https://arm.sputniknews.ru/20250509/hajtni-e-vov-e-stvoragrel-putini-hvory-pargevatrelu-hramany-arkhivajin-pastatghter--88776577.html
Հայտնի է` ով է ստորագրել Պուտինի հորը պարգևատրելու հրամանը. արխիվային փաստաթղթեր
Հայտնի է` ով է ստորագրել Պուտինի հորը պարգևատրելու հրամանը. արխիվային փաստաթղթեր
Sputnik Արմենիա
«Նևսկի պյատաչոկում» կռվելու համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։ 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T12:10+0400
2025-05-09T12:10+0400
2025-05-09T12:10+0400
վլադիմիր պուտին
հայր
պարգևատրում
մեդալ
հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը
հայրենական մեծ պատերազմ
լենինգրադ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88760458_0:219:2048:1371_1920x0_80_0_0_076d0edf30db4e95033ab24de34173bb.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուսաստանի նախագահի հորը՝ Վլադիմիր Սպիրիդոնի Պուտինին «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու հրամանը ստորագրել է Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական ծրագրի հեղինակներից մեկը՝ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը։ Այս մասին պարզ է դառնում արխիվային փաստաթղթերից, որոնք հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ։Նշվում է, որ ՌԴ նախագահի հայրը կռվել է Լենինգրադի մարզում և «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում վիրավորվել է ոտքից։ Փրկվելու համար նա պետք է «Նևսկի պյատաչոկից» տեղափոխվեր «մեծ երկիր»՝ չօկուպացված թիկունք։ Նրան փրկել է Պետերգոֆի իր հարևանը, որը պատահաբար մոտակայքում է եղել։ Նա գերմանացիների գնդակոծության տակ Պուտին ավագին հասցրել է հիվանդանոց։Ռուսաստանը միշտ անխորտակելի խոչընդոտ է լինելու նացիզմի համար. Պուտին«Նևսկի պյատաչոկում» կռվելու համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։Պարգևատրման հրամանը ստորագրել են Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական ծրագրի հեղինակներից մեկը՝ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը, ինչպես նաև Լենինգադիր ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բոգատկինը։Գովորովը 1942 թվականին նշանակվել է Լենինգրադի մերձակայքում գտնվող զորքերի խմբի հրամանատար։1942 թվականի աշնանը սկսել է Լենինգրադի շրջափակումը ճեղքելու «Իսկրա» գործողության մշակումը։ Գործողությունը սկսվել է 1943 թվականի հունվարի 12-ին։ Խորհրդակին զորքերը Լենինգրադի շրջափակումը ճեղքել են 1943 թվականի հունվարի 18-ին: Քաղաքի շրջափակումն ամբողջությամբ վերացվել է 1944 թվականի հունվարի 27-ին։Հայերի ավանդը Հայրենական մեծ պատերազմումԽորհրդային Միության հերոս, մարշալ Լեոնիդ Գովորովը (1897-1955) 1941-ի հոկտեմբերին՝ Մոսկվայի ճակատամարտի օրերին, նշանակվել է 5-րդ բանակի հրամանատար, որի զորքերը քաջություն և հերոսություն են ցուցաբերել մայրաքաղաքի մերձակայքում պաշտպանության և հակահարձակման ընթացքում:1942 թվականի ապրիլից եղել է Լենինգրադի ռազմաճակատի զորքերի խմբի հրամանատար, իսկ հունիսից՝ Լենինգրադի ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Լենինգրադի շրջափակման ճեղաքումը, այնուհետև որպես ռազմաճակատի զորքերի հրամանատար մասնակցել է Բալթյան երկրներում գերմանական զորքերի ջախջախմանը։ Մնալով Լենինգրադի ճակատի հրամանատար՝ Գովորովը միաժամանակ համակարգում էր 2-րդ և 3-րդ մերձբալթյան ճակատների գործողությունները։Պարգևատրվել է «Հաղթանակ» շքանշանով, Լենինի հինգ շքանշաններով, Կարմիր Դրոշի երեք շքանշաններով, Սուվորովի երկու 1-ին աստիճանի շքանշաններով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով և այլն։ Նրա աճյունն ամփոփված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։«1942. կյանքի ճանապարհով դեպի Սանահին» ֆիլմը ՌԴ–ում արժանացավ ժյուրիի հատուկ հիշատակմանը
