https://arm.sputniknews.ru/20250508/kvonklavy-hrvomi-nvor-pap-yntrec-88752021.html
Կոնկլավը Հռոմի նոր պապ ընտրեց
Կոնկլավը Հռոմի նոր պապ ընտրեց
Sputnik Արմենիա
Թե ով է դարձել Հռոմի 267-րդ պապը, հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում։ 08.05.2025, Sputnik Արմենիա
2025-05-08T20:12+0400
2025-05-08T20:12+0400
2025-05-08T20:27+0400
հռոմի պապ
սիքստինյան կապելլա
կոնկլավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88752820_0:0:1280:721_1920x0_80_0_0_f5e746aef4c39707623a72ce08d8d9b2.jpg
Կոնկլավը (կարդինալների հավաք) Հռոմի նոր պապ ընտրեց: Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս։Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների աչքերն արդեն երկրորդ օրն է՝ սևեռված էին Սիքստինյան կապելլայի ծխնելույզի ուղղությամբ։ «Վատիկան Նյուզն» ուղիղ եթերում ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն պահին, երբ ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս։Մարդիկ ուրախ բացականչում են, շատերն արցունքն աչքերին ծափահարում են, ծնրադրում և աղոթում, գրկախառնվում և շնորհավորում մեկմեկու։Հրապարակն ամեն րոպե ավելի մարդաշատ է դառնում։ Կաթոլիկ հավատացյալները, տարբեր երկրների դրոշները պարզած, սպասում են Հռոմի 267-րդ պապի հայտնվելուն։Բոլորի ուշադրությունը հիմա դեպի Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբ է ուղղված։ Հռոմի պապին ընտրելուց հետո Կարդինալների քոլեջի ներկայացուցիչը պետք է դուրս գա պատշգամբ և լատիներեն հայտարարություն անի՝ «Habemus papam», ինչը նշանակում է «Մենք պապ ունենք»:Թե ով է դարձել Հռոմի 267-րդ պապը, հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում և կհայտարարի իր պապական անունը՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը»:Հիշեցնենք` Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվեց թափուր Աթոռի շրջանը (sede vacante)։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն մահացավ կաթվածից։
սիքստինյան կապելլա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Конклав избрал нового папу Римского - из трубы Сикстинской капеллы идет белый дым
Sputnik Արմենիա
Конклав избрал нового папу Римского - из трубы Сикстинской капеллы идет белый дым
2025-05-08T20:12+0400
true
PT0M37S
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/05/08/88752820_159:0:1135:732_1920x0_80_0_0_5810adaee72fda08f6fc88c0be5369fb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հռոմի պապ, սիքստինյան կապելլա, կոնկլավ, видео
հռոմի պապ, սիքստինյան կապելլա, կոնկլավ, видео
Կոնկլավը Հռոմի նոր պապ ընտրեց
20:12 08.05.2025 (Թարմացված է: 20:27 08.05.2025) Թե ով է դարձել Հռոմի 267-րդ պապը, հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, հայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում։
Կոնկլավը (կարդինալների հավաք) Հռոմի նոր պապ ընտրեց: Սիքստինյան կապելլայի ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս։
Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հավաքված հազարավոր ուխտավորների աչքերն արդեն երկրորդ օրն է՝ սևեռված էին Սիքստինյան կապելլայի ծխնելույզի ուղղությամբ։ «Վատիկան Նյուզն» ուղիղ եթերում ցույց է տալիս, թե ինչ է կատարվում այն պահին, երբ ծխնելույզից սպիտակ ծուխ է դուրս գալիս։
Մարդիկ ուրախ բացականչում են, շատերն արցունքն աչքերին ծափահարում են, ծնրադրում և աղոթում, գրկախառնվում և շնորհավորում մեկմեկու։
Հրապարակն ամեն րոպե ավելի մարդաշատ է դառնում։ Կաթոլիկ հավատացյալները, տարբեր երկրների դրոշները պարզած, սպասում են Հռոմի 267-րդ պապի հայտնվելուն։
Բոլորի ուշադրությունը հիմա դեպի Սուրբ Պետրոսի տաճարի գլխավոր պատշգամբ է ուղղված։ Հռոմի պապին ընտրելուց հետո Կարդինալների քոլեջի ներկայացուցիչը պետք է դուրս գա պատշգամբ և լատիներեն հայտարարություն անի՝ «Habemus papam», ինչը նշանակում է «Մենք պապ ունենք»:
Թե ով է դարձել Հռոմի 267-րդ պապը, հայտնի կդառնա, երբ ընտրվածը, սպիտակ պապական զգեստ հագնելով, կհայտնվի Սուրբ Պետրոսի տաճարի պատշգամբում և կհայտարարի իր պապական անունը՝ օրհնելով «քաղաքը և աշխարհը»:
Հիշեցնենք`
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մահացավ ապրիլի 21-ի առավոտյան: Վատիկանում սկսվեց թափուր
Աթոռի շրջանը (sede vacante)։
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը (Խորխե Մարիո Բերգոլիո) ծնվել էր 1936 թվականին Արգենտինայում, գահադրվել 2013 թվականին` դառնալով պատմության մեջ առաջին պապը Ամերիկա մայրցամաքից։
Նա վերջին ամիսներին թոքաբորբով էր տառապում, սակայն
մահացավ կաթվածից։