https://arm.sputniknews.ru/20250509/baqvum-pahvvogh-libananahaj-geri-vigen-euljeqchjann-arden-15-or-e-hacadul-e-anum-88784219.html
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը ավելի քան 15 օր հացադուլ է արել
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը ավելի քան 15 օր հացադուլ է արել
Sputnik Արմենիա
Բաքվում պահվող քաղաքացիական անձինք ձետրվարի 21-ից չեն կարողանում խոսել ընտանիքների հետ և ստանալ նրանց ուղարկած փաթեթները։ 09.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-09T14:09+0400
2025-05-09T14:09+0400
2025-05-22T17:38+0400
հայ
ադրբեջան
գերի
վիգեն էուլջեքչյան
հացադուլ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27851288_0:84:1600:984_1920x0_80_0_0_089b5b7a59bedcbe1aeacd9ef6070984.jpg
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, որովհետև երկու ամսից ավելի նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է` պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Սակայն այս իրավունքը ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք` կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի և սիրելիների հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից սկսած՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից։ Նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն սիրելիների մասին՝ որտեղ են, ինչ պայմաններում են պահվում, ինչպես են, նույնիսկ ողջ են արդյոք։«Հաղորդակցությունից բացի, ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են՝ ստիպված լինելով օգնություն ուղարկել և չիմանալ, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը»,- նշված է նամակում։Կառույցը Կարմիր խաչին կոչ է անում գործադրելու դիվանագիտական և մարդասիրական բոլոր հնարավոր գործիքները՝ վերականգնելու հասանելիությունն Ադրբեջանում։ Շեշտվում է՝ հաղորդակցվելու իրավունքի ապահովումը ոչ թե առավելության տրամադրում է, այլ բարոյական և օրինական պարտավորություն։Հավելենք, որ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ավելի քան 15 օր հացադուլից հետո Վիգենին թույլ են տվել 3-րոպեանոց հեռախոսազրույց ունենալ կնոջ՝ Լինդայի հետ։Հիշեցնենք` մի քանի տարի առաջ Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն էր ստացել. 2019 թվականին նա սկզբում տեղափոխվել էր Երևան, այնուհետև` Շուշի։ 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին 20 տարվա ազատազրկման դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/06/08/27851288_89:0:1512:1067_1920x0_80_0_0_9cd9d39c886e6f1fd8acee4324a31e8c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայ, ադրբեջան, գերի, վիգեն էուլջեքչյան, հացադուլ
հայ, ադրբեջան, գերի, վիգեն էուլջեքչյան, հացադուլ
Բաքվում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքչյանը ավելի քան 15 օր հացադուլ է արել
14:09 09.05.2025 (Թարմացված է: 17:38 22.05.2025) Բաքվում պահվող քաղաքացիական անձինք ձետրվարի 21-ից չեն կարողանում խոսել ընտանիքների հետ և ստանալ նրանց ուղարկած փաթեթները։
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի – Sputnik․ 2020 թվականից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանն ավելի քան 15 օր հացադուլի մեջ է եղել, որովհետև երկու ամսից ավելի նրան չէր թույլատրվում կապ հաստատել ընտանիքի հետ։ Այս մասին
X-ի էջում ահազանգում է Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Կառույցը նամակ է ուղարկել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, ներկայացրել է Վիգենի վիճակը և կոչ է արել քայլեր ձեռնարկել։
«Վիգեն Էուլջեքչյանը, որը 2020 թվականից Ադրբեջանում պահվում է որպես հայ ռազմագերի, լուռ, բայց խորապես ցավոտ բողոքի ակցիա է անցկացնում հացադուլի միջոցով, որը շարունակվում է արդեն ավելի քան 15 օր։ Նրա պահանջը չափազանց պարզ է՝ հեռախոսազանգ կնոջը՝ Լինդային։ Ընդամենը մեկ զանգ՝ մարդկային տարրական կապ, միայն սա է նա փնտրում»,- նշված է նամակում։
Հիշեցնում են, որ Ժնևի կոնվենցիան երաշխավորում է պատերազմի գերիների իրավունքը, այն է` պարբերաբար կապ պահել ընտանիքի հետ։ Սակայն այս իրավունքը ոտնահարվում է։ Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մուտք գործել այն հաստատություն, որտեղ պահվում են Վիգենն ու այլ անձինք` կտրելով նրանց կապն արտաքին աշխարհի և սիրելիների հետ։ Ընդգծվում է, որ փետրվարի 21-ից սկսած՝ Բաքվում պահվող քաղաքացիական անձինք զրկված են իրենց ընտանիքների հետ կապից։ Նրանց ընտանիքները որևէ տեղեկություն չունեն սիրելիների մասին՝ որտեղ են, ինչ պայմաններում են պահվում, ինչպես են, նույնիսկ ողջ են արդյոք։
«Հաղորդակցությունից բացի, ձերբակալված անձինք իրավունք ունեն ստանալու անհրաժեշտ պարագաների փաթեթներ յուրաքանչյուր 6 ամիսը մեկ։ Կարմիր խաչի հասանելիության սահմանափակման հետևանքով ընտանիքները տառապանքների մեջ են՝ ստիպված լինելով օգնություն ուղարկել և չիմանալ, թե արդյոք այն կհասնի հասցեատիրոջը»,- նշված է նամակում։
Կառույցը Կարմիր խաչին կոչ է անում գործադրելու դիվանագիտական և մարդասիրական բոլոր հնարավոր գործիքները՝ վերականգնելու հասանելիությունն Ադրբեջանում։ Շեշտվում է՝ հաղորդակցվելու իրավունքի ապահովումը ոչ թե առավելության տրամադրում է, այլ բարոյական և օրինական պարտավորություն։
Հավելենք, որ
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ ավելի քան 15 օր հացադուլից հետո Վիգենին թույլ են տվել 3-րոպեանոց հեռախոսազրույց ունենալ կնոջ՝ Լինդայի հետ։
Հիշեցնենք` մի քանի տարի առաջ Էուլջեքչյանը ՀՀ քաղաքացիություն էր ստացել. 2019 թվականին նա սկզբում տեղափոխվել էր Երևան, այնուհետև` Շուշի։ 2020 թվականի նոյեմբերին ադրբեջանցի զինվորականների կողմից գերեվարված Վիգեն Էուլջեքչյանին Բաքվի ռազմական դատարանը 2021 թվականի հունիսին 20 տարվա ազատազրկման
դատապարտեց «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
2023 թվականի դեկտեմբերին հայ գերիների ազատ արձակման ժամանակ Էուլջեքչյանի անունն ընդգրկված էր ադրբեջանական կողմի հրապարակած նախնական ցուցակում, սակայն նրան չվերադարձրին։