00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Գոհար Վարդանյան
Նոր համակարգը կօգնի բացառել սննդային թունավորումների դեպքերը հանրային սննդի կետերում. Գոհար Վարդանյան
09:07
11 ր
Սոսե Չանդոյան
Հայաստանի Հանրապետությունում չկա օբյեկտիվություն կա ընտրովի արդարադատություն․ Սոսե Չանդոյան
09:18
11 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արմավիրում ոստիկանները բռնություն են գործադրել տղամարդու նկատմամբ, ՆԳՆ–ն պարզաբանել է

© Sputnik / Aram NersesyanՈստիկաններ
Ոստիկաններ - Sputnik Արմենիա, 1920, 01.05.2025
Բաժանորդագրվել
Փաստաբանի հրապարակած տեսագրությունում երևում է բռնություն գործադրելու տեսարանը։
ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի – Sputnik․ Արմավիրում ոստիկանները բռնություն են գործադրել փաստաբան Արա Ղարագյոզյանի պաշտպանյալի նկատմամբ։ Փաստաբանն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում։
«Տուժողի խոսքով՝ ոստիկաններն իրեն նախ բռնության են ենթարկել տանը, ապա տարել ոստիկանություն, որտեղ շարունակել են ծեծել և բերանը փակել սկոչով»,- գրել է Ղարագյոզյանը։
Բռնության ենթարկված անձը դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն, փաստաբանը դիմել է նաև ներքին գործերի նախարարությանն ու մարդու իրավունքների պաշտպանին՝ քննության ենթարկելու կատարվածը։
Նա նաև հրապարակել է իր պաշտպանյալի տրամադրած տեսանյութերն ու լուսանկարները, որոնցում ոչ միայն երևում են բռնության հետքերը, այլև նկարահանված է բռնություն գործադրելու տեսարանը։
Փաստաբանի գրառման արձագանքել է ՆԳՆ մամուլի խոսնակ Նարեկ Սարգսյանը։ Նրա խոսքով՝ համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները վարույթն իրականացնող մարմին հարկադրաբար ներկայացնելու մասին քննիչի որոշման հիմքով այցելել են Արմավիր քաղաքի բնակչի տուն, ներկայացրել քննիչի որոշումը։ Դրանից հետո անձը դրսևորել է ոչ պատշաճ վարքագիծ՝ չենթարկվելով ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին։
Սարգսյանի խոսքով՝ ոստիկանության ծառայողները կիրառել են ֆիզիկական ուժ և նրան հարկադրաբար ներկայացրել վարույթն իրականացնող մարմին։
Իսկ թե որքանով են իրավաչափ եղել նրանց գործողությունները, այս հարցն ուսումնասիրվում է ՆԳ նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում։
Լրահոս
0