00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:28
5 ր
Ուղիղ եթեր
09:34
26 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:01
4 ր
Ուղիղ եթեր
09:23
3 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Генеральный план "Ост": мифы и реальность
15:04
23 ր
Исторический ликбез
Егор Яковлев. Переселенческий проект нацистов: геноцид по-немецки
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«1942. կյանքի ճանապարհով դեպի Սանահին» ֆիլմը ՌԴ–ում արժանացավ ժյուրիի հատուկ հիշատակմանը

© Photo : Русский дом в ЕреванеПредпоказ фильма "Дорогой жизни на Санаин. 1942" о детях блокадного Ленинграда
Предпоказ фильма Дорогой жизни на Санаин. 1942 о детях блокадного Ленинграда - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Բաժանորդագրվել
Ֆիլմը պատմում է Լենինգրադի մանկատներից մեկի մասին, որը 1942 թվականին տարհանվել է Հայաստան:
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի - Sputnik. Պաշարված Լենինգրադի երեխաների մասին պատմող «1942. կյանքի ճանապարհով դեպի Սանահին» վավերագրական ֆիլմը Մոսկվայի «Հաղթանակի օրը» չորրորդ միջազգային կինոփառատոնում արժանացել է ժյուրիի հատուկ հիշատակմանը:
Ֆիլմում ներկայացված են Լենինգրադի թիվ 51 մանկատան նախկին սաների հետ զրույցները, որոնք ձայնագրվել են 2023 թվականին Սանկտ Պետերբուրգում, Երևանում, հեռակա՝ նաև Գերմանիայում և Իսրայելում:
Ֆիլմի հեղինակներին` Սանկտ Պետերբուրգից ժամանած լրագրողներ Եկատերինա Դոձինային և Անդրեյ Ռադինին տարիներ առաջ հաջողվել է գտնել այդ մանկատան տնօրեն Խանա Գերշենոկի արխիվը: Պատերազմի տարիներին նա օրագիր է պահել, որտեղ գրել է Հայաստան տարհանման և այստեղի կյանքի բոլոր մանրամասները, ինչպես նաև տեղական թերթերից կտրել-պահել է իր մանկատան մասին ռեպորտաժների հատվածները։ Արխիվը պահպանել է նրա թոռնուհին, այժմ այն փոխանցվել է Լենինգրադի Պաշտպանության և շրջափակման թանգարանին։
Այս արխիվի հիման վրա Դոձինան և Ռադինը գտել են մանկատան մի քանի սաների և զրուցել նրանց հետ: Նկարահանվել են նաև Երևանի և Սանահին գյուղի այն վայրերը, որոնց հետ կապված է եղել լենինգրադցի երեխաների ճակատագիրը:

Ֆիլմի մասին

Թիվ 51 մանկապարտեզը պատերազմի առաջին ամիսներին աստիճանաբար վերածվեց մանկատան. հայրերը զոհվում էին ռազմաճակատում, մայրերը մահանում էին հյուծվածությունից կամ երեխաներին հանձնում էին մանկատուն՝ նրանց փրկելու հույսով:
Երեխաները պաշարված քաղաքից տարհանվել են 1942 թվականի գարնանը՝ 41-ի սարսափելի ձմռանից հետո։ Լադոգա լճով անցնող «Կյանքի ճանապարհով» նրանց տեղափոխել են թիկունք, այնուհետև Կրասնոդար։ 1942-ի ամռանը, նացիստական զորքերի հարձակման ժամանակ, մանկատունը հազիվ են հասցրել նորից տարհանել. նախ նավով Նովոռոսիյսկից Սուխումի, ապա Հայաստան։
Ամիսներ շարունակ կիսաքաղցած, ռմբակոծություններից և շուրջը տիրող մահվան պատկերներից սարսափահար երեխաները վերջին ուժերի հաշվին էին ապրում։ Մանկատան երեխաներից շատերը մահացել էին կամ 41-ի ձմռանը Լենինգրադում, կամ տարհանման ժամանակ, հիվանդություններից կամ գնդակոծությունից (երեխաների գնացքը գրեթե վերջինն է դուրս եկել Կրասնոդարից, ուր արդեն մտնում էին գերմանական զորքերը)։
Այդ պատճառով սկզբում երեխաներին տեղավորեցին Երևանի Նորք թաղամասում գտնվող առողջարանում, որը (ներկայում այդ շենքն այլևս գոյություն չունի)։ Երբ նրանք մի փոքր կազդուրվեցին, մանկատունը տեղափոխեցին հանրապետության հյուսիսային հատված՝ Սանահին գյուղ, որտեղ էլ այն մնաց մինչև պատերազմի ավարտը։
Գյուղում տեղացիները մանկատանն օգնում էին ինչով կարողանում էին, երեխաներն էլ իրենց հերթին օգնում էին կոլխոզին՝ ցորենի դաշտերում հավաքելով բերքահավաքից հետո մնացած հասկերը։ Պատերազմի վերջում երեխաներն արդեն մի քիչ հայերեն գիտեին։ Բացի այդ, մանկատուն էին ընդունել մի քանի տեղացի երեխաների (նրանց հայրերը զոհվել էին պատերազմում, իսկ մայրերին մանկատանը աշխատանքի ընդունեցին որպես դայակ՝ լենինգրադցի դաստիարակչուհիներին օգնելու)։
Ֆիլմի ցուցադրություններ ավելի վաղ կայացել են Երևանում և Սանահինում, ինչպես նաև Սանկտ-Պետերբուրգում և Ռուսաստանի մի շարք այլ քաղաքներում։ Ֆիլմը նաև ցուցադրվել է ռուսական «Россия 24» և հայկական «Կենտրոն» հեռուստաալիքներով։

Փառատոնի մասին

«Հաղթանակի օրը» միջազգային կինոփառատոնն անցկացվել է Մոսկվայի «Պոկլոննայա գորա» բլրի վրա գտնվող Հաղթանակի թանգարանում։ Ֆիլմի ցուցադրություններ անցկացվել են Մոսկվայի և Մոսկվայի մարզի տարբեր կինոդահլիճներում։
«Մեր ֆիլմը մի քանի անգամ ցուցադրվել է, և մենք շատ ուրախ ենք, որ հնարավորինս մեծ թվով հանդիսատես է ծանոթացել Սանահին գյուղում հայերի կողմից լենինգրադցի երեխաների փրկության պատմությանը»,- Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց լրագրող Անդրեյ Ռադինը։
Ժյուրիի դիպլոմից բացի, ֆիլմի հեղինակները ստացել են հատուկ մրցանակ՝ մասնակցություն Լարիսա Լուժինայի ստեղծագործական վարպետության դասին (հայտնի է Ստանիսլավ Ռոստոցկու «Յոթ քամիների թևին» պատերազմական ֆիլմում գլխավոր դերով և բազմաթիվ այլ կինոաշխատանքներով)։
Նշենք նաև, որ փառատոնի ժյուրիի հատուկ մրցանակին արժանացել է Հայրենական մեծ պատերազմի մասնակից Յուլյա Դրունինայի մասին վավերագրական ֆիլմը։ Դրունինան հետագայում դարձել է ռազմաճակատի բանաստեղծության դասականներից մեկը: Հետահայաց մրցանակներից մեկը ստացել է Անդրեյ Տարկովսկու «Իվանի մանկությունը» ֆիլմը։
Լրահոս
0