00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
23 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
09:28
32 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ոստիկան կարող են դառնալ նաև 35 տարեկանից բարձր անձինք. հարյուրավոր թափուր տեղեր կան

© Photo : official site of the Prime Minister of RAԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 08.05.2025
Բաժանորդագրվել
ՆԳՆ առաջարկած օրենսդրական մյուս փոփոխությունները վերաբերում են համայնքային ոստիկանությանը։ Արփինե Սարգսյանը նշեց, որ այս պահին համայնքային ոստիկանի շուրջ 700 թափուր հաստիք կա։
ԵՐԵՎԱՆ, 8 մայիսի – Sputnik. ՀՀ–ում ոստիկան կարող են դառնալ նաև 35 տարեկանից բարձր անձինք։ Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ գործող կարգավորումներով նշված է, որ 18–35 տարեկան անձինք իրավունք ունեին ոստիկանությունում անցնելու ծառայության։
«Կարևորը անձի որակակակն հատկանիշներն են, այլ ոչ թե տարքիային շեմը։ Դրա համար առաջարկում ենք դուրս բերել տարքիային շեմը ու կենտրոնանալ ֆիզիական պատրատվածության ու կրթության վրա։ Անձը պարբերաբար պետք է անցնի բարեվարքության, կրթական ծրագրերով ու զարգացնի իր կարողությունները»,– նշեց նախարարը։
Նա տեղեկացրեց, որ կիրականացվի բաց ընդունելություն` անձը կանցնի IQ թեստավորում, ֆիզիակական պատրաստվածություն, ինչպես նաև հոգեբանի ներգրավածությամբ հարցազրույցի արդյունքներով ոստիկանությունում կանցնի ծառայության։
ՆԳՆ առաջարկած օրենսդրական մյուս փոփոխությունները վերաբերում են համայնքային ոստիկանությանը։ Սարգսյանը նշեց, որ այս պահին համայնքային ոստիկանի շուրջ 700 թափուր հաստիք կա։
Նրա խոսքով` այս դեպքում ևս բաց ընդունելոթյուն կանցկացվի և թե քաղաքացիական անձիք, թե արդեն գործող ոստիկանները կարող են դիմել` անցնելով բոլոր նախատեսված քննական ֆիլտրերով։
Նախարարը վստահեցրեց` եթե այս պահին համայնքային ոստիկանը ստանում է 250 հազար դրամի չափով աշխատավարձ, ապա նոր մեանիզմներով նա հնարավորություն կունենա արդեն շուրջ 500 հազար դրամի չափով աշխատավարձ ստանալ։
«Սա միանգամյա կիրառման ծրագիր է լինելու, դրանից հետո արդեն գնալու ենք միասնական ընդունելության քննությունների ճանապարհով։ Սա միջանկյալ միջոց է լինելու»,– տեղեկացրեց Սարգսյանը։
Արմավիրում ոստիկանները բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, ՆԳՆ–ն պարզաբանել է
Նա ավելացրեց, որ գործող ընթացակարգով ոստիկանության համակարգ նոր ընդունված աշխատակցին հնարավորություն էր տրվում միայն 6 ամիս անց անցնել ատեստավորում ու հավակնել բարձր աշխատավարձի։ Այժմ արդեն նախատեսվում է 2 ամիս։
«Սա լրացուցիչ խթան կլինի ոստիկանական համակարգ մուտք գործող անձանց մոտիվացնելու համար»,– վստահեցրեց ՆԳ նախարարը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց նաև հասակի ստանդարտը հանվի բոլոր ոլորտներից, որպեսզի, օրինակ` 139 կամ 145 սմ հասակ ունեցող անձը կարողանա ծառայել ուժային կառույցներում։
«Սա բոդի շեյմինգ է։ Օրինակ` չաղ ոստիկանը չի կարող վազել հանցագործի հետևից, բայց բոյով լինել էլ չի նշանակում, որ ավելի ճարպիկ է»,– ավելացրեց նա։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն իր հերթին նշեց, որ քրեակատարողական հիմնարկների ծառայողների համար այս պահին ևս կա տարիքային սահմանափակում և այդ պատճառով նախատեսում են բերել օրենսդրական փոփոխությունների նախագիծ` հանելու տարիքային շեմը։
Վարչապետ Փաշինյանին նաև հետաքրքրում էր` արդյոք 65–70 տարեկան անձը կարո՞ղ է անցնել աշխատանքի ուժային այս ոլորտներում, նախարար Գալյանը հիշեցրեց, որ դա արդեն թոշակային տարիք անձ է համարվում և, հետևաբար, չի կարող աշխատել։
Վարչապետն ընդդիմացավ` ասելով, որ սա ՀՀ կառավարության ռազմավարությանը հակասում է. եթե մարդը կարող ուժ է, ապա պետք է աշխատի ու նմանատիպ հարցերում պետք է լինել ավելի ճկուն։
Փաշինյանը հիշեցրեց, որ նույն խնդիրը կա նաև ՀՀ զինված ուժերում, որտեղ անձը որոշակի տարիքային շեմից հետո չի կարող պայմանագրային զինծառայող լինել։ Վարչապետն առաջարկեց վերանայել այս հարցը և ունենալ անձի ֆունկցիոնալության գնահատման առավել օպտիմալ համակարգ։
ՀՀ կառավարության այս որոշումը կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։
Լրահոս
0