իրենց կյանքը զոհաբերածների հիշատակի ակտ։ Դեսպանը հատուկ նշեց պատմական ճշմարտությունը պահպանելու կարևորությունը` պատմությունը վերաշարադրելու ժամանակակից փորձերի պայմաններում։
«Այսօր, երբ 80 տարվա վաղեմություն ունեցող իրադարձությունների մասին կեղծ մեկնաբանություններ ենք լսում, կարևոր է, որ Ռուսաստանը և Հայաստանը կանգած են բարիկադների նույն կողմում՝ հարգանքով վերաբերվելով նախնիների սխրանքին և գիտակցելով ճշմարտությունը պահպանելու իրենց բարոյական պարտավորությունը», – ասաց նա։
Վլադիմիր Ռապացկին արարողության ժամանակ խոստովանեց, որ իր համար այս պարգևը հաստատումն էր նրա, որ իր ապրած տարիները ապարդյուն չեն անցել, իսկ «Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ» կարգախոսը, հիրավի, ճշմարիտ է։
Մեդալի հետ Ռապացկիին հանձնվեց Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի անվանական շնորհավորական նամակը։ Ընդհանուր առմամբ, նմանատիպ մրցանակ կստանան Հայաստանում բնակվող Հայրենական մեծ պատերազմի 32 վետերաններ։
Վլադիմիր Ռապացկին ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 15-ին Չինաստանի Հարբին քաղաքի մոտ գտնվող Չանջաու գյուղում։ Որբ մնալով՝ 1942 թվականին նա տարհանվել է Օրենբուրգի մարզ, որտեղից փախել է ռազմաճակատ և ընդունվել Մոսկվայի զինվորական նվագախումբ։ Ուկրաինական 1-ին ռազմաճակատի 22-րդ գվարդիական մոտոհրաձգային բրիգադի կազմում մասնակցել է Ուկրաինայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը։ Այսօր վետերանը շարունակում է իր ուսուցչական գործունեությունը Վանաձորի Միխայիլ Թավրիզյանի անվան արվեստի պետական քոլեջում։