լենինգրադ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/09/88760458_0:27:2048:1563_1920x0_80_0_0_48c590890153b1b77287d685646924f9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վլադիմիր պուտին, հայր, պարգևատրում, մեդալ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, հայրենական մեծ պատերազմ, լենինգրադ
վլադիմիր պուտին, հայր, պարգևատրում, մեդալ, հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 75–ամյակը, հայրենական մեծ պատերազմ, լենինգրադ
Հայտնի է` ով է ստորագրել Պուտինի հորը պարգևատրելու հրամանը. արխիվային փաստաթղթեր
«Նևսկի պյատաչոկում» կռվելու համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի - Sputnik. Հայրենական մեծ պատերազմի տարիներին Ռուսաստանի նախագահի հորը՝ Վլադիմիր Սպիրիդոնի Պուտինին «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրելու հրամանը ստորագրել է Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական ծրագրի հեղինակներից մեկը՝ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը։ Այս մասին պարզ է դառնում արխիվային փաստաթղթերից, որոնք հայտնվել են ՌԻԱ Նովոստիի տրամադրության տակ։
Նշվում է, որ ՌԴ նախագահի հայրը կռվել է Լենինգրադի մարզում և «Նևսկի պյատաչոկ» պլացդարմում վիրավորվել է ոտքից։ Փրկվելու համար նա պետք է «Նևսկի պյատաչոկից» տեղափոխվեր «մեծ երկիր»՝ չօկուպացված թիկունք։ Նրան փրկել է Պետերգոֆի իր հարևանը, որը պատահաբար մոտակայքում է եղել։ Նա գերմանացիների գնդակոծության տակ Պուտին ավագին հասցրել է հիվանդանոց։
«Նևսկի պյատաչոկում» կռվելու համար ՌԴ նախագահի հայրն արժանացել է «Մարտական ծառայությունների համար» մեդալի։
Պարգևատրման հրամանը ստորագրել են Լենինգրադի շրջափակումը ճեղքելու ռազմական ծրագրի հեղինակներից մեկը՝ Խորհրդային Միության մարշալ Լեոնիդ Գովորովը, ինչպես նաև Լենինգադիր ռազմաճակատի ռազմական խորհրդի անդամ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Բոգատկինը։
«Հրաման Լենինգրադի ռազմաճակատի զորքերին. ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անունից գերմանական զավթիչների դեմ պայքարի ճակատում հրամանատարության մարտական առաջադրանքների օրինակելի կատարման և դրա ընթացքում ցուցաբերած քաջության և արիության համար պարգևատրում եմ «Մարտական ծառայությունների համար» մեդալով՝ Կարմիր բանակի զինծառայող Վլադիմիր Սպիրիդոնի Պուտինին․․․ 86-րդ հրաձգային դիվիզիայի 330 հրաձգային գնդի(նախկին) հրաձիգ, ներկայում հայրենական պատերազմի հաշմանդամ»,-ասվում է փաստաթղթում:
Գովորովը 1942 թվականին նշանակվել է Լենինգրադի մերձակայքում գտնվող զորքերի խմբի հրամանատար։
1942 թվականի աշնանը սկսել է Լենինգրադի շրջափակումը ճեղքելու «Իսկրա» գործողության մշակումը։ Գործողությունը սկսվել է 1943 թվականի հունվարի 12-ին։ Խորհրդակին զորքերը Լենինգրադի շրջափակումը ճեղքել են 1943 թվականի հունվարի 18-ին: Քաղաքի շրջափակումն ամբողջությամբ վերացվել է 1944 թվականի հունվարի 27-ին։
Խորհրդային Միության հերոս, մարշալ Լեոնիդ Գովորովը (1897-1955) 1941-ի հոկտեմբերին՝ Մոսկվայի ճակատամարտի օրերին, նշանակվել է 5-րդ բանակի հրամանատար, որի զորքերը քաջություն և հերոսություն են ցուցաբերել մայրաքաղաքի մերձակայքում պաշտպանության և հակահարձակման ընթացքում:
1942 թվականի ապրիլից եղել է Լենինգրադի ռազմաճակատի զորքերի խմբի հրամանատար, իսկ հունիսից՝ Լենինգրադի ռազմաճակատի հրամանատար։ Ղեկավարել է Լենինգրադի շրջափակման ճեղաքումը, այնուհետև որպես ռազմաճակատի զորքերի հրամանատար մասնակցել է Բալթյան երկրներում գերմանական զորքերի ջախջախմանը։ Մնալով Լենինգրադի ճակատի հրամանատար՝ Գովորովը միաժամանակ համակարգում էր 2-րդ և 3-րդ մերձբալթյան ճակատների գործողությունները։
Պարգևատրվել է «Հաղթանակ» շքանշանով, Լենինի հինգ շքանշաններով, Կարմիր Դրոշի երեք շքանշաններով, Սուվորովի երկու 1-ին աստիճանի շքանշաններով, Կուտուզովի 1-ին աստիճանի շքանշանով և այլն։ Նրա աճյունն ամփոփված է Կարմիր հրապարակում՝ Կրեմլի պատի մեջ։